10:10 22.12.2017
Պոլսո պատրիարքարանի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Արթելյանը երեկ Երեւանում հանդիպել է լրագրողների հետ: Նա հրաժարվել է խոսել Հայոց ցեղասպանությունից, փոխարենը պատիվ է համարել, երբ իրեն անվանում են «Էրդողանի եղբայր»: Հայ հոգևորականը ագրեսիվ ոճով պատասխանել է լրագրողների հարցերին:
09:20 22.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:40-ի դրությամբ Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է:
19:42 21.12.2017
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:
19:33 21.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները 2017 թվականի դեկտեմբերի 18-ից համարվում է դադարած:
19:24 21.12.2017
2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։
18:40 21.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
18:01 21.12.2017
Այսօր ՀՀ նախագահը նախագահական նստավայրում հանդիպել է գործարարների հետ: Հանարպետության ղեկավարը հանդես է եկել ելութով, զրուցել ներկաների հետ, որոշ հարցեր քննարկել:
Գործարարները լրագրողների հետ զրույցում որպես անցնող տարվա ձեռքբերում իրենց բիզնեսում արձանագրված աճն են առանձնացրել, խոսել այն ծրագրերից, որոնք իրականություն են դարձնելու 2018 թվականին:
17:06 21.12.2017
Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Հստակեցվել են նաև այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը:
16:47 21.12.2017
Ջրային տնտեսության կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը 183-ից մինչև 194.3 դրամ թանկացնելու մասին: Հանձնաժողովը բավարարել էր հայտը, սակայն սակագինը բարձրացրել մինչև 191.4: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե՝ համատարած բոլորին:
16:34 21.12.2017
Կառավարության ղեկավարի դեկտեմբերի 21-ի հանձնարարականերից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին:
«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։
16:27 21.12.2017
Աշխարհի ամենահին զբոսաշրջային հանդեսը՝ ամերիկյան Fodor’s-ը, հրապարակել է 2018թ. ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որում ներառել է նաև Հայաստանը: Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 52 երկրից, որոնց շարքում Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցնում:
Մեր երկիրը ներկայացնելու բաժնում խմբագիրները գրել են.
«Այս փոքրիկ կովկասյան երկիրն ունի շատ հարուստ պատմություն, մշակույթ ու ջերմ հյուրընկալություն: Հայաստանի ամուր լեռներն ու բերրի հովիտները, բազմաթիվ հնամենի վանքերն ու ավանդապաշտ գյուղերն էկոզբոսաշրջիկի երազանքն են»:
Հեղինակները հիշեցնում են, որ տարիներ առաջ հենց Հայաստանում է հայտնաբերվել 6.000 տարվա պատմություն ունեցող գինու պատրաստման ամենահին արտադրություններից մեկը:
Հայկական խոհանոցին անդրադարձի ժամանակ նշվում է «բերանում հալչող» խորովածի ու խաղողի թփով տոլմայի մասին:
«Չնայած, որ մայրաքաղաք Երևանը 3.000 տարվա պատմություն ունի, սակայն այն լի է երիտասարդական էներգիայով, ամեն օր բացվող նոր սրճարաններով, խանութներով ու ռեստորաններով»,-նշում են հեղինակները:
Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս Հայաստան ուղևորվելու դեպքում ներբեռնել համապատասխան հավելվածներ ու առցանց քարտեզներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս բացահայտել երկիրը:
«Գարունն ու աշունը Հայաստանը բացահայտելու համար տարվա լավագույն ժամանակներն են՝ առատ մարզային փառատոներով, ինչպես, օրինակ, Վայոց ձորում անցկացվող գինու փառատոնը։ Իսկ Երևանի 2.800-ամյակին նվիրված տոնակատարությունները վստահաբար շատ դիտարժան կլինեն»,-եզրափակում են անդրադարձի հեղինակները:
Հավելենք, որ աղբյուրի կազմած ցանկում ներառվել են նաև ԱՄՆ-ն, Մարրոկոն, Իռլանդիան, Արգենտինան, Թասմանիան, Սինգապուրն ու այլ պետություններ:
13:44 21.12.2017
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։
13:33 21.12.2017
Հայաստանն ընդգրկվել է 2018թ. այցելության համար ամենահետաքրքիր վայրերի վարկանշային աղյուսակում, որը կազմել է աշխարհում զբոսաշրջության հնագույն Fodor’s հրատարակչությունը:
13:22 21.12.2017
Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն դեկտեմբերի 21-ին Երևանում հայտարարել է, որ 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հղած նամակում, որտեղ դատապարտել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինքը չի օգտագործել ցեղասպանություն բառը, սակայն միաժամանակ չի էլ ժխտել:
12:21 21.12.2017
Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն դեկտեմբերի 21-ին Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունն իրեն է ճանաչում որպես պատրիարքության պատասխանատու, հետևաբար հոգևոր խորհրդի կողմից ընտրված պատրիարքի տեղապահ Գարեգին արք. Բեկչյանը պետք է հեռանա:
11:23 21.12.2017
Խիտ մառախուղի պատճառով խախտվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները: Ըստ օդանավակայանի կայքի՝ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ` Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ:
10:10 21.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, ինչպես նաև ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ դեկտեմբեր 21-ին, ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
21:00 20.12.2017
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, մատնանշել 2018 թվականի աշխատանքային գերակա ուղղություններն ու ծրագրերը։
20:30 20.12.2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է: Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել […]
20:08 20.12.2017
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին, «Վալենսիա» ռեստորանի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1983թ. ծնված Հայկ Կ.-ին:
19:24 20.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առևանգելու և սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
19:06 20.12.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված և տևական ժամանակ քննված քրեական գործը:
18:48 20.12.2017
Գործող սպանդանոցների քանակն արդեն իսկ բավարար է Երևանում և Կոտայքի մարզում: Նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ, որոնցից 17-ն արդեն գործունեություն իրականացնում են:
18:30 20.12.2017
Խորհրդին են ներկայացվել զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկված ծրագրերը, որից հետո խորհուրդն ամփոփել և ընտրել է մրցույթի 3 լավագույն բիզնես ծրագրերը:
15:52 20.12.2017
Հայերի դեմ թշնամանքն ու ատելությունը ադրբեջանցի երեխաներին սերմանվում է դպրոցական տարիքից, դպրոցական բոլոր դասագրքերից։ Հակահայկական քարոզչության այս դրսևորումները հայ մասնագետները հավաքել են մեկ կայքում, որպեսզի միջազգային հանրությանն ու հենց հայկական հասարակությանը ցույց տան, թե ինչ ոճով են դաստիարակվում ադրբեջանցիները և ինչ կարելի է սպասել այդ սերնդից։ Այսօր կայացել է այս ամենը ներկայացնող AzeriChild.Education կայքի շնորհանդեսը։
15:48 20.12.2017
Այսօր կայացել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկող հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի խնդիրն է զորակոչիկների դիմումների հիման վրա քննարկել նրանց հուզող հարցերը և անհրաժեշտության դեպքում միջնորդել, որպեսզի նրանց կրկին հետազոտեն բժշկական հանձնաժողովներում։
Վիճակագրության համաձայն՝ ստացված դիմումների մեկ երրորդը վերջնական արդյունքով բավարարվում է։ Զորակոչիկներն ու նրանց ծնողները դիմումները հանձնաժողովին կարող են ներկայացնել զորակոչի ամբողջ ընթացքում։
13:31 20.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-ի դրությամբ Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին ձյուն է տեղում: