13:25 06.12.2017
Որպես պատճառաբանություն՝ «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել են, որ կառավարության խոստումները չեն իրականացվում, բյուջեում նախատեսված չէ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում այն դեպքում, երբ 2018 թվականին թանկացումներ են սպասվում:
13:20 06.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն Երևան քաղաքի մի շարք հասցեներ:
13:11 06.12.2017
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:
13:03 06.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքներ:
12:58 06.12.2017
Վարման կարգով ձայնի իրավունք ստանալով՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդիր կա վճարումների հետ կապված, բայց միևնույն է, իրենք կողմ են քվեարկելու:
12:20 06.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված սպանության 2 դեպքից բացահայտվել է 1-ը։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
12:15 06.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 13:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
11:45 06.12.2017
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հայտնում են քաղաքացիական ավիացիայի վարչությունից:
11:31 06.12.2017
«Գիտեք, որ մարդիկ ուղեգիրին իրենց ձեռքին գնում են հիվանդանոց, ընկնում դռնեդուռ, բայց ոչ մեկը նրանց չի վիրահատում, իսկ հիվանդանոցից ասում են, որ պետպատվերով իրենց տվել են, ասենք, 5 մլն դրամ, իսկ այդ գումարն իրենք դեռ ամիսներ առաջ են սպառել», -ասել է Փաշինյանը և հետաքրքրվել, թե արդյո՞ք խնդիրն այս տարի էլ չի լուծվի:
11:20 06.12.2017
«1 մլդ 289 միլիոն դրամ սուբսիդավորել եք ջրպետկոմի խմելու ջին գնի բարձրացման հետ կապված: Եթե 11 դրանով բարձրացել է ու դուք սուբսիդավորել եք 1 մլդ 289 միլիոն դրամ, 22 դրամով, եթե սակագինը բարձրացվել 2.5 մլդ ավել պիտի սուբսիդավորեիք: Այսինքն՝ էս մարդն ինչքան կուզի սակագինը կբարձրացնի մենք էլ հարկատուների փողերն կասենք առ ախպեր ջան մենք սուբսիդավորում ենք: Եթե կուզես արի մյուս տարի մի 5 մլդ էլ սուբսիդավորենք: Ինքանով է դա լուրջ էլի:»
11:05 06.12.2017
Ըստ Վարդան Արամյանի՝ եթե առաջարկներն ընդհանուր գծերով ներկայացնենք, ապա առաջին խումբը սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային նշանակության խնդիրներին է վերաբերում: Երկորդ խումբը վերաբերում է որոշակի ոլորտներում գումար ավելացնելուն: Իսկ երրորդը՝ տնտեսական քաղաքականությանը:
10:43 06.12.2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 10.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Երևանյան, Մյասնիկյան, Աբովյան, Արարատյան, Սահմանապահների, Հանրապետության, Չարենցի, Նալբանդյան, Հ․ Ավետիսյան, Բաղրամյան, Եղոյան փողոցների ջրամատակարարումը:
20:04 05.12.2017
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրիի դիսկո ակումբներից մեկում 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։
18:48 05.12.2017
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։ Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։
18:13 05.12.2017
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
17:58 05.12.2017
Հայաստանում գառնանգղերի կացարան է կառուցվել: Ամռանն աշխատանքները սկսել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, իսկ մասամբ աջակցել են (FPWC) շվեյցարական Foundation for Bearded Vultures հիմնադրամն ու Լիխտենշտայնի Principality of Liechtenstein բարեգործական հիմնադրամը:
17:36 05.12.2017
Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ հերթական տվյալներն է ներկայացրել: Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով, որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները: Դրանք արդիականացվում են եռամսյակային պարբերականությամբ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2.986.1 հազ.մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 12.4 հազ.մարդով, որը ձևավորվել է հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տարբերությամբ:
2017թ. տարեսկզբի դրությամբ արձանագրված ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.7%, իսկ գյուղականինը՝ 36.3%: Հայաստանի մշտական բնակչության 47.5 %-ը կազմել է արական, իսկ 52.5%-ը` իգական սեռի բնակչությունը:
16:44 05.12.2017
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:29 05.12.2017
Ռուսաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Ռուսաստանից զենք գնելու համար 100 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացումը քննարկելու ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։
«Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալու շարունակել նոր միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ավելանալու են հակաօդային պաշտպանության զորքերի կարողությունները, ինչպես նաև մեր զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները», — նշել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով ձեռքբերվող սպառազինության ցանկը գաղտնի է։ Բայց ԱԺ-ում նույն քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այդ զինատեսակները տարածաշրջանային նշանակություն ունեն։
16:15 05.12.2017
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը: Դատավարությունը դարձյալ ընթացել է դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արամ Հակոբյանն ասել է, որ իրենք չեն ցանկանում լսել մեղադրանքները.
«Դրանք կեղծ մեղադրանքներ են, մեզ ներկայացնում են որպես հանցագործ, սակայն մենք հանցագործներ չենք: Ինչպես մեղադրանքում է ներկայացվում, թե մենք պետության դեմ ենք գործել, ասեմ, որ պետության դեմ որևէ մեկը որևէ գործ չի կատարել»:
Իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ցանկացել է ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչ համար ենթարկվել է դատական սանկցիայի և հեռացվեց նիստերի դահլիճից:
Ավելի ուշ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով պաշտպանում է Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերը, միջնորդել է որպեսզի մեղադրանքների եզրափակիչ մասերը ներկայացվեն առանց ամբաստանյալների ներկայության.
«Բացառության կարգով ամբաստանյալները դա լիազորել են և մեղադրանքների եզրափակիչ մասերը կարող են հրապարակվել իրենց բացակայության պայմաններում», – ասել է Լուսինե Սահակյանը :
Դատարանը բավարարել է միջնորդությունը և ամբաստանյալները հեռացել են նիստերի դահլիճից:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրել է ամբաստանյալ Արամ Մանուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք:
Այնուհետև, նա կազմակերպված խմբի կազմում բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
15:55 05.12.2017
Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
15:31 05.12.2017
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող 100 մլն դոլարի զենքի գնելու վարկով նախատեսված զինատեսակները պատվիրելու համաձայնագրերն արդեն նախաստորագրվել են։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
15:11 05.12.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին:
14:50 05.12.2017
Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։
ԻՆչպես հայտնում են արտաքին գերծերի նախարարության տեղեկատվության վարչությունից, դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
14:41 05.12.2017
Նիկոլայ Գրիգորյանը, որն այս տարվա մայիսի 5-ին ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, այսօր հայտնել է «Արտակարգ» ակումբ հիմնելու իր ծրագրի մասին և առաջարկել Հայաստանի ողջ լրատվական դաշտին, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններին համախմբվել Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին ընդառաջ:
13:55 05.12.2017
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ինչպե՞ս եք հարցին «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիոգրյանը պատասխանել է՝ զուլում: Լրագրողները նկատել են՝ երբ Գրիգորյանն ԱԻՆ-ում էր աշխատում, այդ հարցին, որպես կանոն, մեկ պատասխան էր տալիոս՝ արտակարգ:
13:30 05.12.2017
Այսօր լրագրողների հետ է հանդիպել «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Գիրգորյանը եկել էր ասելու, որ իր հիմնադրած ակումբը՝ «Արատակարգ ակումբ»-ը Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին ընդառաջ երկրի ամբողջ լրատվական դաշտը, հասարակական ու միջազգային կազմակերպություններին համախմբելու առաջարկ է անում: Առաջարկի հիմքում աղետներից ավելի պաշտպաված ու իրազեկ քաղաքացիներ ունենալու ցանկությունն է: Մինչ Գրիգորյանը իր ծրագրերից է խոսել, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նա թողեց ԱԻՆ նախարարի խորհրդականի պաշտոնը և հեռացավ այն նախարարությունից, որտեղ տարիների վաստակ ուներ:
«Ինչ վերաբերում է իմ դուրս գալուն, ես նշեմ միայն, որ ես իմ կամքով չեմ դուրս եկել», – ասել է Գիրգորյանը՝ չցանակնալով այդ մասին այլ մանրամասներ հաղորդել:
Հարցին այդ դեպքում «Արատակարգ ակումբ»-ը պատրաստ է արդյո՞ք համագործակցել պետական կառույցների հետ՝ այդ թվում և ԱԻՆ-ի, Գրիգորյանը պատասխանել է, որ համագործակցելու են բոլորի հետ և պետական և միջազգային կառույցների հետ:
«Մենք հո երկնքում չենք ստեղծվել, էս Հայոց հողի վրա ենք ստեղծվում և անում ենք էն գործը, որը մեր բոլորինն է: Հակապետական բան չկա էդտեղ», – նշել է Փրկարար ծառայության գեներալ-մայորը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ազատման մասին տեղեկատվությունը տարածվեց այս տարվա մայիսի 5-ին: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։ ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանի մեկնաբանությամբ՝ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո թոշակի է անցել: Ինքը՝ Գրիգորյանը չէր ցանկանում մեկնաբանել կատարվածը:
Նիկոլայ Գրիգորյանը ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին էր նշանակվել 2011 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր:
13:19 05.12.2017
2016 թվականի տվյալներով հաշվարկված ցուցանիշով Հայաստանը ճանաչվել է երրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և այս ցուցակում զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ «Բոննի հաղորդակցության միջազգային կենտրոնի» այս տարվա զեկույցի համաձայն՝ նախորդ՝ 2015 թվականի համեմատությամբ Հայաստանն այս ցուցակում բարձրացել է 18 հորիզոնականով։ Սակայն դրան նախորդող տարիներին Հայաստանը հիմնականում եղել է հենց առաջատար հնգյակում։