10:39 18.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի
10։00-16։00 Մազմանյան փ. 5, 6, 8, 10, 12, 14, 16, 24, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Մարգարյան փ. 4, 17, 19, 23, 29, 29/1, 29/2, 31, 33, 34, 41, 43, 45 շենքերը, Բաշինջաղյան փ. 6/1, 6/2, 159/1, 159, 161,163, Հալաբյան փ. 41, 43, 45, 47, 49, 51, 53 շենքերը, Ֆուչիկի 6, 10, 12, 14, 16, 20, 24, Ֆուչիկի 1-ին նրբ. 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15; 2-րդ նրբ. 1, 2, 3, 6 շենքերը, Շիրազի փ. 34, 38, 40, 44, 46, 48, 50, 52 շենքերը,
09:55 18.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու արտակարգ իրավիճակների նախարարությունները տեղեկացնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
19:27 16.12.2017
Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանը, որը, ըստ Shamshyan.com-ի, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։
18:57 16.12.2017
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ միս։
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «ԳՈՒՄ»-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ամիջոցառումների արդյունքում բացահայտվել է կատարված գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև՝ նույն պահեստարանում կասկածելի ծագման, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։
18:37 16.12.2017
Իրանական սահմանից Հայաստան մտնելիս առաջին բանը, որ կտեսնեն այցելուները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին է։ Նորաբաց արտոնյալ տարածքում արտադրվող ամեն ինչ ավելի էժան կարժենա՝ մի շարք հարկատեսակներից ազատված լինելու շնորհիվ։ Այստեղի արտադրանքը հեշտությամբ կարտահանվի ինչպես Իրանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոմիության շուկաներ։
15:23 16.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
15:02 16.12.2017
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որը վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։
12:41 16.12.2017
ՀՀ Ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1954 թ. ծնված Կարինե Գ.-ն: Նա 2004թ. հոկտեմբերի 13-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու մեղադրանքով: Կինը կալանավորվել է:
12:12 16.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
10:04 16.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:37 15.12.2017
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
19:27 15.12.2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ.
19:18 15.12.2017
ԱՄՆ ներքին անվտանգության ծառայությունը հրապարակել է վերջին 10 տարում ամերիկյան քաղաքացիություն ստացած անձանց ցուցակը:
19:09 15.12.2017
ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ:
18:20 15.12.2017
Շիրակի մարզի դատախազը Գյումրու քաղաքապետին է դիմել քաղաքի ժամանցի առանձին կենտրոնների քրեածին վիճակին նպաստող գործոնները վերացնելու հարցով:
18:11 15.12.2017
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրվել: Փոխըմբռնման այդ հուշագրով որոշվել է, որ կողմերն իրենց արտերկրյա երիտասարդական համայնքների միջոցով հնարավորինս կօժանդակեն և կիրականացնեն համատեղ կրթական ծրագրեր: Ինչպես նաև ակտիվորեն կաջակցեն իրենց համայքների համատեղ ջանքերին, կխրախուսեն այդ համայքներում բիզնես ընկերակցությունների և առևտրային պալատների […]
17:09 15.12.2017
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ: «Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ: Քննության շահերից ելնելով՝այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել», – «Ինտերֆաքս»-ին փոխանցել են ԱՄՆ դեսպանատնից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, […]
16:34 15.12.2017
Գինեսի կրկնակի ռեկորդակիր 24-ամյա Մանվել Մամոյանն այսօր ևս 3 ռեկորդ է սահմանել: Ըսնդհանուր առմամաբ Մանվել ներկայացել էր 4 դեկորդի համար: Սակայն 4-իից մեկի մասով կասկածներ կան: Մյուս երեքի դեպքում ռեկորդի սահմանումը միանշանակ է: Մանվել Մամոյանը ռեկորդներ է սահմանել «Ուղղահայաց դիրքով հենում-ծալում» վարժությամբ: Մանվել Մանոյանը նաև հայկական Դյուցազնագրքի ռեկորդակիր է: Այդ գրում նա կերու տասնակից ավելի ռեկորդներ է […]
15:02 15.12.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:
14:53 15.12.2017
«ԵԼՔ» կուսակցության անդամները ցանկանումեն փոփոխություն մտցնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը: Փոփոխությամբ նախատեսվում է մեկ ժամով կրճատել մանկապարտեզում երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը:
14:44 15.12.2017
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: […]
14:24 15.12.2017
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միջազգային սեմինար էր կազմակերպել Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:
13:44 15.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն)» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
13:44 15.12.2017
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: […]