11:19 19.12.2017
Դեկտեմբերի 22-ին ժամը 15:00-ին «Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույց-ավտոերթ կանցկացնի կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«Ավտոերթի սկզբնական վայրը և վերջնակետը դեռ որոշված չէ`կապված երթին մասնակցողների քանակով,քանի որ չենք ցանկանում ամանորյա նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել»,-նշված է հայտարարության մեջ:
Դատելով նշված հաղորդագրության արձագանքներից՝ այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել մի քանի հարյուր մարդ:
Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:
11:14 19.12.2017
Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին: Նոր նախագծի մասին զեկուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Օրենսդրական փոփոխություններով ձերբակալված անձը կարող է 60 ժամվա ընթացքում բողոք ներկայացնել ձերբակալման դեմ, իսկ դատարանը պարտավոր է հինգ օրում քննել այդ բողոքը: Եթե ձերբակալվածի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ապա դատարանը պարտավոր է բողոքը քննել անհապաղ: Այս առաջարկը, սակայն ,լիարժեք չէ և առաջինից երկորդ ընթերցում ընկած հատվածում այն կլրացվի,- նշել է փոխնախարարը:
11:12 19.12.2017
Երևանի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:
10:59 19.12.2017
Նոյեմբերի 18-ին լրատվական կայքերից մեը հրապարակեց հոդված ՝ «Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ շանսոնյեն Նուվել դ’Աղմենի ամսագրին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին: Հոդվածում մեջբերվել է Շառլ Ազնավուրի խոսքը. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
10:36 19.12.2017
Ոստիկանության ՊՊԳՎ Մարտունու բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1953 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն կամովին հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 197 փամփուշտ, ՌԳԴ-5 տիպի նռնակ, ՌԳ-42 տիպի նռնակ և ՈՒԶՌԳՄ տիպի նռնակի պայթուցիչ: Նա հայտնել է, որ զինամթերքը 1995-1997թթ. գտել է Քարվաճառի անտառներից:
10:31 19.12.2017
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 20-ը ժամը 10.00 կդադարեցվի Հերացի, Այգեստան 9-ից-11, Օստրովսկու, Որմնադիրների, Լոմոնոսով, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Միչուրինի, Երկաթգծի, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Ծխախոտագործների, Սարի-թաղի 1-ից-3 փողոցների և 1-ից-10 շարքերի, Մյասնիկյան պող. 1-ից-4, Նար-Դոսի փող. 1-ից-30, Տիգրան Մեծի պող. 15-ից-80, Խորենացի փող. 26-ից-231, Գլինկայի փող. 1-ից-25, Քրիստափորի փող. 1-ից-12, Զավարյան փող. 1-ից-35, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3 համարների, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքների, Խորենացի փողոցի 1, 2, 3, 4 նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-ին նրբանցքի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի և թիվ 1 Հիվանդանոցային համալիրի ջրամատակարարումը:
10:17 19.12.2017
ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։
10:11 19.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր՝ դեկտեմբերի 19-ին կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Մազմանյան փ. 5, 6, 8, 10, 12, 14, 16, 24 շենքերը, Նորաշեն թաղ. 37 շենքը, Մարգարյան փ. 45, Բաշինջաղյան փ. 6/1, 6/2, 159/1, 159, 161, 163 շենքերը, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցները
10:02 19.12.2017
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Այս արտահերթին քննարկվում են երեկ մշտական հանձնաժողովներում դրական եզրակացության արժանացած օրենսդրական նախագծերը, այդ թվում ընտանեկան օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և մի քանի տասնյակ այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը: Նիստի մեկնարկին դահլիճում ներկա է եղել և գրանցվել է 95 պատգամավոր:
09:28 19.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
21:01 18.12.2017
Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։
20:09 18.12.2017
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին, Վրաստանի տարածքում հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը։
19:41 18.12.2017
«ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը նշել է, որ պապիլոմա վիրուսի դեմ չպատվաստվելը պոպուլյացիոն վտանգի է ենթարկում:
19:23 18.12.2017
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Դոնի Ռոստովում ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարության հետ բանակցությունների մասնակցելու և համապատասխան փաստաթղթեր հաստատելու նպատակով:
18:56 18.12.2017
Զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի կողմից հաստատվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
18:36 18.12.2017
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսվարողներին թույլատրել է շարունակել գործունեությունը, քանի որ արտադրամասերի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:
18:33 18.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին: Հանրապետության նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև:
17:55 18.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հրաման է ստորագրել, որով արգելվել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
Հրամանում ասված է.
1. Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
17:22 18.12.2017
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին մի քանի տասնյակ նախագծեր, այդ թվում՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը կընդգրկվի վաղվա արտահերթ նիստի օրակարգ:
16:34 18.12.2017
Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ:
16:20 18.12.2017
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր` դեկտեմբորի 18-ին, ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք կարող են նպաստել Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը:
15:44 18.12.2017
ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը Ամանորից առաջ ճամփորդել ցանկացողներին տեղեկացնում է, որ այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի կնքել պայմանագիր և 3-րդ օրը ստանալ անձնագիր:
15:25 18.12.2017
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կառավարության անդամներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մասնակցել են «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկմանը:
15:07 18.12.2017
ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանի խոսքերով՝ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նամակներ է ուղարկվել պատվաստումներ իրականացնող բոլոր երկներներ, որպեսզի հասկանան, թե նրանք ինչ խնդիրներ են ունեցել: «Արձագանքներ ստացել ենք: Արձագանքներ ստացել են Գերմանիային: Նշվեց էստեղ, որ Գերմանիայում դադարեցվել է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, Գրեմանիայում մինչև այսօր շարունակվում է: Նիդեռլանդներից ենք պատասխան ստացել, […]
14:40 18.12.2017
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցներն արձանագրել են, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:
14:31 18.12.2017
Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Վադան Բոստանջյանը խոսել են անցնող տարվա տնտեսական ցուցանիշենրի,գնաճի տեմպերի մասին, Նրանք չժխտեցին, որ տարին եզրափակվում է նկատելի գնաճով, ընդ որում այդ գնաճը հաշվելու ճիշտ մեթոաբանություն չի ընտրված՝ նշեց Թաթուլ Մանասերյանը: Պետք է դիտարկել ամենասպառվող ապրանքների, սննդամթերքի գնաճը,այդ դեպքում պատկերն այլ կլինի: Վարդան Բոստանջյանն էլ կանխատեսեց, որ 2018 թվականի հունվարից երբ կլրանՀայաստան […]