TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շիրակի մարզի 7 բնակավայրերի անօթևան ընտանիքների տրամադրվեց անհատույց ֆինանսական աջակցություն

19:27 12.12.2017

Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրվեց անհատույց ֆինանսական աջակցություն բնակարանային խնդրի լուծման համար: Աջակցությունը տրամադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարզպետարանի խնայողությունների հաշվին:

̰
Ռուսաստանից Հայաստան է առաքվել ՀԱԷԿ-ի առաջին նոր տուրբոգեներատորը

19:18 12.12.2017

Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 1970-ականների վերջին: Տուրբոգեներատորի հետ կնորացվեն օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց

19:10 12.12.2017

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույ

̰
ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

18:55 12.12.2017

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման նպատակով դեկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կայցելի ՌԴ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խումբը` երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

18:36 12.12.2017

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։

̰
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար

18:24 12.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:

̰
Տոն օրերը կկրճատվեն

18:13 12.12.2017

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:

̰
ՍԴ-ն հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները

16:45 12.12.2017

ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը:

̰
ԱՄՆ փորձագիտական խումբը Հայաստանին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման հարցում

16:28 12.12.2017

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:

̰
Մի՞ս, թե՞ կարտոֆիլ. ինչ է ուտում Խոսրով Հարությունյանը

15:12 12.12.2017

Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտադիր չէ ոչ հրաժարական տալ, ոչ էլ ներողություն խնդրել որևէ մեկից՝ իր այն արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միևնույն է`միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել: Խոսրով Հարությունյանն ասել է, որ ընդամենը մեկնաբանել է մեկ այլ պատգամավորի`Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:Լրագրողները հարցրել են` ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել անապահով խավին:

«Իմիջիայլոց, ուտելուց լավ էլ ուտում եմ»,- պատասխանել է պատգամավորը։

Հաջորդ հարցը վերաբերել է մսին. «Իսկ ի՞նչ միս եք նախընտրում»

«Դե արդեն զավեշտի եք վերածում»,- պատասխանել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։

Լրագրորղները խնդրել էին Խոսրով Հարությունյանին մեկնաբանել այդ տեսակետը: Վերջինս էլ նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդը սովոր է կարտոֆիլ ուտել, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ միս գնելու գումար չունի և շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։

̰
Սեղմված գազի գինը կբարձրա՞նա, թե՞ ոչ

15:02 12.12.2017

«Եթե սեղմված գազի ակցիզը 3 անգամ ավելացնում եք, հաշվարկե՞լ եք, թե հասարակական տրանսպորտի գինը ոնց է փոխվելու»,- խորհրդարանում հարցրել է Աժ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:

Հարցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հստակ պատասխան չի տվել: Անանյանն ասել է, որ իրական չեն այն պնդումները, որ դիզվառելիքի գները աճելու են 20 տոկոսով: Իրենց հաշվարկներով՝ աճելու են ինչ-որ դելտայով, որն իրենց գնահատմամբ 5-ից 6 տոկոս է:

̰
«Աստված պահի բոլորի որդիներին». ֆինանսների նախարարի տեղակալի մաղթանքը ԱԺ-ում

14:39 12.12.2017

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալից, թե ինչու չեն ցանակնում հանարվորություն տալ մի քանի որդի ունեցող մարդուն լուծել այդ մի քանի որդիների բնակարանի հարցը:

Հիշեցնենք, որ խորհրդարան ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում է հիփոթեքային վարկ վերցնելու միան մեկ հնարավորություն տալ:

«Աստված պահի բոլորի որդիներին, թող իրենք շատ որդիներ ունենան, բայց այսօր պետությունը կարողանում է օգնել միայն մեկ որդու համար», – ասել է Անանյանը:

̰
Բնակարանաշինության երկրորդ բումը չենք ունենա. Դավիթ Անանյան

14:35 12.12.2017

Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մեղադրել է ՀՀ կառավարությանը քաղաքացուն երկրորդ հիփոթեքը ստանալու հնարավորությունից զրկելու համար:

̰
Անազատության մեջ պահվող ևս մեկ արջ տեղափոխվեց կենդանաբանական այգի

14:25 12.12.2017

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արթիկի գազալցակայաններից մեկի տարածքում անազատության մեջ պահվող Մաշա արջը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն։

̰
Նախագահը հրաժեշտ է տվել Ռումինիայի դեսպանին

13:38 12.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

̰
Առաջարկվող նախագծով հիփոթեքային վարկից կարող են օգտվել միայն մեկ անգամ:

13:29 12.12.2017

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է հիփոթեքային վարկերին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասել է, որ եկամտահարկի միջոցով տոկոսներ վճարելու համակարգով քաղաքացիները կարող են հիփոթեքային բնակարան ձեռք բերել միայն մեկ անգամ:

̰
Միջազգային մակարդակով հետախուզվող ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել

13:17 12.12.2017

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ԱՄՆ քաղաքացի, 1982թ. ծնված Բեն Ռ.-ն:

̰
ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ է հայտարարել

12:52 12.12.2017

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Հայտարարության տեքստում նշվում է.

̰
ՍԱՊԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ է սկսել բրնձի շուկայում

12:35 12.12.2017

Հայաստանում վաճառվող պլաստիկ բրնձի մասին տեղեկության տարածումից հետո Սննդի անվտանգության պետական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ են մեկնարկել: Այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

̰
«Պետական պաշտոնյան եթե վնաս է տվել, թող իր գրպանից փոխհատուցի». Վարդան Բոստանջյան

12:32 12.12.2017

«Պետական պաշտոնյան եթե վնաս է տվել, թող իր գրպանից փոխհատուցի». այսպիսի դիտարկում է արել ԱԺ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Վարդան Բոստանջյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, որ այդ հարցը հանձնաժողովում քննարկվել է:

«Բայց պետք է հաշվի առնել, որ որքան խիտ գույքային պարտավորություն դնես պաշտանատար անձի վրա, այնքան նա խուսափելու է խախտումն արձանագրել»:

Հարցին անրադարձել են «Հարկայաին ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նախագծերը քննարկվում են առաջին ընթերցմամբ:

̰
Դատարանի որոշումը վերագրել էր իրեն ու դրդել կաշաք տալուն

12:28 12.12.2017

Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:

̰
Հայաստանում մշակված ռազմական տեխնիկան ներկայացվել է կառավարության անդամներին

12:23 12.12.2017

Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։

̰
Վարդան Բոստանջյանն առաջարկել է թույլատրել արտաքին պարտքի շեմի բարձրացումը

11:55 12.12.2017

Վարդան Բոստանջյանն առաջարկել է թույլատրել արտաքին պարտքի շեմի բարձրացումը, բայց մեկ տարուց ոչ ավելի: Առաջարկին ի պատասխան ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը առնվազն 5 տարի սահմանելու խորհուրդ է տվել: Այդ դեպքում ռիսկը ցածր է: Տնտեսական շոկը մեկ տարում հետ չի գալիս:

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

11:26 12.12.2017

Ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 4-ից 10-ը Երևանում իրականացրել է ուժեղացված ծառայություն: Տեսնյութում ներկայացվում են ուժեղացված ծառայության արդյունքները.

̰
«Վեց ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, բիզնեսն ինչպե՞ս պետք է աշխատի». Միքայել Մելքումյան

11:11 12.12.2017

Խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը հետաքրքվել է, թե ինչու է կառավարությունը հարկային դաշտին վերաբերող ոլորտում պարբերաբեր փոփոխություններ անում:

̰
ԱԻՆ-ը և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը համագործակցության պլան են ստորագրել

10:52 12.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը համագործակցության պլան են ստորագրել: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունց:

̰
«Ինչու՞ եք  «դաստաներով»  օրենքները   վերջին օրերին բերում».Էդմոն Մարուքյան

10:40 12.12.2017

Էդմոն Մարուքյանը կառավարության այսպիսի մոտեցման մեջ ենթատեքստ է տեսնում:

ԱԺ արտահերթ նիստում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է.

«Կյանքը շարունակվում է և մշտապես կարող են առաջանալ նմանատիպ իրավիճակներ»:

Մարուքյանն էլ հարկ է համարել ասել, որ դեկտեմբերի վերջին է, փաստորեն, նոր կառավարությունը հասկանումէ, թե ինչ պետք է փոխել:

̰
Նախագահը հրամանագիր է ստորագրել, ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

10:33 12.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հրամանագրում ասվում է.

̰
Պետական պարտքի շեմը 2018 թվականին կանցնի՞ 60 տոկոսը, թե՞ ոչ:

10:15 12.12.2017

Հարցին պատասխանելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ բյուջեն ներկայացնելուց արդեն պատասխանել են այդ հարցին:

«Այս տարվա վերջ մենք ակնկալում ենք, որ կլինի 55, 4 տոկոս և 2018-ին մեկ տոկոսային կետով ակնակալում ենք նվազեցում», -ասել է Արամյանը:

̰
Պլանային հոսանքազրկումներ

09:47 12.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-11։00 Հյուսիսային պող. 1, 3, 4, 6, 8, 10, 10/1, Հին Երևանցու փ. 2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արամի փ. 4/3, Աբովյան փ. 2/5, 8, 11, Նալբանդյան փ. 7/1 շենքերը և հարակից հանրային բաժանորդները

̰
BACK_TO_TOP