TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կարեն Քոչարյանը պահանջում է Հակոբ Հակոբյանի հրաժարականը

16:14 08.12.2017

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիա է սկսել, որով պահանջում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրաժարականը:

̰
Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

16:03 08.12.2017

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։ Ինչպես տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, վերանորոգվել են կամրջի բարձր հենարանները, նորացվել են էստակադայի հատվածի դեֆորմացիոն կարերը, ամբողջությամբ հիմնանորոգվել է երթևեկելի մասը, կատարվել է օրտոտրոպ սալերի հիդրոմեկուսացում, դրենաժային համակարգի տեղադրում, աջակողմյան հատվածի արգելափակոցները փոխարինվել են նորով, տեղադրվել են երկշերտ ասֆալտաբետոնե ծածկ, նոր ճանապարհային նշաններ և անվտանգության տարրեր։

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր գործընկերների հետ

14:40 08.12.2017

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

̰
Քննիչը բռնությամբ խոստովանական ցուցմունք է կորզել

13:51 08.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա:

̰
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, առկա է մառախուղ

13:42 08.12.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:

̰
Ռեստորանում պահվող արջը տեղափոխվել է կենդանաբանական այգի

11:55 08.12.2017

Գյումրու «Ոսկե Բլուր» ռեստորանային համալիրում պահվող արջը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

10:43 08.12.2017

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

̰
Անձնագրային ծառայություններում վճարումն անկանխիկ է

10:34 08.12.2017

Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գրոծողությունները վճարվում են անկանխիկ եղանակով. իրազեկում է անձնագրային և վիզաների վարչությունը:

̰
Կտեղակայվեն կրկնող լուսացույցներ

10:30 08.12.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 9-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց-ՈՒլնեցու փողոց և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:

̰
Վանաձորի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն կառավարությունում

10:19 08.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

10:11 08.12.2017

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:

̰
Սևանում բուք է

09:27 08.12.2017

Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ:

Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

̰
Վարդենյաց լեռնանցքով ծանրաքաշ մեքենայով երթևեկելը վտանգավոր է

20:07 07.12.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Գորիսի, Արթիկ – Ալագյազ ճանապարհներին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Գյումրիում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով քրգործ է հարուցվել

19:21 07.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

̰
Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան կստեղծվի

18:15 07.12.2017

Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:

̰
Կամավոր փրկարարների շարժում է պետք սկսել. Հովհաննես Եմիշյան

18:05 07.12.2017

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն այսօր խոսել է ՀՀ փրկարարների պատրաստվածությոնից ու պնդել, որ 1988 թվականից հետո շատ բան է փոխվել: Այսօր Հայաստանը 3300 փրկարար ունի: Բնականաբար, խոշոր աղետների պարագայում սա չի կարող բավարար ուժ համարվել, ուստի կամավոր փրկարարներ ունենալու հանգամանքը կարևորվել է:

̰
«Հարց եք տալիս՝ աշխատատեղ երբ ա բացվելու, ասեմ վաղը չէ մյուս օրը՞» Կարեն Կարապետյան

17:34 07.12.2017

Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում կառուցված 1988-ի եևկրաշարժերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր ծաղկեսպսակ են դրել հասարակական, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողները առիթը բաց չեն թողել վարչապետին ևս մեկ անգամ հարցեր ուղղելու Գյումրիի ցավոտ խնդիրների, մասնավորապես, աշխատատեղերի բացակայության մասին:

̰
Սպիտակի երկրաշարժի կրկնվելու դեպքում որքա՞ն զոհ կունենանք.մասնագետները տարակարծիք են

17:01 07.12.2017

Մասնագետները տարակարծիք են այն հարցում, թե որքան զոհ կունենաք, եթե հանրապետությայն տարածքում Սպիտակի երկարաշարժի ուժգնությամբ ցնցումներ գրանցվեն: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի հաշվարկներով ամենավտանգավոր օջախում ամենաուժգին երկարաշարժի դեպքումի զոհերի կարող է լինել 100 հազարի մոտ:

«Մենք ունենք տարբեր երկրաշարժային օջախներ: Ամենավտանգավորը օջախը Արարատի օջախն է, որն ավելի վտանգավոր է, քանի Գառնիի օջախը: Եվ այդ վտանգավոր օջախում ամենաուժգին երկրաշարժի դեպքում, որն ի դեպ քիչ հավանական է, գիշերային ժամերին կարող է լինել 110 հազար զոհ », -ասել է Գուրգեն Նամալյանը:

Զոհերի շատ ավելի մեծ թվի մասին է խոսում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

«Էս շինարարության որակը, որ ես եմ տեսնում, ցավալիորեն իրականությանը շատ մոտիկ է 250 հազար զոհը», ասել է ճարտարապետը:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի խոսքերով, ի տարբերություն 1988-ի, հիմա մեծ է նաև տուժածների փրկելու հավանականությունը:

̰
Հայաստանի 18 հազար շենքերից միայն 64-ը տեխնիկական անձնագիր ունի

16:49 07.12.2017

Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրը հիշեցրել է նաև այն խնդիրների մասին, որոնք չեն լուծվում արդեն 30 տարի: Օրինակ՝ Հանրապետության 18 հազար բազմաբնակարան շենքերից 64-ի դեպքում միայն կարելի է ասել, թե տեխնիկապես ինչ վիճակում են, այսինքն՝ 18 հազարից 64-ը միայն տեխնիկական անձնագիր ունի:

̰
«Եվ յոթերորդ օրը …» ֆիլմ Սպիտակի երկրաշարժի մասին

16:40 07.12.2017

Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Եվ յոթերորդ օրը …» ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից ավերված գյուղի մարդկանց ճակատագրերը, որոնք մոռացվել էին փրկարարների կողմից։ Աղետը ներկայանում է փլատակների տակ մնացած թոռանը փրկել փորձող մեծահասակ մարդու ջանքերով ու ներաշխարհով։

̰
Կեղծ անձնագրեր են ստացել ու հատել ՀՀ սահմանը

16:27 07.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

̰
Հայաստանյան արկածներ. նոր տեսահոլովակ Հայաստանի մասին

16:04 07.12.2017

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ նկարահանվել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսահոլովակը: Գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ:

̰
Վահան Մարտիրոսյանը նշանակվել  է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության  նախագահի տեղակալ

15:43 07.12.2017

Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։

̰
Ապակու հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու առաջարկ

15:21 07.12.2017

ԱԺ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

̰
Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

15:16 07.12.2017

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Արթիկ – Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

̰
Սպիտակի երկրաշարժի առիթով պատարագ է մատուցվել եկեղեցիներում

14:39 07.12.2017

Առավոտյան ժամը 10-ից հոգեհանգստի պատարագ է հնչել Գյումրիի Սուրբ Աստվածածին ՝ Յոթվերք եկեղեցում։ Պատարագին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչները, բազմաթիվ գյումրեցիներ՝ ովքեր վերապրել են աղետը, նաև երիտասարդներ, ովքեր, սակայն մինչ օրս տեսնում են ավերիչ երկրաշարժի հետքերը:

̰
ԱԺ-ում քննարկվում է ապառիկի ձևակերպումը նոտարով վավերացնելու նախագիծը

14:33 07.12.2017

Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը, այն է՝ «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

̰
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

14:06 07.12.2017

Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

̰
Ե՞րբ սպասել ուժգին երկրաշարժի

13:58 07.12.2017

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի շրջանակում ասյօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Պետրոսյանից լրագրողները հետաքրվել են, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ ընդերքն ու ինչ են արձանագրում սալերի տեղաշարժն արձանագրող սարաքավորումները, ինչքանով է մեծ 1988 թվականի երկրաշարժի կրկնությունը:

̰
Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժը, Երևանի բնակֆոնդի քանի՞ տոկոսը կկորցնենք

13:48 07.12.2017

Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով՝ նորություն չէ, որ Երևանը 7-8 բալ ուժգնությամբ կառուցված քաղաք է, և եթե լինի 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ, վնասներ կլինեն:

̰
BACK_TO_TOP