11:24 29.11.2017
Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
11:12 29.11.2017
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
11:05 29.11.2017
«Բնապահպանության նախարարությունն առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրեր պետք է իրականացնի»,- այս մասին այսօր՝ խորհրդարանում ընթացող քննարկման ժամանակ, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Այսօր արդեն իսկ ունենք նախագծված Ջերմուկը, «Տաթև» ազգային պարկը: Մասնավոր կազմակերպությունների և անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ իրենք նույնպես մասնակցեն բնության պահպանության հատուկ տարածքներ ստեղծելուն, ինչը մեր կողմից […]
10:46 29.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
10:45 29.11.2017
Խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասել է. «Այսօր ՀՀ-ում բնության հատուկ պահպնավող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, որը թեև մի շարք այլ երկրների հետ համեմատած առաջընթաց է, բայց մենք կարծում ենք, որ այն բավարար չէ, և հարկավոր է ձգտել, ավելի մեծացնել տարածքը, ընդլայնել և ավելի և ավելի կանոնավոր […]
10:41 29.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ pլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի
10։00-16։00 Նորաշեն թաղ. 14, 15 շենքերը, Արտաշիսյան փ. 46, 48,5 0, 50Ա շենքերը,
10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 20 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 5, 6, 7, Կարախանյան փ. 34-38 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Ավան՝ Նարեկացի թաղ. 30, 38, 43, 54 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Քուչակ թաղ. 47 շենքը, Չարենցի թաղ. 11-15, Դուրյան թաղ. 30 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, թիվ 170 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները, նախկին «Նոր Ավան» կինոթատրոնը և հարակից հանրային բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Չարենցի փ. 56-91; 1-ին նրբ. 1-19 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Մաշտոցի պող. 58 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
10:29 29.11.2017
«ՏաԹևեր» ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղևորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան և տոնական օրերին:
Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։ Ամանորից հետո «ՏաԹևեր»-ը ուղևորներին կսպասարկի հունվարի 6-ից։
10:24 29.11.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
10:09 29.11.2017
Այս պահին քննարկումներ են ընթանում ԱԺ մշտական հանձնաժողովներում: Մասնավորապես, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում, «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Օտարերկրյա ներդրումների […]
09:59 29.11.2017
Երևանի քաղաքապետարանը ավագանու այսօրվա նիստի օրակարգում է մայրաքաղաքի փողոցների վերանվանման հարցը: Նախատեսվում է փոփոխել որոշ փողոցների անունները. մասնավորապես առաջարկվում է Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի, իսկ մայրաքաղաքի նորակառույց փողոցներից մեկը Մոնթե Մելքոնյանի անվամբ:
18:03 28.11.2017
Դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172-ից-180 համարների և Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը:
17:52 28.11.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ն.Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ն.Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթևեկության հատվածի հակադիր երթևեկության հոսքերը ամբողջ երկայքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Ն.Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:
16:37 28.11.2017
Եվրոմիության հետ ստորագրած համաձայնագրի մասին է այսօր խոսել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ մատնանշելով հատկապես տնտեսական դաշտում ձեռքբերումների սպասելիքները: Բանախոսի կարծիքով, Եվրոպական միությունը հնարավորություն կստեղծի մեր օրենսդրական դաշտը դաարձնել կենսունակ: Միայն այդ դեպքու հնարավոր կլինի համոզել եվրոպացի ներդրողին գալ Հայաստան, իսկ հայկական արտադրանքը դարձնել եվրոպական պահանջներին համապատասխան:
16:32 28.11.2017
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թ. ծնված Ներինե Պ.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնիի տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5.000 և 1 հատ 1.000 ռուբլիանոց թղթադրամներ:
16:05 28.11.2017
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին:
15:54 28.11.2017
2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական հերթական նիստն էր այսօր: Օգտվելով հայտարարությամբ հանդես գալու իրավունքից՝ ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը ասել է.
«Եթե ուզենայինք՝ կարող էինք տասը դիպուկահարի էլ սպանել, բայց չենք արել: Կարող էինք նռնակ նետել…բայց ժամանակ ենք տվել, որպեսզի ժողովուրդն ինքնակազմակերպվի, իշխանությունն էլ խելքը գլուխը հավաքի»:
Aravot.am-ը փոխանցում է, որ Գերավետյանի խոսքով՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանությունը կարող էր հարյուրավոր զոհեր ունենալ.
«Պատնեշից այն կողմ գտնվող 18 տարեկան ոստիկանների հետ այդ օրերին զրուցել ենք, ասել, որ չենք կրակելու իրենց վրա»,- նշել է նա:
Մյուս ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից «զարհուրելի քայլեր են կատարվել», որոնց մասին ինքը չի բարձրաձայնում, որովհետև ռազմական գաղտնիքի խնդիր կա:
15:30 28.11.2017
Հայստանում գտնվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակն անրադարձել է նաև այն հայտարարությանը, որը հնչել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Վրեմյա պոկաժետ» ծրագրում:
Հիշեցնենք, որ հաղորդումներից մեկի ժամանակ քննարկման թեմա էր Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ հետ ՀՀ համաձայնագիրը: Հաղորդման հեղինակները համաձայնագրի ստորագրումը դիտարկել են որպես ՌԴ դեմ ուղղված գործընկերություն: Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, օրինակ, լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով, հայերին անվանել է «Ռուսաստանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը՝ «ադրբեջանական տարածք»:
Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչն այսօր հայ լրագրողներին ասել է, որ ամենևին չի ողջունում նմանատիպ հայտարարությունները:
«Ռուսաստանում շատ մարդիկ կան, ովքեր տարբեր տեսակետներ ունեն: Եվ ես շատ կուզեի, որ այս կամ այն փորձագետները, կամ նրանք, ովքեր իրենց փորձագետ են համարում, հրապարակային ելույթներից առաջ իրենց հայտարարություններով չսադրեն և չանեն արտահայտություններ, որոնք կարող են վշտացնել, վիրավորել այս կամ այն ագզին: Ուսաստանը բազմազգ երկիր է և ՌԴ-ում ապրում է ավել քան 2 միլիոն հայ: Նրանք մեր հասարակության հարգանքի արժանի մասն են»:
Ըստ Սերգեյ Ժելեզնյակի՝ վիրավորական հայտարարություններն ընդունելի չեն ոչ մի պետության հետ հարաբերություններում:
«Նա, ով զբաղվում է հասարակական գործունեությամբ կամ քաղաքականությամբ, կրկնակի պատասխանատու պետք է լինի այս հարցում, թե ինչ է խոսում ու անում»,- ասել է Սերգեյ Ժելեզնյակը:
15:20 28.11.2017
Նոյեմբերի 15-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում է կակաչների սոխուկների տունկը: Ինչպես տեղակացնում են քաղաքապետարանից, Հոլանդիայից ներկրված կակաչի մոտ 530 000 սոխուկները նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 220 000-ի հետ միասին տեղ են գտնում երևանյան այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:
Կակաչների սոխուկների տունկը առաջիկա օրերին: Կակաչները գարնանը մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն:
14:39 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ հանրապետության նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:
14:30 28.11.2017
Հայաստանում է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ: Հյուրերի ու Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կլոր սեղան է հրավիրվել, որից հետո երկու կոսւակցությոնների ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակից լրագրողները հետաքրքվել են ինչպե՞ս հասկանալ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, թե ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛, և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը:
«Դիրքորոշումը, որը ես հայտնել եմ, մեր կուսակցության դիրքորոշումն է և այն համահուչ է այն դիրքորոշմանը, որն ունի ՌԴ-ի ղեկավարությունը արտաքին քաղաքականության մեջ: Սա մեր կուսկացության պաշտոնական դիրքորոշումն է: Ի վերջո, ես կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալն եմ հենց միջազգային հարցերով, այսինքն՝ սա հենց իմ պարտավորությունների շրջանակի բան է ու ես այստեղ եմ, պատրաստ պատասխանելու ցանկացած հարցի՝ այդ թվում և այս», – ասել է Սերգեյ Ժելեզնյակը
«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալն ընգծել է, որ շատ հարցեր են քննարկել նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ այդ թվում և ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի հարցը:
«Ռուսաստանը միշտ ելել է այն սկզբունքից, որ ռեալիզացվի ամեն մի պետության ունեցած պոտենցիալը: Հենց սրանով պայմանավորված էլ մեզ համար շատ տարօրինակ էր տեսնել, որ արևմտյան երկրների ընդդիմությունը՝ այդ թվում և եվրոպական, փորձում էր հակադրել համագործակցությունը իրենց և Ռուսաստանի հետ: Մենք համարում ենք, որ Հայաստանը, որպես ժամանակակից պետություն, ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները, որ իրացինի պոտենցիալի և այն հատվածը, որն ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ և այն մասը, որը կապված է ԵՄ-ի հետ: Հատկապես, որ փաստաթղթում հստակ նշված է, որ եվրոպական համաձայնությունները չեն կարող ոչ մի կերպ փոխել այն պարտավորությունները, պայմանավորվածությունները, որոնք արդեն ունի Հայաստանը: Այնպես, որ մենք ոչ միայն կշարունակենք անվտանգության համատեղ ապահովման, տնտեսական և հումանիտար ոլորտի համագործակցությունը, այլև՝ կընդլայնենք այն»:
Հարցին, արդյոք այս հատարարությունները պատասխան են նաև այն հրապարակումներին, որոնք վերջերս ռուսական մի քանի լրատվամիջոցներում են տեղ գտել՝ հայերին մինչև անգամ դավաճան անվանելով, Սերգեյ Ժելեզնյակն այսպես է պատասխանել:
«Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, ժողովրդավարական պետություն է, և ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը: Մի բան է, երբ այդ կարծիքը մասնավոր անձինն է, մեկ այլ բան, երբ այն հայտնում է պետական գործիչը:Այս առումով ես խորհուրդ կտամ կողմնորոշվել ՌԴ նախագահի մամուլի խոստակի դիրքորոշմամբ, այն դիրքորշմամբ, որն ունեն ՌԴ ԱԳՆ-ի, Դումայի ղեկավարությունը, կուսակցական պարագայում՝ կողմնորոշվել այն մարդկանց պաշտոնական հայտարարություններով, ովքեր պատասխանատու են միջազգային գործունեության առումով»:
14:30 28.11.2017
ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածٳմ տեղակայված մարտական դիրքերից ﬔկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողﬕն:
14:14 28.11.2017
Discovery հեռուստաալիքը YouTube-ի իր ալիքում հրապարակել է 6 տեսահոլովակ, որոնցում ներկայացվում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը:
13:55 28.11.2017
«Ղարաբաղի բանակը ղեկավարող մարդուն ներկայացնում ենք որպես զենք բերող և փողերի լվացման գործերով զբաղվող հանցագործ»,- ասաց քաղաքագետը:
13:28 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Ներակայցնում ենք նախագահի ելույթն ամբողջությամբ.
Հատուկ քննչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:
13:20 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:
13:04 28.11.2017
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Նորայր Լ.-ն և կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետևակային բեկորային արկ:
13:03 28.11.2017
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի դատաքնությունը: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ դեպքում եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:
ատարանը մեղավոր ճանաչեց բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:
Դավիթ Հարությունյանը ևս դատապարտվեց 2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն չկիրառելով և սահմանելով փորձասշրջան:
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարի ազատարզրկման պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:
Սանասար Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի համար՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժները մասնակիորեն գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
12:59 28.11.2017
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Ավանի Քուչակ թաղամասի 20 շենքից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, ով 2006 թվականից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԼՀ կաշառք տալում մեղադրանքով: