TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախագահը՝ տարկետման իրավունքը սահմանափակելու մասին

13:02 15.12.2017

Գիտեք, նախ ժամանակներն են փոխվում, փոխվում են և մեր գործողությունների փիլիսոփայությունը և օրենքների տրամաբանությունը, սա մեկ, և երկրորդ, պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել:

̰
Խոսրովի և Արտավանի անտառների հրդեհների նախնական արդյունքներն արդեն կան. Ջ. Քրոֆթ

12:45 15.12.2017

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը:

̰
Սերժ Սարգսյան. դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է

12:36 15.12.2017

Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

̰
«Դա վիրավորում է  փաստաբանի մասնագիտությունը». Հայկ Ալումյան

11:35 15.12.2017

Նորքի զինված խմբի գործով դատական նիստն այսօր մի քանի րոպե տևեց

̰
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել». Տ.Բալայան

11:00 15.12.2017

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը:  Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում […]

̰
Շարմազանովը Լատվիայում տարակուսանք է հայտնել

10:31 15.12.2017

Լատվիայում Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ տարակուսանք է հայտնել, որ Լատվիան Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրել.

̰
Ավտոճանապարհներին մերկասառույց է

09:15 15.12.2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից և ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:

̰
Պլանային հոսանքազրկումներ հանրապետությունում

09:12 15.12.2017

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10։00-16։00 Եղբայրության փ. 7, 10, 12 շենքերը, Ն.Շենգավիթ 11փ. 1, 2 նրբանցքները, Բագրատունյաց փ. 11, 11Ա, Բաշինջաղյան 1, 2, 6, 6/1, 6/2, 159/1, 159, 161, 163, 171 շենքերը, Մազմանյան փ. 5, Նորաշեն փ. 37 Մարգարյան փ. 45 շենքերը,

̰
Գողություն սուրճ պատրաստող սարքից

19:53 14.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դրամընդունիչներից գումար հափշտակած անձանց ինքնությունը:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դռնակները եւ հափշտակել երկու տարբեր դրամընդունիչ սարքերում գտնվող գումարը՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

̰
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը պետք է չեզոքացվեն

19:17 14.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց (DCAF) Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար:

̰
Քրգործ էլեկտրաքարշի կողմից տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի փաստով

19:08 14.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

̰
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում

18:58 14.12.2017

Մանրամասն ծանոթանալով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

̰
ԱՄՆ դեսպանը կարևոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների ներդրումը

18:49 14.12.2017

Հայաստանը կարող է հպարտանալ այն զինծառայողներով, ովքեր խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Աֆղանստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 13-18-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների եւ նրանք ընտանիքների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

̰
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

18:38 14.12.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:

̰
Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետգնումների մասնակցելու հնարավորությունը

18:29 14.12.2017

Այսօր կայացած Կառավարության հերթական նիստում Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի՝ ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում:

̰
Հայաստանում մթնոլորտային անդորր է. Գագիկ Սուրենյան

17:38 14.12.2017

Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանն էլ չի փոխվի. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Պատվիրված սպանության բացահայտման նոր մանրամասներ

17:31 14.12.2017

Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապի վարչությունը տեսանյութ է հրապարակել 4-ամյա վաղեմության սպանության բացահայտման մասին:

̰
Վարչապետը հանձնարարել է պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը

17:17 14.12.2017

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ:

̰
Վաղը կհանդիպեմ այդ կազմակերպության ղեկավարի հետ. Դիլիջանի քաղաքապետը ավտոբուսը կրակով ջեռուցելու տեղեկության մասին

17:07 14.12.2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Խեչիկյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը բաց եղանակով՝ գազի միջոցով ջեռուցում իրականացնում երթուղայինում: Դեպքի առնչությամբ Tert.am-ը փորձել է պարզաբանում ստանալ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից: Նա ասել է, որ տեղյակ է խնդրից, բայց միջքաղաքային տրանսպորտը քաղաքապետարանի վերահսկողության տակ չէ. երթուղին սպասարկող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի անունը չի նշվել:

«Մենք հիմա մրցույթ ենք հայտարարել, դեկտեմբերի 23-ին մրցույթը կկայանա, համայնքապետարանը 5 հատ նոր ավտոբուս է ձեռք բերելու ու արդեն կսպասարկի այդ խնդիրները կվերանա: Քաղաքային տրանսպորտը կանցնի մեր ենթակայության տակ»,-ասել է Դիլիջանի քաղաքապետը:

Tert.am-ի հարցին, թե ինչպես եք պատրաստվում շտկել խնդիրը, մինչ նոր ավտոբուսներ երթուղի բաց թողնելը, քաղաքապետը պատասխանել է.

«Վաղը կհանդիպեմ այդ կազմակերպության ղեկավարի հետ, արդեն կկարգավորվի»,-ասել է նա։

̰
Երևանում նոր արագաչափեր  կգործարկվեն

16:58 14.12.2017

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափ սարքերը

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

̰
Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել և չունեմ. ԱԱԾ-ի կողմից հետախուզվող Ռոբերտ Քուրքյան

16:45 14.12.2017

Aravot.am-ը կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող Ռոբերտ Քուրքյանի հետ, ում Հայաստանի ԱԱԾ-ն կասկածում է ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ:

̰
Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման իրավական թերի ակտերի հետևանքները

16:16 14.12.2017

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:

̰
Գազող ջեռուցվող ավտոբուսներ Դիլիջանում

15:41 14.12.2017

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Խեչիկյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը բաց եղանակով՝ գազի միջոցով ջեռուցում իրականացնում

̰
ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:51 14.12.2017

Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ 24-ամյա ՌԴ քաղաքացի Քրիստինա Գոբեչկինային։

̰
Նախագահը հրաժեշտ է տվել Լիբանանի դեսպանին

14:42 14.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես փոխանցում են նախագահի լաշխատակազմից, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա՝ որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում:

̰
Հայկական ու հունական սփյուռքերը կգործակցեն մշակութային ու քաղաքական ոլորտներում

14:18 14.12.2017

Հայկական, հունական ու կիպրական սփյուռքները կհամագործակցեն մշակութային ու քաղաքական ոլորտներում: Այս մասին այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի կիպրացի գործընկերը նշել է, որ արդեն մշակվել է գործակցության ռազմավարությունը:

̰
Խախտումներ սառեցրած հավերի շուկայում. ՍԱՊԾ

14:15 14.12.2017

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ըստ ՍԱՊԾ հաղորդագրության՝ վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն

̰
Գրավատունը գրավի իրացման գործընթացը կարող է  իրականացնել մինչև երկու ամսվա ընթացքում

12:35 14.12.2017

Խորհրդարանն այսօր ընդունելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ընդունել է նաև օրենքի այն դրույթն, ըստ որի՝ գրավատները բռնագանձված գրավի իրացման գործընթացը կարող են իրականացնել մինչև երկու ամսվա ընթացքում: Այդպիսի ժամկետ սահմանելու առաջարկը ՀՅԴ-ին էր: Առաջարկը ներկայացվել է օրինագծի առաջինից երկրորդ ընթերցում անցենոլւ ժամանակ

̰
ԱԺ-ն այս տարի ամանորյա տոպրակներ չի բաժանի աշխատակազմին

12:20 14.12.2017

Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի:

̰
«Ելք»-ի՝  ՀՀ նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է

12:13 14.12.2017

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի ունեցած նիստում խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։

̰
BACK_TO_TOP