13:48 27.12.2017
Ամանորը մենք, ցավոք, վերածել ենք մրցակցության: Պետք է ոչ թե որկրամոլության մրցավազք լինի, այլ իսկապես տոն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը՝ նման բնութագրում տալով ամանորյա տոներին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայերն այն քիչ ազգերից են, որ քիչ թե շատ պահպանել են տոնածիսական կերակրատեսակները:
13:01 27.12.2017
«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաջորդ տարի նախագահականում 159 հաստիք կկրճատվի: Այսինքն՝ այսօրվա 417 աշխատակցից կմնա 258-ը:
12:52 27.12.2017
Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Երևանի փողոցների խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն իրավախախտումները ֆիքսելուց բացի կունենան ևս մեկ ֆունկցի: Անհրաժեշտության դեպքում, ըստ նրանց նկարած իրավիճակի, կփոխվեն լուսացույցների կարգավորումները: Ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության տեսանյութը.
12:44 27.12.2017
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ իրավական վերլուծություն:
12:05 27.12.2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրապարակել է 2018 թվականի պաշտոնական և Սեղանի օրացույցները: Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2018 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
10:30 27.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
10:17 27.12.2017
«Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը դեկտեմբերի 25-ին Վրաստանից Հայաստան է տեղափոխվել. հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:
19:31 26.12.2017
Գյումրի քաղաքի «Կումայրի արգելոց պատմական թանգարանի» վերանորոգված առաջին փողոցում այսօր բացվել է Christmas Bazaar-ը (Ամանորյա տոնավաճառ)։ Մեկ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքից հետո «Կումայրի ֆոնդը», ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, Ամանորի տոն է կազմակերպել բոլոր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։
19:01 26.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է մարզի 20-ամյա բնակիչը՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
18:38 26.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։
18:27 26.12.2017
2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:
18:04 26.12.2017
Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 30-ամյա Լիլիթ Հարությունյանին և նրա մասին տեղեկություն ունեցողներին կոչ անում արձագանքել:
17:48 26.12.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակել են քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։
17:45 26.12.2017
Ավարտվել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի, վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ։
Հանդիպումների օրակարգում կարևոր տեղ է հատկացվել Վրաստանի տարածքով Ռուսաստան տարանցիկ ուղիների, մասնավորապես Աբխազիայով անցնող երկաթուղու հարցին։ Նախագահի պատվիրակության ուղեկցել է Shantnews-ի լրատվական խումբը․ տեսանյութում Նաիրի Հոխիկյանը ներկայացնում է նախագահի այցի մանրամասները։
17:35 26.12.2017
Պաշտոնական արարողություններից ու հանդիպումներից հետո ի պատիվ Թբիլիսի այցելած Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ նախագահները հանդես են եկել հայ-վրացական բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված բաժակաճառերով։
17:09 26.12.2017
Երևանի ավագանու նիստում 14-րդ հարցը վերաբերում էր Երևանում ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին, համաձայն որի Երևանի ավագանին յուրաքանչյուր տարի որոշում է ընդունում համայնքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, որով սահամանվում է նաև օգտագործման կամ օտարման եղանակները, ժամկետները, նպատակները և այլն
16:52 26.12.2017
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կենտրոնի նախագահ Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ի համար 2017 թվականը լավ տարի էր:
16:48 26.12.2017
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց Տիգրանյան փողոցի 1/1 փակուղի հասցեում գտնվող 1/4 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արտադրական կատեգորիայից դասակարգել բնակելի կատեգորիայի մեջ, քանի որ գտնվում է բնակելի կատեգորիայի հողամասերի գոտում: Որոշման նախագիծը «Երկիր ծիրանի» խմբակցությունը քննադատեց՝ վերջում մեջբերելով «Սասնա ծռեր» էպոսից հատված:
16:38 26.12.2017
SHANTNEWS-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակում դրական դինամիկա կա: Զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ և շարունակում է բուժումներ ստանալ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12 գրել էինք, որ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել: Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչ վիճակում են այս պահին գտնվում այդ դեպքից մի քանի օր առաջ՝ ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երկու զինծառայողների վիճակը: Հովհաննիսյանի խոսքով՝ մայորը դուրս է գրվել, իսկ կապիտանի վիճակը բարելավվում է: Այս պահին նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Մեքենայում եղել էին կապիտանը և մայորը:
16:06 26.12.2017
Հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը բավականին բուռն ընթացավ: Այն սկսվեց «Ելք» խմբակցության անդամների և ՀՀԿ-ական Հովհաննես Թոքմաջյանի լեզվակռվով:
13:59 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում կրկին մեղադրեց իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ նշելով, որ վերջիններս ապօրինաբար են գտնվում նիստում և չեն պաշտպանում իրենց վստահված քաղաքացիների շահերը:
13:41 26.12.2017
Երևանի ավագանու նիստում այսօր որոշվել է անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ նվիրել մշակութայի գործիչներին: Բնակարանները կտրվեն ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին