12:43 05.12.2017
2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊծ գնդի գրավման և մի քանի ծանր հանցագործությունների համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի,Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր օհանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մեղադրանքների հրապարակումը:
Այդ պահին «Դեդ»մականունով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին: Նա հայտարարեց,որ հեռանում է դահլիճից.
«Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների։ Դուք կամակատարն եք Սերժիկի:Չե՜մ նստելու, չե՜մ մնալու, չե՜մ լսելու այդ բարբաջանքները»,-բղավեց նա:
հրահանգեց նստել և առանց իր թույլտվության քայլեր չձեռնարկել: Հակոբյանը դատարանի հորդորները չլսեց և դատավոր Արթուր Օհանյանին «կամակատար» անվանեց,ապա պնդեց, որ պետք է հեռանա:Ոստիկանները փորձեցին արգելել նրան:
Դատարանը սանկցիա կիրառեց. Հակոբյանին այսօրվա դատաքննությունից հեռացնել, նրան հետևեց նաև ամբաստանյալ Արամ Մանուկյանը: Նա հայտարարեց, թե վատառողջ է: Նույնը կրկնեց նաև Արայիկ Հակոբյանը, սակայն դատավոր Արթուր Օհանյանը արգելեց նրանց հեռանալ դահլիճից: Նիստն ընդմիջվեց, որպեսզի լարված մթնոլորտը հանդարտվի:
12:35 05.12.2017
«ԵԼՔ»-ը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացմանը: Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայն չէ դահլիճում հնչած այն կարծիքների հետ, թե ԵԱՏՄ մաքսային օերնսգիրքը միայն դրական փոփոխություններ է ենթադրում: «Կապրենք, կտեսնենք…»,- ասել է ԵԼՔ-ի ղեկավարը, ապա օրինակ է բերել հայ վարորդների՝ ՌԴ-ում ունեցած խնդիրները և ելույթի վերջում ընթերցել է Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի քաղաքացու իրեն ուղղված նամակը, որտեղ էլ հիշատակվում է ռուսական «Все это ерунда» հայտնի արտահայտությունը:
12:24 05.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին:
Նախարար Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների և այդ առումով կարևորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը:
12:08 05.12.2017
Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
12:04 05.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:
Անդրադառնալով Գերմանիայի հետ համագործակցությանը՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ այս բնագավառում արված աշխատանքի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջև:
11:59 05.12.2017
«Ինչ դատավարության ընթացքում տեղի է ունենում, վերջնական կդառնա միայն օրինական դատավճռով: Եթե ձայնագրությունը ճիշտ է, ապա դա բավականին ծանր հետևանքներ պետք է ունենա, որովհետև մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, անթույլատրելի է, որ նման արկածախնդիր մարդկանց հետ գնան համագործակցության, որոնք զինված գործողություն պետք է անեին ՀՀ-ի ներսում: Եթե սա ճիշտ է, ապա ով էլ լինի, պետք է խիստ դատավճիռ լինի»,- անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակված ձայնագրությանը, ըստ որի՝ գործով անցնող մեղադրյալները պատրաստվում էին մահափորձ իրականացնել Հայաստանի ղեկավարի դեմ:
Ըստ ձայնագրության՝ մեղադրյալներ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը խոսում են այն մասին, որ իրենք ունեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը:
Իսագուլյանը չբացառեց նաև երկրորդ տարբերակը: Հնարավոր է, որ իրականում Սեյրան Օհանյանը կարող է կապ չունենալ այդ ձայնագրությունների հետ: Բանախոսի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ մարդիկ այս կամ այն զինված խմբին ոգևորելու համար կարող են ավելի ազդեցիկ մարդու անուն տալ:
«Ես կցանկանայի հավատալ այս տարբերակին, բայց եթե պարզվի, որ նման խոսակցություն եղել է, ապա հետևանքները ծանր պետք է լինեն: Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման բանը»,-ասաց Իսագուլյանը:
11:52 05.12.2017
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:
10:46 05.12.2017
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցը վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին: Քննարկումներն ընթացքի մեջ են: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մինչ այդ Միրումյանը ներկայացրել է Մաքսային օրենսգրքով նախատեսված բարեփոխումները: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է ապրանքների հայտարարագրման և տեղափոխման ժամկետների էական կրճատում: Կրճատվում են նաև տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները:
10:23 05.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Բաղրամյան պող. 85, 89, 21, Կիևյան փ. 26, 30, 32, Բարբյուսի փ. 30 շենքերը, Պռոշյան փողոցի 1-ին նրբ. 2– 62, Դեմիրճյան փ. 1-10 սեփական տները, Բարբյուսի փ. 16–38, Քեռու փ. 11–44 սեփական տները, Բաշինջաղյան փ. 145, 173, 175, Արտաշիսյան փ. 44/1, 44/3, 44/4Ա շենքերը, Բագրատունյաց փ. 11, 13, 15, Շերամի փ. 113, 115, Սվաճյան փ. 56, 58, 60, 60/1, 62 շենքերը,
09:45 05.12.2017
ԱԺ-ն հերթական քառօրյայի հենց սկզբում մերժեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու հարցը, որը հանձնաժողովում ևս բացասական եզրակացության էր արժանացել: Կողմ քվեարկեց միայն «ԵԼՔ»-ը, մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները քվեարկեցին դեմ: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր տեսակետը ներկայացնելով հարցի վերաբերյալ, ասաց թե Հայաստանը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ քայլ է կատարել արտաքին քաղաքականության ոլորտում, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյան խորհուրդ տվեց շրջել մարզերով՝ գյուղերով ու քաղաքներով և բացատրել ժողովրդին, թե ինչու է ապրանքը թանկանում:
09:17 05.12.2017
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝
Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի,
09:11 05.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20:04 04.12.2017
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի ձորում տղամարդու դի կա, տեղեկացնում է shamshyan.com կայքը։
19:55 04.12.2017
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում` Մոսկվայում, կմասնակցեն Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:
18:26 04.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքը. առաջադրվել է մեղադրանք:
18:17 04.12.2017
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց:
18:06 04.12.2017
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատաքննությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է:
17:36 04.12.2017
Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
17:13 04.12.2017
Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը: Այսօր տեղի ունեցած այդ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ տարածքայի կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
16:02 04.12.2017
Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրը քննարկելու նպատակով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել է քննարկում: «Հայ կանայք հանուն առողջության ևառողջ շրջակա միջավայրի» կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ ՀՀ շուկայում իրենց կողմից նմուշառված 49 անուն ներկերից 11-ում կապարի պարունակության անթույլատրելի բարձր տոկոս է գրանցվել։ Ընդ որում՝ ուսումնասիրությունը կատարվել է միջազգային ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ-ում։
15:57 04.12.2017
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:
15:40 04.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Արցախի կենտրոնական և արեւելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
15:21 04.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
15:16 04.12.2017
Մեկնարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը: Առաջիկա տարիների ընթացքում այն կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը: Ինչպես նաև սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝ աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման և հասցեագրման կարողությունների զարգացմանը՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը: Ծրագիրը ներգրավելու է Հայաստանի բոլոր մարզերն ու մայրաքաղաքը: Այն իրականացվում է ԱՄՆ […]
14:52 04.12.2017
Այսօր առավոտյան Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից ԱԻՆ-ից օգնություն են խնդրել՝ արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար:
13:51 04.12.2017
Գյումրու` Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ քաղաքի մուտքի մոտ տեղադրվել են յուրատեսակ գավազդային վահանակներ: Քաղաք մտնողներին Մհեր Մկրտչյանի դիմանկարով վահանակը հորդորում է. «Պարտադիր թատրոն կերթաք», իսկ դուրս եկողներին՝ հարցնում. «Թատրոն գնացի՞ք»…
12:53 04.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: