TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է

17:54 29.11.2017

Հեռուստատեսությունը Հայաստանում կես դարուց ավելի պատմություն ունի: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն առաջին անգամ հայկական կապույտ էկրանից ասաց. «Ողջույն, մենք սկսում ենք մեր հաղորդումը»:

̰
Որսորդներին թողնել առանց զենքի՞, թե՞ ոչ. քննարկում ԱԺ-ում

17:47 29.11.2017

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նոր օրինագծի լսումների ժամանակ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կոչ է արել բնապահպանության նախարարին որսորդների հարցում դիմել ծայրահեղ միջոցների:

̰
Կաշառք ստանալու կասկածանքով ոստիկաններ են ձերբակալվել

17:27 29.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. հայ-ադրբեջանական հակամարտություն (ՄԱՍ 2-ՐԴ)

17:27 29.11.2017

2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։

̰
Անվտանգության ցուցումներ ԱԻՆ-ից

17:11 29.11.2017

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

̰
1967թ. այս օրը բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

17:02 29.11.2017

1967-ի նոյեմբերի 29-ին՝ երկու տարվա շինարարությունից հետո, Երևանում բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

̰
Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուս

16:45 29.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

̰
Վարչապետն ազատամարտիկների է պարգևատրել

16:42 29.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել:

̰
Արմեն Գևորգյանը դարձել է Վերահսկիչ պալատի անդամ

15:56 29.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

̰
«Ելք» դաշինքի անդամները ավագանու նիստին մասնակցել են Մոնթեի եւ մյուս հերոսների պատկերով շապիկներով

15:17 29.11.2017

«Ելք» դաշինքի անդամները ավագանու նիստին մասնակցել են Մոնթեի և մյուս հերոսների պատկերով շապիկներով: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում էր մայրաքաղաքի որոշ փողոցներ Հայաստանի Ազգային հերոսներ՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի և Ապրիլյան ռազմական գործողությունների հերոսների անվամբ անվանակոչելու հարցը: Ընդունված որոշման համաձայն Երևանում կլինեն Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցներ: 

̰
Անօրինական որսի ու անտառահատումների տուգանքները կկրկնապատկվեն:

14:55 29.11.2017

«Նախատեսում ենք Կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների ապօրինի ձեռք բերման, ոչնչացման և անտառահատումների հետ կապված պատասխանատվության միջոցներն առնվազն կրկնապատկել», – ասել է  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը՝ խորհրդարանում բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ: «Իհարկե, անելու ենք ողջամտության սահմաններում: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքին, ազատազրկմանը, իհարկե, […]

̰
ՄԻՊ աջակցությամբ վերականգնել է հաշմանդամ քաղաքացու՝ վարորդական վկայական ստանալու իրավունքը

14:54 29.11.2017

Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։

̰
Կիևում ԱԺ պատվիրակությունը բոյկոտել է միջազգային համաժողովը

14:47 29.11.2017

Սևծովյան տնտեսական համագործակցություն Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարությունը է տարածել Կիևում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի լիագումար նիստի վերաբերյալ.

ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:

̰
«Վերջ տվե՛ք ցուցադրական խստացումներին». Լենա Նազարյան

14:46 29.11.2017

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ Լենա Նազարյանը հորդորել է ՀՀ բնապահպանության նախարարին որսորդներին անզենք թողել, առգրավել վանդակի մեջ պահող կենդանիներին և վերջ տալ ցուցադրական խստացումներին:

̰
Երևանում Ազգային հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե մելքոնյանի անվան փողոցներ կլինեն (թարմացված)

14:31 29.11.2017

Երևանի ավագանին երկու տարբեր որոշումներ կայացրեց, որոնց համաձայն մայրաքաղաքի երկու փողոցներ կանվանվեն Լեոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի անվամբ: Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կանվանակոչվի մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսար փողոց ընկած ճանապարհահատվածը: Այս նախաձեռնության հեղինակը «Հանրապետական» կուսակցությունն է: Ազգալդյանի անվամբ անվանակոչելու մեկ այլ տարբերակ էլ ուներ «Ելք» դաշինքը՝ առաջարկելով Ազգային հերոսի անվամբ անվանակոչել […]

̰
Տավարի կոտլետում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՊԾ

14:22 29.11.2017

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:

̰
Նոր օրենքով բնության հատուկ պահպանվող տարածքի նոր կատեգորիա կունենանք

13:43 29.11.2017

ՀՀ-ում հիմա բնության հատուկ պահպանվող տարածքի մի քանի կատեգորիա կա՝ ագրելոց, արգելավայր, ազգային պարկ, բնության հուշարձան:

̰
ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

13:31 29.11.2017

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

̰
Մանրամասներ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատաքննությունից

13:26 29.11.2017

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատաքննությունը շարունակվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

̰
Կաշառքի մեղադրանքով հետախուզվող դատախազը կալանավորվել է

13:22 29.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ. քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ:

Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով 9.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել Ս. Ափոյանից

̰
Բրազիլիան ՀՀ-ում նոր դեսպան ունի

13:16 29.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին և նախանշելու զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը: Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ծանրակշիռ ավանդը կունենա հայ-բրազիլական կապերի սերտացման ու փոխգործակցության զարգացման գործում և կարևորել արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

̰
Ինչպե՞ս են համատեղվելու հանքարդյունաբերությունն ու բնության հատուկ տարածքների պահպանությունը

12:46 29.11.2017

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նոր օրինագծի քննարկման ժամանակ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը հետաքրքվել է, թե ինչպես են Բնապահպանության նախարարությունում պատկերացնում հանքավայրերի և հատուկ պահպանվող տարածքների համադրությունը:

̰
«Խոսրովի արգելոցում հրդեհից մեկ ամիս հետո ծաղկած խնձորենի է եղել». Արամ Աղասյան

12:02 29.11.2017

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը տվյալներ է ներկայացրել Խոսրովի արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերաբերյալ: «Խոսրովի արգելոցում ընդամենը 2000 հա շրջագծով՝ մակերեսով է: Եվ էդ 2000-ի մեջ շատ այրված տարածքը մոտ 100 հա է: Արդեն մեկ ամիս հետո արգելոցում նկատվում էր բույսերի վերականգման գործընթաց: […]

̰
«Ձմռանը ջերամաստիճանը և տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում» Գագիկ Սուրենյան

12:01 29.11.2017

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ձմռան եղանակային կանխատեսումները:

«Ե՛վ դեկտեմբերին, և՛ հունվարին, և՛ փետրվարին ջերամաստիճանը և տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում: Այդ ամիսներին լինելու է մթնոլորտի ակտիվ շրջանառություն, այսինքն լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք ցուրտ հոսանքների ազդեցության տակ, և լինելու են ժամանակահատվածներ, որ լինելու ենք տաք օդային հոսանքների ազդեցության տակ»:

̰
«ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղեգիծ». Էդմոն Մարուքյան

11:46 29.11.2017

«ԵԱՏՄ-ին միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է»: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու նախաձեռնությունը, նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշել է, որ հունվարի […]

̰
Փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է վիճակագրությամբ

11:30 29.11.2017

Կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանր. «ՀՀ-ը կենսաբազմազանության տեսակետից շատ մեծ արժեք է ներկայացնում ոչ միայն հանրապետության, տարածաշրջանային մակարդակով, այլ նաև՝ ամբողջ աշխարհի: ՀՀ-ում 3800 տեսակի բարձրակարգ բույսեր են հանդիպում, իսկ Կովկասի տարածաշրջանում  6000 են: […]

̰
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության ծրագիր է ստորագրվել

11:30 29.11.2017

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

̰
«Հայաստան-ԵՄ համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում». Վազգեն Մանուկյան

11:24 29.11.2017

Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

̰
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը

11:12 29.11.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մինսկ, ուր ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

̰
Գագիկ Ծառուկյանը բնության հատուկ պահպանվող տարածք կստեղծի:

11:05 29.11.2017

«Բնապահպանության նախարարությունն առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրեր պետք է իրականացնի»,- այս մասին այսօր՝ խորհրդարանում ընթացող քննարկման ժամանակ, ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Այսօր արդեն իսկ ունենք նախագծված Ջերմուկը, «Տաթև» ազգային պարկը: Մասնավոր կազմակերպությունների և անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ իրենք նույնպես մասնակցեն բնության պահպանության հատուկ տարածքներ ստեղծելուն, ինչը մեր կողմից […]

̰
BACK_TO_TOP