14:29 30.12.2017
Դեկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
13:32 30.12.2017
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և սուրբծննդյան կապակցությամբ:
13:22 30.12.2017
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով <<ՏՐՈՊԱ>> տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
13:12 30.12.2017
Վերջին օրերին Հայաստանում գրանցվող շատ տաք եղանակի պատճառով Հայաստանի տարբեր շրջաններում հողից դուրս եկել ձնծաղիկները, ծաղկել ծառերն ու մանուշակները: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության, օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վերջին մեկ շաբաթում այդ մասին վկայող լուսանկարներ է հրապարակել: Ներկայացնում ենք այդ ֆոտոշարքը: Ձնծաղիկներ, 27.12.2017թ Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյանի. Աշնակ գյուղ, Արագածոտնի մարզ Մանուշակներ, 27.12.2017թ Լուսանկարը՝ […]
12:39 30.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր՝ Ամանորի և սուրբծննդյան տոների նախօրեին, հանրապետության բարձրագույն պաշտոնյաների հետ Եռաբլուր պանթեոն է այցելել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
12:27 30.12.2017
«Բոլորի համար լինի խաղաղության, հաջողության և առաջընթացի տարի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում շնորհավորելով հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության […]
12:07 30.12.2017
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն: SHANTNEWS լրատվականի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
11:59 30.12.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:2017 թվականը աշխատանքի, արարելու և վերականգնողական տարի էր: Մեր տնտեսությունը աստիճանաբար ոտքի է կանգնում, կայուն տնտեսական աճը մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղել մեր քաղաքացիների կենսական պայմանների բարելավմանը և պետության սահմանների պաշտպանությանը:Բարեկեցիկ հասարակություն մեկ-երկու տարում չի ստեղծվում. հաջողությունը հաջողությանը գումարելով, իրար օգնելով և ոչ թե […]
11:33 30.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին, Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
11:15 30.12.2017
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարեվերջյան այցով եղել է Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Տիկին Սարգսյանը կենտրոնում բուժվող երեխաներին նվերներ է տվել, այնպիսի նվերներ, որոնք փոքրիկներն՝ իրենք են ցանկացել՝ այդ մասին Ձմեռ պապին նամակ գրելով: Առաջին տիկինը արյունաբանական կենտրոնում ներկա է եղել փոքրիկների միջոցառմանը, մասնակցել նրանց ու Ձմեռ պապի հանդիպմանը: Տոնական հանդեսին ներկա է եղել […]
13:24 29.12.2017
Նախքան վերջին շրջանում գրանցված եղանակային անոմալ պայմաններին անդրադառնալը, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ամփոփ ներկայացրել է 2017 թվականը: Նրա գնահատմամբ՝ այս տարին կլիմայի տեսանկյունից արտառոց էր: Ունեցել ենք անոմալ ցուրտ եղանակ, որին հաջորդել է աննախադեպ շոգը՝ երաշտային պայմաններով և հիմա էլ ականատես ենք լինում անոմալ տաք դեկտեմբերի:
12:51 29.12.2017
Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին ոստիկանությունը կաշխատի 24-ժամյա ուժեղացված ռեժիմով: ՆԵրկայացնումե նք ոստիկանությնա տրամադրած տեսանյութը.
12:01 29.12.2017
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցությանը:
10:01 29.12.2017
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:30-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
20:43 28.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
19:23 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:
«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:
Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
19:15 28.12.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է տնտեսության և քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
19:02 28.12.2017
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար:
Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար:
18:43 28.12.2017
Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների ներկայացրած դիմումները, ՀՀ նախագահը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:
18:02 28.12.2017
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը:
17:06 28.12.2017
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ թարս է … պետք է Քրիստոսը ծնվի, որ Ամանոր լինի։ Առանց Սուրբ Ծննդի, ի՞նչ Ամանոր:
16:52 28.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։