TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Դեռ ինչքա՞ն ենք ձեռքով քվեարկելու». «Երկիր Ծիրանի»-ի անդամները դժգոհում են խափանված էլեկտրոնային համակարգից

13:24 26.12.2017

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը, դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում դժգոհություն հայտնեց, որ էլեկտրոնային համակարգը չի վերականգնվում և իրենք շարունակում են ձեռքով քվեարկել և հետաքրքրվեց քաղաքապետից, թե դեռ որքա՞ն ժամանակ է այդպես շարունակվելու:

̰
«Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը». Տարոն Մարգարյանը «Երկիր ծիրանիի» անդամին

12:51 26.12.2017

Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում այսօր քննարկվել է 2018թ-ի բյուջեն, իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ուշադրությունը գրավել է դրոշներ գնելուն հատկացված գումարի չափը՝ 45 մլն դրամ: Նա հարց է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե ինչու՞ է այդքան գումար հատկացվել:

«Շուրջ 93 հազար ԱՄՆ դոլար է հատկացվում դրոշակներ գնելու համար, մինչդեռ այդ գումարով նիստը վարողը կարող էր սավաններ, բարձեր կարելու համար կտոր գնել: Բյուջեի նախագծով նաեւ 45 մլն դրամ հատկացվում է պաշտպանության համար, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց պաշտպանելու, ումի՞ց պաշտպանելու: Այսինքն մեր քաղաքացիներից մոտ 200 հազար դոլար հատկացվելու է պաշտպանության և դրոշակների համար»,- ասաց Մարինա Խաչատրյանն ու «Սասնա ծռեր» էպոսից հատված մեջբերեց:

Քաղաքապետն էլ արձագանքեց ելույթին. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»:

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

12:32 26.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Խորհրդարանի նախագահըի կարծիքով բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում:

̰
«Կեթաս մարդուդ տենց կասես». լարվածություն Երևանի ավագանու նիստում

12:18 26.12.2017

Ազատամարտիկներին բնակարան տրամադրելու երկու որոշում է այսօր ընդունվել դեկտեմբերի 26-ի՝ ավագանու նիստում: Ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրելու որոշմանը դեմ է քվեարկել միայն «Երկիր Ծիրանին»:

Բնակարան տրամադրելու որոշումը Երևանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 ք/մ տարածք ունեցող բնակարանում, իսկ Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանը հաստատ հանրապետական է:

«Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար», – նշեց Մարինա Խաչատրյանը:

Խմբակցության փաստարկները չփոխվեցին նաև Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու հարցում, կրկին հայտարարեցին. «Իշխանության արյունոտ և կեղտոտ ձեռքերից բնակարան է ստացել և այստեղ կոռուպցիոն ռիսկ կա»: Սոնա Աղեկյանը թվարկելով բանտում գտնվող ազատամարտիկներին՝ բացականչեց. «Սթափվեք, Երևանի ավագանու անդամներ»: Այս կոչը ավագանու հանրապետական անդամներին դուր չեկավ. «Կեթաս, մարդուդ տենց կասես», – արձագանքեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:

̰
Նախագահի նստավայրում երեխաների են հյուրընկալել

12:03 26.12.2017

ՀՀ նախագահի նստավայրում այսօր դարձյալ երեխաների են հյուրընկալել: Այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում են եղել Երևանի դպրոցների՝ տարբեր մրցույթներում լավագույն արդյունք ցույց տված երեխաները: Փոքրիկները նախագահական նստավայրում հանդիպել են Ձմեռ պապիկին, շփվել աճպարարների, խաղավարների հետ, հյուրասիրվել ու ասել, որ շատ չեն տխրի նախագահական նաստավայրում նախագահին չհադիպելու համար: Գիտեն, թե ինչ կարելի է անելա: Որոշել են Վրաստան ուղևորվել, ուր այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ պատոնական այցով:

Երեխաները Հայաստանից դուրս գնալու մտոքից հերաժարվել են, երբ նախագահական նստավայրում նրանց համար կազմակերպված միջոցառումն է սկսվել: Փոքրիկները հանդիպել են Ձմեռ պապիկին, շփվել աճպարարների, խաղավարների հետ, հյուրասիրվել: Օրվա երկերդ կեսին Բաղրամյան 26-ում հաճելի ժամանակը կանցկացնեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանադամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիների երեխաներն ու թոռնիկները:

Հիշեցենենք, որ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու փոքրիկների համար կազմակրեպված միջոցառումների շարքը մեկնարկել է երեկ՝ սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների, առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, հաշմանդամ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների ընդունելությամբ: Այս երկու օրերի ընթացքում Բաղրամյան 26-ում շուրջ 1000 երեխաներ կհյուրընկալվեն:

̰
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

11:55 26.12.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարապարակել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ արտահերթ զեկույց:

Զեկույցում կարևորվել են հետևյալ հիմնական խնդիրները՝

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է Իլյա Երկրորդի հետ

11:48 26.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Իլյա Երկրորդին շնորհավորելով գահակալման 40-ամյակի առթիվ, նախագահը նշել է, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:

̰
1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար

11:22 26.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

̰
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկի ճանապարհային նշանները կփակվեն

11:14 26.12.2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

̰
Ջերմաստիճանը Տավուշի և Սյունիքում կհասնի +20․․․․+23 -ի

11:00 26.12.2017

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

10:01 26.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ի՞նչ որակի թռչնամիս է վաճառվում շուկայում. «Հեռանկար»-ում զրույց Դավիթ Պիպոյանի հետ

09:01 26.12.2017

«Հեռանկար»-ի դեկտեմբերի 25-ի թողարկման հյուրն էր ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Քննարկման թեման թռչնամսի շուկայում բացահայտված խախտումներն են:

̰

20:24 25.12.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Պահանջում են պատժել Աթեշյանին

19:35 25.12.2017

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երևանյան ասուլիսի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք օրերս Աթեշյանը  հայտարարել էր թե Էրդողանի եղբայրն է, ապա քննադատել էր Կարո Փայլանին ու ասել էր որ ամեն ինչ անում է համայնքի համար իսկ համայքնը իր կողմից է:  Այս աղմկահարույց հայտարարություններին արձագանքը չուշացավ:   Այսօր պատասխան ասուլիսով հանդես են եկել «Պահանջում ենք պատժել Աթեշյանին» նախաձեռնության անդամները:  Քաղաքացիական այս […]

̰
Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

19:15 25.12.2017

Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը որոշվել է մարզական լրագրողների քվեարկության և SMS-քվեարկության համադրման միջոցով։ Այս մրցույթով սպորտի և երիտասարդության նախարարությունը մտադիր չէ առանձնացնել առաջին, երկրորդ և այլ տեղեր․ որոշվել է հենց առաջատար տասնյակը․

Հենրիխ Մխիթարյան
Արթուր Ալեքսանյան
Լևոն Արոնյան
Գրիգոր Մխիթարյան
Մաքսիմ Մանուկյան
Հովհաննես Բաչկով
Սիմոն Մարտիրոսյան
Էդգար Ստեփանյան
Արթուր Թովմասյան
Տիգրան Կիրակոսյան
Սպորտի և երիտասարադության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով՝ սպորտաձևերն իրար հետ չի կարելի համեմատել, դրա համար էլ նախարարությունը որոշել է չսահմանել առաջատարների հերթականություն՝ բոլոր տասը մարզիկներն էլ հավասար են և լավագույն տասնյակում։

̰
11-ամյա աղջնակի կյանք խլած վարորդն  ազատ է  արձակվել

17:57 25.12.2017

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը՝ պաշտոնավարման ժամկետի լրանալուց առաջ  անսպասելի որոշում է կայացրել՝ ազատ  է  արձակել  մահացու ելքով վթարի գործով կալանավորված՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռանը՝ 23-ամյա Արթուր Արտուշի Հակոբյանին: դեպքը տեղիէ ունեցելտարվա սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում : Վթարը խլել է 11-ամյա աղջնակի կյանքը:  Նախաքննություն  ավարտվել է և քրեական  […]

̰
Հարուցվել են քրգործեր ՀՀ պետբյուջեից զգալի չափերի գումար հափշտակելու դեպքերի առթիվ

17:39 25.12.2017

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

̰
Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը մեղսունակ է ճանաչվել

16:56 25.12.2017

Ըստ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռ. Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում և իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

̰
Ամանորյա հերթապահություններ մայրաքաղաքի սպասարկման կառույցներում

16:47 25.12.2017

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում շուրջօրյա հերթապահություն կլինի:

̰
Երազանքների իրականացումը կախված է նաև ձեզանից . ՀՀ նախագահի հիշեցումը փոքրիկներին

16:20 25.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը միջոցառման շրջանակում այսօր առավոտյան հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Տոների առթիվ դեկտեմբերի 25-ին նախագահի նստավայր կայցելեն նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ:

̰
8 անձ մեղադրվել է ծանր հանցանք կատարելու մեջ. ՀՔԾ

16:11 25.12.2017

Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր: Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ոստիկանության նախկին աշխատակցի:

̰
Նախագահը կմեկնի Մոսկվա

15:43 25.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
Այս տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 32 500 մեքենա, որից 12 882-ը՝ աջ ղեկով

15:34 25.12.2017

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, նշել է Արարատյան մաքսատան պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

̰
«Այսուհետ առաջնային է համարվելու անտառների պահպանությունը». Արծվիկ Մինասյան

15:16 25.12.2017

Բնապահպանության նախարար Արշվիկ Մինասյանն այսօր ամփոփել է անցնող տարվա աշխատանքները:Հաշվետու տարում Նախարարության կողմից ընդունվել է 51 իրավական ակտ, քննարկման փուլում է « Էկոլոգիական քաղաքականության մասին » օրենքի նախագիծը:

̰
ԵՄ աջակցությամբ հայաստանում կկառուցվի ապաստան հայցողների կենտրոն

15:08 25.12.2017

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը այսօր ներկայացրել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից ԵՄ

̰
Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

14:13 25.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

̰
Հայաստանի հարևան երկրներում 2017-ը բարենպաստ էր իշխանության կենտրոնացման համար

13:55 25.12.2017

2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։

̰
Նախագահի ու նրա տիկնոջ հյուրերն այսօր փոքրիկներն էին

13:50 25.12.2017

Այսօրվանից նախագահական նստավայրումն մեկնարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ երխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները: Ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին կմասնակցեն շուրջ 1000 փոքրիկներ՝ մայրաքաղաքից, հանրապետության տարբեր մարզերից, Արցախից: Միջոցառումների մեկնարկի առաջին օր ՀՀ նախագահն ու Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների: Այսօր նախագահական նստավայրում են եղել նաև առարկայական օլիմպիադաների մրցանակակիրները, հաշմանադամ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանագծում լարվածությունը մեղմացել է․ Նարեկ Մինասյան

12:04 25.12.2017

Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։

Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։

̰
Նախագահ Սարգսյանը հրամանագրի է ստորագրել ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին

11:00 25.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ, ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ միջը «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրակումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիր է ստորագրել: Հրամանագրում ասվում է.

̰
BACK_TO_TOP