18:06 13.01.2018
Հայաստանում գարնանը թունաքիմիկատների գնի կտրուկ աճ է սպասվում: Այս մասին տեղեկությունը ShantNews-ի հետ զրույցում հաստատեցին ագրոքիմիկատներ ու պարարտանյութեր ներմուծող երկու ընկերությունների՝ «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:
17:50 13.01.2018
Ոստիկանությունը բացահայտել է դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը։ Կասկածյալի ինքնությունը բացահայտվել է նրա կողմից՝ մեկ այլ տուն թալանելու ժամանակ։
17:43 13.01.2018
անրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին:Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է […]
17:00 13.01.2018
Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։
Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։
Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։
16:30 13.01.2018
Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։
16:14 13.01.2018
«Կան պետություններ, որտեղ շատ ավելի թանկ է, բայց եթե մարդ փող չունի, 100 դրամն էլ է թանկ»,- ասում է հայտնի բռնցքամարտիկը:
16:12 13.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
15:37 13.01.2018
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միանալ բուժման կարիք ունեցող զինվորին օգնելու գործին: Խոսքն Ալբերտ Դալլաքյանի մասին է, որի ապաքինման համար անհրաժեշտ է արտերկրում իրականացնել վիրահատություն:Օրենքի համաձայն՝ այն վիրահատությունները, որոնք կարող են իրականացվել Հայաստանում, ՊՆ-ն չի կարող փոխհատուցել: Սակայն նկատի ունենալով, որ արտերկրում արագ կարող է իրականացվել այդ […]
13:53 13.01.2018
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Ազգային Ժողովում ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
13:15 13.01.2018
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հաղորդմամբ, Ղուկաս ավետարանիչը վկայում է. «Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսը անվանակոչվեց: Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»:
12:50 13.01.2018
Նիգ Ապարան հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 1-ից Հայաստանում որոշ ապրանքատեսակների թանկացմանը՝ նշելով, որ թանկացումների վերաբերյալ լինելու են խորհրդարանական լսումներ և հետաքննություն կանեն: Եթե թանկացումներն արդարացված չլինեն, մեղավորները կպատժվեն:
12:40 13.01.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։
12:20 13.01.2018
Նիգ Ապարան հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցին, թե որքանով էր իրավաչափ մի շարք օրենքի խախտումներ կատարած անձին ստորագրությամբ բաց թողնելը՝ նկատի ունենալով «Ճվճվ Արո» մականունով քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալությունը և ազատ արձակումը:
11:00 13.01.2018
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:
10:46 13.01.2018
Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը:
20:29 12.01.2018
Հունվարի 12-ին ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
19:52 12.01.2018
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր առանձնատանը գիտաժողով էր կազմակերպել՝ նվիրված 1988թ. հունվարի 12-ին Երևանում կազմակերպված հայ, ուկրաինացի և վրացի այլախոհ ու ազգային գործիչների ղեկավարների հանդիպման 30-ամյակին:
19:27 12.01.2018
ՀՌԱՀ-ը 2 նախազգուշացումից հետո կարող է դիմել դատարան՝ ռուսական հեռուստաալիքներին լիցենզիայից զրկելու նպատակով:
17:30 12.01.2018
Երեք տարի առաջ՝ հենց այս օրը, այս դարպասը կարծես փակվեց ընդմիշտ՝ փակելով նաև գյումրեցի մի ողջ ընտանիքի պատմության վերջին էջը:
Փակ դարպասներից այն կողմ՝ Ավետիսյանների տան բակում, ամեն ինչ ամայացած է:
16:39 12.01.2018
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին թույլատրվել է հանգստանալ աշխարհի 13 երկրներում: Դրանց շարքում է հայտնվել նաև Հայաստանը, հայտնում է Rusarminfo-ն: «Ռուսաստանի Ներքին Գործերի նախարարի կողմից թույլատրվող ուղղությունների ցանկում են հայտնվել Աբխազիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Հարավային Օսեթիան»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:
16:30 12.01.2018
Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։