17:00 23.12.2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
16:40 23.12.2017
Սահմանին փորձաքննություն են անցնում թռչնամսի ոչ բոլոր խմբաքանակները: Այս այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ներկրվող բոլոր խմբաքանակներն են փորձաքննության ենթարկվում:
15:50 23.12.2017
Հայ թռչնաբույծները ոչ մի կերային հակաբիոտիկենր չեն օգտագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ստեփանյանն այսպես է պատասխանել է այն լուրերին, որ ինչպես ներկրված, այնպես էլ տեղական արտադրության թռչնամսում քիմիական հավելումների տարրեր են հայտնաբերվել:
15:30 23.12.2017
Չնայած գնի բարձրացմանը՝ Ամանորի նախօրեին դարձյալ հավկիթի գնաճ է նկատվում: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն է այսօր խոսել այն մասին, թե ինչքանով է հավանական, որ ձվի գինը նորից չբարձրանա:
11:08 23.12.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
19:45 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել են Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:
19:27 22.12.2017
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը:
19:18 22.12.2017
Օձունի Սբ. Աստվածածին տաճարի վերականգնման հաջորդ փուլին անցնելու համար ֆինանսական միջոցներ չկան: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այսինքն Օձունի եկեղեցին չի մտնում այն 9 մշակութային արաժեքների ցանկում, որոնք կվերանորոգվեն 2018 թվականին: «Շարունակելու շատ բան ունենք Օձունում, բայվ չկա ֆինանսավորում, չկա նախագիծ: Նախագծի և ֆինանսավորման դեպքում պետք է շարունակենք», – ասել […]
18:50 22.12.2017
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
18:41 22.12.2017
Վերջերս թատերական որոշ գործիչներ դժգոհություն են հայտնել այն բանի համար, որ կրճատվել են պետական բյուջեից թատրոններին տրվող հատկացումները: Իսկ դա էլ ավելի է խորացնում ֆինանսական խնդիրների բեռը:
17:35 22.12.2017
Այսօր կայացած հանդիպման ժամանակ լրագրողները հետաքրքվել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, թե ո՞վ է լինելու Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավար: Ինչպես հայտնի է, 1964 թվականից թատրոնը ղեկավարող Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը վերջերս հեռացավ կյանքից: «Տնօրենն մեր լավագույն տնօրեններից է, թատրոնն ունի իր խաղացանկը, հրաշալի խացանկ է, լավ ներկայացումներ են և Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունները կարող […]
16:41 22.12.2017
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը և ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:
15:30 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյան այսօր մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
15:20 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
13:43 22.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:
13:20 22.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
13:02 22.12.2017
Մոտ 9-10 տարի է՝ աշխարհի 72 երկրում կատարվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում: Ցանկացած դեղամիջոց ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ, որոնք ուսումնասիրում են գիտնականները: Այդ 9-10 տարվա մեջ որևիցե չար արդյունք չի նկատվել: Մենք ընդունում են այն երկրների փորձը, որտեղ պատվաստում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
12:00 22.12.2017
Ինչպես դեպքի վայրից տեղեկացրել է SHANTNEWS-ի թղթակիցը, նա վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանվածը վաճառող է, 60 տարեկան:
11:34 22.12.2017
Ինչպե՞ս են աշխատում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, ե՞րբ են վերանալու կոռուպցաան և չարաշահումները բանակում, ինչո՞ւ է Կենտրոնական հոսպիտալի վիճակն անմխիթար, որտե՞ղ է Վիգեն Սարգսյանն իրեն տեսնում 2018 թվականի ապրիլից հետո:
11:21 22.12.2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն
Երևան քաղաքի
10։00-16։00 Մազմանյան փ. 5, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Սվաճյան փ. 32, Անդրանիկի փ. 48 շենքերը, Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13, 31, 31Ա շենքերը
11:15 22.12.2017
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, Հայաստանը կողմ է քվեարկել:
10:51 22.12.2017
Խիտ մառախուղի պատճառով արդեն երկրորդ օրն է, որ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնող և օդանավակայան ժամանող թռիչքները հետաձգվում են:
10:17 22.12.2017
Ազգային ժողովի երեկվա նիստը հիմնականաւոմ նվիրված էր նախորդ օրվա քվարկությանը, որի արդյունքների հետ ընդդիոմթւոյւնը համաձայն չէր: Ի նշան բողոքի ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար 30 րոպեանոց ընդմիջումներ էին խնդրում: Այդ ամենը ժամանակ առ ժամանակ մեկնաբանում էր ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: