TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրբ Գեղարդն այսօր կցուցադրվի Մայր Տաճարում

11:01 02.12.2017

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:

̰
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

10:20 02.12.2017

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ:

̰
Աշոցքում սառնամանիք է

10:09 02.12.2017

Այս գիշեր Աշոցքում գրանցել է այս տարվա ամենացածր ջերմաստիճանը՝ -21: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Խորհուրդներ ոստիկանների հետ շփվելու համար. ԻՔՄ (անիմացիոն տեսանյութ)

19:46 01.12.2017

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սահմանվում են այն դեպքերը և կարգը, թե երբ և ինչպես ոստիկանները կարող են առնչվել քաղաքացիների հետ:

̰
Ապօրինի ծառահատումների համար պաշտոնատար անձինք են մեղադրվել

19:35 01.12.2017

Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր:

̰
Գյումրիի տնակում ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ

18:45 01.12.2017

12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

̰
Ավազակային հարձակում Հրազդանում. կան ձերբակալվածներ

18:34 01.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:

̰
Դավիթ Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

17:57 01.12.2017

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության պետ Ալեքսանդր Շլիկին, Հ ԱԺ ընտրություններում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և ԺՀՄԻԳ ընտրությունների վարչության խորհրդական Ալեքսեյ Գրոմովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները:

̰
Ծառայությունից խուսափածների մասին օրինագիծը  կուղարկվի երկրորդ ընթերցման

17:16 01.12.2017

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր   քննարկել է  մի շարք օրենսդրական նախագծեր  և տվել է դրական եզրակացություն, այդ  թվում   նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին:    Այն  արդեն քննարկվել է առաջին ընթերցմամբ, և որոշակի փոփոխություններից հետո   կներկայացվի երկրորդ ընթերցման:  Խոսքը  այսպես […]

̰
Տարոն Մարգարյանը  հանդիպել է ԵՆԲ ներկայացուցչի հետ

16:59 01.12.2017

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Ստորագրման արարողությանը ներկա է եղել փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պայմանագրով նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

̰
Վատ եղանակի պատճառով հետաձգվել է Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը

16:48 01.12.2017

«Արմենիա» ավիաընկերության ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը հետաձգվել է: Խոսքը RM 747/748 չվերթի մասին է: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են:

̰
Իրանում այսօրվա երկրաշարժից առնվազն 50 մարդ է տուժել:

15:39 01.12.2017

РИА Новости-ին, հղում անելով Mehr գործակալությունը,   հաղորդում է, որ Իրանում այսօր տեղի ունեցած երկրաշարժից առնվազն 50 մարդ է տուժել:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրարշարժ է տեղի ունեցել ԻԻՀ  հարավ-արևելքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը, ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, կազմել է 5.9 մագնիտուդ:Հայտնի է նաև, որ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների թիվը հասել է 40-ի: Ինչպես փոխանցում են […]

̰
Սիրիայի քրդերը կառավարման օղակներում ընտրություններ են անցկացնում

14:34 01.12.2017

Հյուսիսային Սիրիայի ինքնահռչակ դաշնությունը ընտրություններ է անցկացնում քաղաքային իշխանության օղակներում, հաղորդում է Hawar քրդական գործակալությունը

̰
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

14:03 01.12.2017

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը: Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

̰
Սերժ Սարգսյանը ստորագրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մասին օրենքը

13:45 01.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Դատախազության մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

̰
160 000 դրամ կաշառք վարորդական իրավունք ստանալու համար

13:41 01.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

̰
3 տարիների ընթացքում 91 քննիչ կարգապահկան տույժի է ենթարկվել. Արթուր Ղամբարյան

13:31 01.12.2017

Հայաստանի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն այսօր ներկայացրել է գործունեության 3 տարիների ամփոփ տվյալները: 2014-17թթ. ընթացքում ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է 124 միջնորդություն՝ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, որից 108-ը Քննչական կոմիտեի նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովի անդամների կողմից: 120-ը բավարարվել է և հարուցվել է կարգապահական վարույթ: Արդյունքում 91 ծառայողի դեպքում հաստատվել է իրավախախտման փաստի առկայություն, իսկ 31 ծառայող արդարացվել է:

̰
Լսումների փոխարեն բոյկոտ

12:42 01.12.2017

Ecolur.org լրատվական կայքը փոխանցում է, որ ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում հանրային լսումների փոխարեն բողոքի ակցիա է ընթանում Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագրի դեմ: Արդվիի, Մղարթի, Օձունի, Այգեհատի, Արևածագի բնակիչները Մղարթում փակել են գյուղ տանող ճանապարհը, որպեսզի տապալեն Շեկաղբյուրի ծրագրի հանրային լսումները:

̰
7 մլն եվրո մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով

12:14 01.12.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը  Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր են ստորագրել:  Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն […]

̰
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան

12:07 01.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Եվս մեկ դատական հայց Ամուլսարի ոսկու հանքի դեմ:

11:47 01.12.2017

Հիշեցնենք, որ սա արդեն չորրորդ հայցն է՝ կապված Ամուլսարի ոսկու քվարցիդային հանքավայրի շահագործման հետ:

̰
Պլանային հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

11:40 01.12.2017

Սպասվում են հոսանքազրկումներ:

̰
24 ժամ ջուր չի լինի

11:15 01.12.2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Պարսեղովի, Կարապետյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172-ից-180 համարների և Բաշինջաղյան փող. փակուղու ջրամատակարարումը:

̰
Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած աղջկան

19:51 30.11.2017

24-ամյա Գայանե Հայրապետյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 1-02 կամ 010-42 02 02:

̰
Դեկտեմբերին սպասվող եղանակը Հայաստանում

19:46 30.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է դեկտեմբերի եղանակի կանխատեսումը հանրապետության ողջ տարածքի համար:

̰
Ավազակային հարձակման մեջ կասկածվողը ոստիկանության կրթահամալիրի քոլեջից է

19:09 30.11.2017

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ էր ստացվել: Աշխատակցուհին հայտնել էր, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել: Պարզվեց, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին նրա տված տոպրակն էր լցրել դրամարկղի գումարը, նախնական տվյալներով՝ 292 հազար դրամ, ու տվել հարձակվողին: Դեպքի պահին մասնաճյուղում եղել են կազմակերպության 6 աշխատակից, նաև 2 հաճախորդ, որոնք նրա դեմքը չէին տեսել:
Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզեցին հարձակվողի ինքնությունը:
Դեպքից երկու օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվեց Փայլակ Մարտիրոսյանը:
24-ամյա Մարտիրոյանը Լոռու մարզի Նորաշեն գյուղից է: Ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջ:
Մակարովի նմանվող օդամղիչ ատրճանակը հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Օդամղիչ ատրճանակը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Այն ուղարկվել է փորձաքննության:
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են:
Փայլակ Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Ավազակային հարձակման հանագամանքները պարզվում են:

̰
64-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

19:04 30.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ:

̰
Կարգալույծ է հռչակվել Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը

18:15 30.11.2017

Ըստ հաղորդագրության կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Արթուր Շահվերդյան:

̰
RT-ի լրագրողներին զրկել են հավատարմագրերից

17:53 30.11.2017

«ՌԻԱ Նովոստին» գործակալությունը փոխանցում է, որ RT-ի լրագրողներին ԱՄՆ կոնգրեսում զրկել են հավատարմագրերից՝ հաշվառելով որպես օտարերկրյա գործակալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝

«ԱՄՆ օրենսդիր մարմնի Ռադիոյի եւ հեռուստատեսության թղթակիցների գործադիր կոմիտեն օգտագործել է իր լիազորությունները, որպեսզի RT հեռուստաընկերությանը զրկի հավատարմագրից: Որոշումը քվերակության է դվել 2017-ի նոյեմբերի 21-ի և ընդունվել միաձայն:»

Ընդ որում, հստակեցվում է, որ հավատարմագրերի զրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես:

Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը RT America և գործընկեր Sputnik—Reston Translator ընկերությանն էր ընդգրկել օտարերկրյա գործակալների ցանկում՝ համաձայն դեռևս 1938-ին ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի:

̰
Ոստիկանները տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք կունենան

17:09 30.11.2017

Ոստիկանության ծառայողները տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն օգտագործելու իրավունք կունենան: Բանն այն է, որ հավանության է արժանացել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

̰
BACK_TO_TOP