TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավագանու «Ելք» խմբակցությունը պահանջում է քննող հանձնաժողով ստեղծել

14:53 11.12.2017

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է քննի Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք արատավոր երևություները և չարաշահումները:

̰
Կրկնող լուսացույցներ Երևանում

14:18 11.12.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:

̰
Նախատոնական ուժեղացված հսկողություն ոստիկանությունում

11:57 11.12.2017

Ոստիկանությունն անցել է նախատոնական ուժեղացված ծառայության:

̰
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

10:45 11.12.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։

Նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։

̰
Պլանային հոսանքազրկումներ Երևանում և 3 մարզերում

09:20 11.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Բաշինջաղյան 187, 189 շենքերը,

̰
Ախուրյանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 30-40 մ է

08:57 11.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

̰
Սյունքի մարզում մեքենան արգելափակվել է

19:16 09.12.2017

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հետադարձ կապով ճշտվել, որ Սինգապուրի Հանրապետության քաղաքացի Քունյու Քուանդիլյուսը «Renault Logan» մակնիշի GG73600 պետհամարանիշով  ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղից դեպի «Ճոճվող կամուրջ» տանող ավտոճանապարհի 20-րդ կմ-ին արգելափակվել է ձյան շերտում, չի […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

17:04 09.12.2017

Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք:

̰
Հակակոռուպցիոն գործընթացը կարող է հայտնվել ձևական միջոցառումների թակարդում. Թևան Պողոսյան

16:42 09.12.2017

Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում իրականացվող բարեփոխումների մեծ մասը ձևական ու ցուցադրական բովանդակություն ունի: Վերջինս մտավախություն ունի, որ «կոռուպցիայի դեմ պայքար» ասվածը ևս կարող է հայտնվել ձևականության այդ թակարդում:

̰
Հասարակությունն սկսել է օգնել իրավապահներին կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու հարցում

16:15 09.12.2017

Միջազգային հակակոռուպցիոն օրվա առիթով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր համատեղ միջոցառում են անցկացրել մայրաքաղաք Երևանում, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

̰
ՀՀ նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովին

16:07 09.12.2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետեր, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի […]

̰
Երկու տարում փոխվել է ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար ողջ կազմը՝ մեկ բացառությամբ

16:04 09.12.2017

Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։

̰
Կանայք Արևմուտքի զինված ուժերում ու հայկական բանակում

16:02 09.12.2017

Լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։ Ցանցում հայտնի այս լուսանկարը 2014 թվականի է, բայց նրա բովանդակությունը չի փոխվել։ 2017 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ կանանց թիվն արդեն 6 է (լուսանկարում ստորև)։

̰
«Թումոյի» սաները պարգևատրվել են հակակոռուպցիոն բովանդակությամբ համակարգչային խաղ ստեղծելու համար

15:52 09.12.2017

Ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության «Տարվա Երիտասարդներ» անվանակարգում այս անգամ Թումո կենտրոնի սաներն էին հայտնվել, ովքեր

̰
Ապօրինի ծառահատման բացահայտում Մուսալեռում

15:45 09.12.2017

Ապօրինի ծառահատման դեպք:

̰
Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում Հայաստանը տայգա է. Արամ Աբրահամյան

15:36 09.12.2017

«Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում Հայաստանը տայգա է, հեռուստատեսային հաղորդումների 90 տոկոսը գողացվում է և անօրինական ցուցադրվում Հայաստանից դուրս՝ հայաշատ վայրերում»,- նշել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը:

̰
Սպասվում է առանց տեղումերի եղանակ

14:56 09.12.2017

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

̰
Ինչպե՞ս պաշտպանվել տեսահեններից. խորհուրդներ Արփինե Հովհաննիսյանից

14:36 09.12.2017

Տեսաարտադրանքի հեղինակային իրավունքները պաշտպանելու, տեսահենների դեմ պայքարելու ուղղությունները բազմավեկտոր են, կարծում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

̰
Տեսահենության պերճանքն ու թշվառությունը

14:17 09.12.2017

Ողջ աշխարհում ծաղկող տեսահենությունը իրավատերերին ավելի քան 12.5 մլրդ դոլարի վնաս է հասցնում: Օգտատերերը մի տեսակ հանդուժողականությամբ են վերաբերվում դրան, քանի որ ընդունված է համարել, որ համացանցից օգտվելն արդեն տեսահենության տարրեր է պարունակում, կարծում է ԱԺ փոխնախագահ, իրավաբանության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:

̰
Սերժ Սարգսյանը շնորհակալագրով պարգևատրել է ավագ քննիչ Դավիթ Թովմասյանին

13:10 09.12.2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

̰
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:45 09.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

̰
Շարմազանովը պատասխանել է  աղքատների մասին արված հայտարարությանը

20:48 08.12.2017

Շարմազանովը մի շարք հարցերի է պատասխանել: ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել նաև հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությանը վերաբերող հարցին:

̰
Ցուցադրություն՝ նվիրված էր Հայաստանի ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին

20:47 08.12.2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել են զինծառայողների հեղինակած արվեստի գործերի ցուցահանդես։ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում անցկացված ցուցադրությունը նվիրված էր Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակին։ Զինծառայողներն իրենց գործերից երկուսը նվիրել են հյուրերին, ինչից հետո զինծառայողների ու հոգևոր սպասավորների համար տոնական համերգ է տեղի ունեցել։

̰
2017-ի 9 ամիսներին 13,500 մարդ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել. ԱՎԾ

20:04 08.12.2017

Ազգային վիճակագրական ծառայությունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը 2017» զեկույցը: Այս զեկույցում նաև ներկայացված են 2013-2016 թվականների միգրացիոն ցուցանիշները, ըստ որոնց, տնային տնտեսությունների (տ/տ) 24.9 %-ը 2013-2016 թվականներին ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնցում ներառված են տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների 10.8%-ը:

̰
Դոմիկում ապրող ևս մեկ ընտանիք տեղափոխվեց նոր, բարեկարգ բնակարան

19:37 08.12.2017

Այս ընտանիքը երկրորդն է, որին բնակարան են նվիրել կանադահայ բարերարներ Մկրտիչ և Անի Մկրտչյանները: Նրանք գարնանն էին այցելել Գյումրի: Մկրտչյանները հյուրընկալվել են են նաև տիկին Մարինեի համեստ տնակում: Այդ օրն էլ որոշել են, որ փոքրիկ Մարինեն Նոր տարին պետք է նշի նոր տանը:

̰
Այսօրվանից վաճառքում է հայկական արտադրության «Արմֆոնիկը»

19:09 08.12.2017

«Թի-Էս-Դի» ընկերությունը հայտարարում է, որ այսօրվանից շուկա է մուտք գործում «Արմֆոնիկ» հեռախոսը: Հիշեցենք, որ «Թի-Էս-Դի» ընկերությունը հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող ըներությունն է:

̰
Երկրաշարժ. հետադարձ հայացք

19:00 08.12.2017

«Շանթ հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը պատրաստել է, որում ներկայացնում է 1988 թվականի երկրարշարժի հետ կապված հայտնի է եւ անհայտ փաստերը: 

̰
Քննիչը հարվածել է «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորի գլխին, խոշտանգել

18:46 08.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա:

̰
Վիճաբանություն Նորքի զինված խմբի գործով դատաքննության ժամանակ

16:52 08.12.2017

Վահան Շիրխանյանի և մյուսների գործով հրապարակվեցին քրեական գործի փաստաթղթերը:

̰
Ձայնագրությունն ապացույց չի կարող դիտվել. Հայկ Ալումյան

16:23 08.12.2017

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր անդրադարձավ նախորդ դատական նիստին հրապարակված աղմկահարույց ձայնագրության սղագրությանը, որի ընթացքում, ըստ գործի նյութերի, խոսում են ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը։

̰
BACK_TO_TOP