16:04 12.01.2018
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
15:50 12.01.2018
Հունվարի 13-ի, լույս 14-ի գիշերը Հայաստանում և աշխարհի շատ այլ երկրներում նշվում է որպես հին տոմարով Նոր Տարի: Պատմությունը գալիս է դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից:
14:35 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։
13:53 12.01.2018
«Իմ համար շատ ավելի կարևոր է, և բոլորիս համար պետք է շատ ավելի կարևոր լինի, որ ինտրիգ լինի Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն, շատ ավելի կուժեղանան մեր ակումբները։ Բնականաբար Եվրոլիգաներում ավելի հաջող հանդես կգան», — հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ունենալ և ուժեղ ֆուտբոլիստներ, և ուժեղ ակումբներ, որոնք արդեն կկարողանան միջազգային առաջնությունների մասնակցել։ Այս մասին Հայրապետյանը հայտարարել է՝ պատասխանելով օտար երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին հարցին։
«Օրինակ, ես կարծում եմ՝ Սահակյան Արմանը, հենց ինքն ավելի է ուժեղացնելու նույն «Ալաշկերտը»։ Նույն «Բանանցի» ղեկավարները, կարծում եմ, Արարատ Ոսկանյանի հայտնվելն ավելի ինտրիգ է։ Նույն «Արարատ Երևանի» սեփականատերերը, կարծում եմ, արդեն ավելի են ուժեղացնելու, որովհետև հակառակ դեպքում «Արարատ Երևանը» ստվերում կմնա», — հայտարարել է Հայրապետյանը։
13:22 12.01.2018
Քրեակատարողական հիմնարկներում 2017 թվականի ընթացքում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ.-779) կալանավորված անձինք և դատապարտյալներ:
13:13 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փոխել է իր մարզաշապիկները մատակարող ընկերությանը, և նոր մարզաշապիկներ է պատվիրել։ Նոր մարզաշապիկների դիզայնը առայժմ հստակեցվում է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը։
«Մինչև մարտի վերջ [պատրաստ] կլինի … Հենց մարզաշապիկները ստանանք, առաջինը հենց ձեզ, նույնիսկ ֆուտբոլիստներից շուտ դուք կտեսնեք», — լրագրողներին հայտնել է Ռուբեն Հայրապետյանը։
13:08 12.01.2018
«Մրցավարական կոնկուրսն այն տեղն է, որը միշտ էլ խոցելի է․ և օբյեկտեիվ, և սուբյեկտիվ կարող ենք քննադատալ։ Բնականաբար մրցավարն ինքն էլ մարդ է և կարող է սխալվել», — Հայաստանի ֆուտբոլային մրցավարների վերաբերյալ դժգոհությունների մասին հարցին պատասխանելիս նշել է Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մրցավարներին ավելի շատ են թիրախավորում, քան պետք է։ Հայրապետյանի կարծիքով՝ սխալներ ու բացթողումներ անշուշտ եղել են, սակայն մրցավարների աշխատանքը ներկայացվում է ավելի վատ, քան նրանք իրականում աշխատում են։
«Մրցավարներն ավելի ուժեղ են, քան առաջնությունը։ Մրցավարներն ավելի լավն են, քան մեր բարձրագույն խմբի ակումբները», — նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։
12:59 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների կազմում հայտնվելն ու նրա՝ ամենաշատը ձայներ հավաքելը։
«Բոլորդ գիտեք՝ ըմբշամարտ, ծանրամարտ, դրանք էն սպորտաձևերն են, որոնք շատ քիչ երկրներ են զբաղվում և շատ քիչ հանդիսատեսներ ունեն։ Ես չեմ ուզում նսեմացնել որևէ սպորտաձև, իմ համար Հայաստանի պատիվը պահող ցանկացած սպորտաձև շժատ բարձր տեղ ու դեր ունի։
Ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում։ Եվ ես հեչ համաձայն չեմ այն մտքի հետ, թե Հենրիխ Մխիթարյանը ավելի շատ չէ ներկայացրել Հայաստանը, մեր երկիրը։ Ուղիղ հակառակը։ Թող մեկը ասի՝ բոլոր այդ սպորտաձևերը միասին միլիարդից ավել մարդ նայե՞լ է։ Այն խաղից ավել, որ Հենրիխը խաղացել է և եռագույնը ուսերին ման է եկել։ Եվրոլիգայի ֆինալի խաղը նկատի ունեմ», — նշել է Հայրապետյանը։
12:37 12.01.2018
Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատարանը մասնակի բավարարեց պաշտպան Մելիքյանի միջնորդությունը ՝ դատարան հրավիրել դատաձգաբանական փորձագետի և հետաքննիչի՝ գործի իրեղեն ապացույցների ուսումնասիրման փուլում ծագած հարցերն ու հակասությունները պարզաբանելու համար։Դատավոր Տաթև Գրիգորյանն ասաց, որ հետաքննիչին որպես վկա դատարան հրավիրելու իրավունք չունի, այնպես ինչպես և դատավորի, նիստի քարտուղարի պետական մեղադրողի կամ քննիչի։ Իսկ փորձագետը […]
12:24 12.01.2018
Չեխիայի ԱԳ նախարարությունը նամակով դիմել է այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ կոչ անելով չմիջամտել Չեխիայի ներքին գործերին։ Պատճառն Հայաստանի ու նշված երկրների դեսպանների՝ դեկտեմբերին Չեխիայի ԱԳ նախարարությանն ուղղված նամակն է։
Նամակում դեսպանները խնդրել էին թույլ չտալ, որ Պրահայում Խորհրդային Միության մարշալ Կոնևի հուշարձանի մոտ նոր հուշատախտակ տեղադրվի։ Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել էին զորահրամանատարի արձանին մոտ դնել հուշատախտակ, որը կպատմեր նրա՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ նկատի ունենալով Հունգարիայում (1956 թ.) և Չեխոսլովակիայում (1968 թ.) խորհրդային բանակի կողմից զենքի գործադրմամբ ժողովրդական ապստամբությունների ճնշումը։
Դեսպաններն իրենց նամակում նշել էին, որ նման ցուցատախտակի նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։
ShantNews-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժվարացավ անմիջապես մեկնաբանել Չեխիայի ԱԳՆ նամակը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերին դեսպանների կողմից ուղարկված նամակին, Տիգրան Բալայանը նշեց. «Դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը, որին միացել է նաև մեր դեսպանը»։
12:05 12.01.2018
Սեֆիկյանի գործով դատական նիստում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանը զրկեց իրեն և իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանին՝ Գևորգ Սաֆարային հարցեր ուղղելու հնարավորությունից։ Պաշտպան Գուրգեն Մելիքյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել փորձագետի, քանի որ, իր խոսքով, եղել են բազմաթիվ անհամապատասախանություններ իրեղեն ապացույցների՝ մասնավորապես ինքնաձիգերի և փամփուշտների ուսումնասիրության ժամանակ։ Կրկին հայտարարվեց ընդմիջում, որպեսզի կողմերը ծանոթանան միջնորդությանը։
11:32 12.01.2018
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ներկայացրել է 2017 թվականի արշավախմբերի աշխատանքների արդյունքները։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 39 արշավախումբ, այդ թվում 16֊ը արտասահմանցի մասնագետների հետ։ Արդյունքները, ըստ ինստիտուտի տնօրենի, սենսացիոն են։ Արմավիրի մարզի Լեռնագոգ 1 հնավայրում հայտնաբերվել է ստացիոնար բնակատեղի, որը թվագրվում է Քիիստոսի ծնունդից առաջ 8֊րդ հազարամյակի վերջին, 7֊րդ հազարամյակի սկզբին, այսինքն շուրջ 9 […]
11:18 12.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը
11:13 12.01.2018
Այսօր շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի ու ևս 6 հոգու դատավարությունը: Ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը Գևորգ Սաֆարյանը լքեցին նիստը՝ ի պաշտպանություն հացադուլ հայտարարած ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը ևս լքեց դահլիճը, քանի որ, իր խոսքով, լիազորված չէ դատական նիստին մասնակցել առանց իր պաշտպանյալի և չի կարող դիրքորոշում ունենալ, որը կհակասի […]
10:57 12.01.2018
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի ու ևս 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը։ Այս տարվա առաջին դատական նիստին դատարանը կրկին սանկցիա կիրառեց ամբասռանյալների նկատմանբ ովքեր ոտքի չէին կանգնել դատավորի ներս մտնելուց։ Դատավորը արձանագրեց, որ նիստին ներկա չէ փաստաբան Տիգրան Եգորյանը։ Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ փաստաբանը խուզարկության է ենթարկվել կարգադրիչների կողմից և […]
10:56 12.01.2018
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը կրկին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում խմբի անդամները առանձնազրույցներ կունենան հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հետ, կուսումնասիրեն նրանց բժշկական փաստաթղթերը։
10:38 12.01.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 12-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3, Մարմարաշեն համայնքի 1-ից-14 և 44-ից-48 փողոցների, Ջրահովիտ և Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:
09:22 12.01.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
21:29 11.01.2018
Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։
Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։
Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։
21:17 11.01.2018
SHANTNEWS.am-ը արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին: Լրագրողի այն դիտարկմանը, որ տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են տարբեր քրեական գործերի առանցքում, բայց չեն պատժվել, մինչդեռ իշխանությունները խոսում են Հայաստանում արդարադատության մասին, ի՞նչ դիրքորոշում կա իշխանություն կողմից իրավական համակարգում տիրող այս պատկերի հետ կապված, Շարմազանովը նշեց.
«Հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին: Մեր նպատակը և մեր կարծիքը շատ լակոնիկ ներկայացնեմ, որը չի փոխվել: ՀՀ-ում որևէ քաղաքացի անկախ իր ծագումից, իր պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի կամ քեռու պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող: Բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն: Երկրորդ՝ կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք արդարադատության, ուժային կառույցների թերությունները: Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ Ձեզ կարող եմ բերել առավելություններ նույն ուժային կառույցների»:
19:25 11.01.2018
Խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում, ի թիվս այլ նախագծերի, քննարկման է դրել «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը:
19:08 11.01.2018
Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:
18:37 11.01.2018
2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը կհամապատասխանի բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5):
18:20 11.01.2018
Վարդենիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնները նախատեսվում է համապատասխանաբար միավորել Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին։