19:09 30.11.2017
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ էր ստացվել: Աշխատակցուհին հայտնել էր, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել: Պարզվեց, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել:
Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզեցին հարձակվողի ինքնությունը:
Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց Փայլակ Մարտիրոսյանը:
24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:
Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության:
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:
Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են:
19:04 30.11.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ:
17:53 30.11.2017
«ՌԻԱ Նովոստին» գործակալությունը փոխանցում է, որ RT-ի լրագրողներին ԱՄՆ կոնգրեսում զրկել են հավատարմագրերից՝ հաշվառելով որպես օտարերկրյա գործակալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝
«ԱՄՆ օրենսդիր մարմնի Ռադիոյի եւ հեռուստատեսության թղթակիցների գործադիր կոմիտեն օգտագործել է իր լիազորությունները, որպեսզի RT հեռուստաընկերությանը զրկի հավատարմագրից: Որոշումը քվերակության է դվել 2017-ի նոյեմբերի 21-ի և ընդունվել միաձայն:»
Ընդ որում, հստակեցվում է, որ հավատարմագրերի զրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը RT America և գործընկեր Sputnik—Reston Translator ընկերությանն էր ընդգրկել օտարերկրյա գործակալների ցանկում՝ համաձայն դեռևս 1938-ին ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի:
17:09 30.11.2017
Ոստիկանության ծառայողները տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն օգտագործելու իրավունք կունենան: Բանն այն է, որ հավանության է արժանացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
16:56 30.11.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
15:42 30.11.2017
Turkish Airlines թուրքական ավիափոխադրող ընկերությունը մտադիր է հաջորդ տարի դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Այս մասին ընկերության տնօրենը հայտնել է թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը։
«Լինելու են նոր ուղղություններ դեպի Արևելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ (Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան) …», — նշել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Օդանավակայանից թռիչքներ իրականացնող բոլոր ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:
14:18 30.11.2017
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Էլմար Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ համանախագահների հետ Մոսկվայում իր նախորդ հանդիպումը «խորը և մանրամասն» քննարկում են ունեցել։
14:11 30.11.2017
Sur in English կայքն անդրադարձել է Հայաստանին և Արցախին և ներկայացրել է երկրի պատմությունը, մշակույթն ու խոհանոցը: Հոդվածագիր Էնդրյու Ֆորբսն իր անդրադարձը սկսում է մայրաքաղաք Երևանից և նշում է, որ այն «անդիմադրելի հմայք» ունի: Սակայն նրա վրա առավել մեծ ազդեցություն է գործել քաղաքի հյուրընկալությունը, ինչը, Ֆորբսի խոստովանմամբ, խիստ անսպասելի էր իր համար:
13:54 30.11.2017
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին:
13:45 30.11.2017
Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոսել է հակակոռուպցիոն այն քայլերի մասին, որոնք մինչ այժմ կատարել է ՀՀ կառավարությունը:
12:52 30.11.2017
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը՝ ծովակալ Հուսեյն Հիյանզադեն, հայտնել է, որ իր ուժերը «վերահսկում են բոլոր սուզանավերի շարժը Պարսից ծոցում»: Նա նաև ասել է, որ Իրանը «հետաքրքրված է ավիակրի կառուցմամբ»:
12:15 30.11.2017
Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Հայաստանից մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Անվատնագության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։
11:27 30.11.2017
Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքսային ծառայություններին և առևտրային բանկերին դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի տոնական օրերի ավարտը սահմանել աշխատանքային հերթապահություն։
11:10 30.11.2017
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել՝ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող որոշ նախագծերի՝ առաջին ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու նպատակով:
11:02 30.11.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
10:47 30.11.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի
10։30-16։30 Նոր-Նորքի 8-րդ զանգվածի շրջադարձային 1-5, 16, 17 շենքերը, հարակրց հանրային բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Չարենցի փ. 56-91; 1-ին նրբ. 1-19 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Մաշտոցի պող. 58 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
10:41 30.11.2017
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետուcթյան Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` 3 դատավոր նշանակելուն որոշում է կայացրել:
19:53 29.11.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի:
19:24 29.11.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
18:21 29.11.2017
ՀՀ ԱԺ-ում բնության հատուկ տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ «Ծառուկան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ «արջերը գյուղեր են գրոհում»: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բնապահպանության նախարարությունը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
17:54 29.11.2017
Հեռուստատեսությունը Հայաստանում կես դարուց ավելի պատմություն ունի: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն առաջին անգամ հայկական կապույտ էկրանից ասաց. «Ողջույն, մենք սկսում ենք մեր հաղորդումը»:
17:27 29.11.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
17:11 29.11.2017
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: