TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

20:45 13.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։

̰
Արթիկի և Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

20:09 13.12.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

̰
ՀՀ նախագահը ստորագրել է ԱԶԲ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

20:00 13.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

̰
Վանաձորում քաղաքացին ընկել է գնացքի տակ

19:49 13.12.2017

Գնացքի տակ ընկած քաղաքացին մահացել է։

Քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

̰
Ոստիկանության կրթահամալիրի ուսանողը ավազակային հարձակում է կատարել

19:38 13.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

̰
Սիսիան-Գորիս ճանապարհին Իրանի քաղաքացին մեքենայով գլորվել է ձորը

19:29 13.12.2017

Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

̰
Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորամաս

19:18 13.12.2017

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին:

̰
Հայաստանում Կուբայի քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումար են հափշտակել. ՔԿ

19:00 13.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

̰
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է

18:02 13.12.2017

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում:

̰
Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. ՍԱՊԾ

16:45 13.12.2017

Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տեղեկատվության, հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են:

̰
Անի Հովհաննիսյանը մեղավոր է.Դատավճիռը մնաց ուժի մեջ

16:19 13.12.2017

 Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, ով շորթման մեղադրանքով դատապարտվել էր 1.5 տարվա ազատազարկման,վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան:Այսօր հայտնի է դարձել,որ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:Հիշեցնենք՝ ըստ դատավճռի Analitik.am կայքի գլխավոր խմբագիրը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա անձի,գործունեության և ընտանիքի անդամների վերաբերյալ վարկաբեկող  հրապարակումներ չգրելուփոխարեն պահանջել էր ամսական 300 […]

̰
Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ ճանապարհներով

15:56 13.12.2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնոմ է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական

ծրագրերին:

̰
Մի կիսանդրու պատմություն

15:41 13.12.2017

ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում տեղադրել է Վլադիմիր Լենինի կիսանդրու նկարը: Պատգամավորն այն նկարել է խորհրդարանում: Նկարին կից գրել է.«Հենց նոր տեսա ԱԺ-ում։ Երևի բերել են, որ ապրիլին մտցնեն ԱԺ դահլիճ։ Վերջին բոլշևիկի նախընտրական արշավի մեկնարկը 🙂 »: Փաշինյանի այս գրառմանն արձագանքել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: […]

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

15:14 13.12.2017

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային պայմաններ կունենա

15:07 13.12.2017

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային նոր պայմաններ կունենա: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին: Հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրագործման համար:  Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը: Հենց այս հիմնադրամին է […]

̰
Պլաստիկե բրնձի ոդիսականը

15:06 13.12.2017

Վերջին օրերին Հայաստանի հանրության մեջ խուճապ առաջացրած այսպես կոչված պլաստիկե կամ կեղծ բրնձի պատմությունը, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի խոսքով, չափազանցված է, քանի որ իրականում այդ բրինձը ոչ թե պատրաստված է պլաստիկի հումքից, այլ կարտոֆիլի օսլայից, սակայն մշակված է այլ՝ դեռևս անհայտ նյութերով:

̰
Գերժամանակակից և եզակի տեխնիկա ԱԻՆ-ին

14:23 13.12.2017

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակն է հանձնվել ՀՀ ԱԻՆ-ին:

̰
Ես իմ գործընկերների հայտարարությունները չեմ լսել. Կարեն Կարապետյան

13:02 13.12.2017

Լրագրողները հետաքրքվել են գործադիրի ղեկավարից, թե ինչպես է վերաբերվում հանրապետական իր գործընկերների՝ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի՝ աղքատների վերաբերյալ արած հայտարարություններին:

̰
Նորմալ հավի մսի փոխարեն՝ սալմոնելոզ ու տետրացիկլին, բրնձի փոխարեն՝ պլաստիկատ. Դավիթ Պիպոյանի ասուլիսը

12:10 13.12.2017

 Նորմալ հավի մսի փոխարեն՝ սալմոնելոզ ու տետրացիկլին, բրնձի փոխարեն՝ պլաստիկատ:  Հայկական շուկայում ներկրվող թռչնամսի շուրջ ստեղծված աղմուկի, կեղծ բրինձի մասին է այսօր խոսել  ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:   

̰
«Համաձայնությունները Բաքուն այն վերածում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքի». Էդվարդ Նալբանդյան

11:25 13.12.2017

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ-ում ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Մանավորպաես Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստանձնել այն պարտավարությունները, որոնք ստանձնել է հրադադարի համաձայնագրով:

̰
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտգործնախարարի հետ

11:11 13.12.2017

Պաշտոնական այցով Աթենքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։

Հանդիպումից հետո նախարար Կոձիասի ուղեկցությամբ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով:

̰
Զինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

11:10 13.12.2017

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Նախորդ օրը SHANTNEWS-ին  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ զինծառայողը վիճակը ծանր կայուն է:

̰
Ավտոճանապարհները սպասարկվում են շուրջօրյա հերթապահությամբ

10:53 13.12.2017

Նոյեմբերի 15-ից մեկնարկել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկումը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տարածել է տեսանյութ, որտեղ պատմում են Երևան-Մեղրի ավտոճանապարհին կատարվող աշխատանքների մասին:

̰
The Huffington Post-ի սյունակագիրն ու Հայաստանի աղտոտված բնությունը

10:39 13.12.2017

The Huffington Post-ի սյունակագիր և հրապարակախոս Շոն Գարդները, ով «Սոցիալական ցանցերում հաջողության ուղին» գրքի հեղինակն է, Լեռների միջազգային օրը, twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել մարտին Երևան կատարած այցելությունից:

̰
«Ես եմ» զինվորական ծառայության ծրագիրը մեկնարկում է այս ձմռանը

10:37 13.12.2017

Արդեն այս ձմռանից մեկնարկում է ՊՆ կողմից առաջարկվող զինվորական ծառայության մասին «Ես եմ» ծրագիրը: Ըստ ՊՆ պաշտոնական տվյալների՝ այդ ծրագրի համաձայն՝ զինծառայողը ծառայելու է ոչ թե 2, այլ երեք տարի՝ առաջին կարգի զորամասում։ Առաջին 5 ամիսները նա անցկացնելու է ուսումնական փուլում, այնուհետև զինվորական ծառայությունը կազմակերպվելու է 2+1+1 ձևաչափով՝ ամսվա 2 շաբաթը մարտական հերթապահության մեջ, 1 […]

̰
2 օրից Հայաստանը կստանձնի  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

10:31 13.12.2017

Մեր խորին համոզմամբ, նրանք, ովքեր չարաշահում են այս հարթակը իրենց նեղ քաղաքական նպատակները տնտեսական համագործակցության հաշվին առաջ տանելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության նպատակներին, այլև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման իրական շահագրգռվածություն չունեն:

̰
Հունաստանը Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Նալբանդյան

10:25 13.12.2017

Վերջին շաբաթներն այս առումով շատ նշանակալի էին: Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

̰
«Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների». Էդվարդ Նալբանդյան

10:15 13.12.2017

ՀՀ ԱԳ էդվարդ Նալբանդյանը Հունաստանում է: Նա բավական ծավալուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ անդրադառանալով հայ-թուրքական հարաբերություններին: Նախարարի ելույթի ամբողջական տեքստը ստորև:      Նախարար Կոցիաս, հարգելի գործընկեր,Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար և ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ […]

̰
Ավտոճանապարհներին մերկասառույց է

09:18 13.12.2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

̰
«Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի , էլի». Սեյրան Սարոյան

19:44 12.12.2017

Առողջական խնդիրների և բուժման պատճառով տևական ժամանակ ԱԺ նիստերից բացակայող ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր խորհրդարանում էր և մասնակցում էր արտահերթ նիստին: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորը խորհրդարանի միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, գյուղապետերին արված նկատողություններին և վերջին շրջանում Հայաստանում արձանագրված սպառողական ապրանքների գների աճին:

« Է, որ ամոթ ունենան չեն թանկացնի էլի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի , էլի»,- ասել է Սեյրան Սարոյանը:

̰
BACK_TO_TOP