16:28 15.01.2018
Ցանցահենները կոտրել են հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի Instagram-յան էջը: Նա ավելի քան 250.000 հետևորդ ուներ:
15:27 15.01.2018
«Դեռ վաղուց աշխարհի բնապահպանները զգուշացնում էին, որ եթե այսպես շարունակենք, մոլորակը մեզ վանելու է՝ որպես մի տեսակ, որն իրեն խանգարում է, հավասարակշռությունից հանում է», – այսօր՝ հունվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով բնապահպանական խնդիրներից, ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
15:19 15.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 15:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են:
14:46 15.01.2018
Ելույթ ունեցողները դատապարտեցին 2014 թվականին Իրաքում տեղի ունեցած ոչ միայն եզդի ժողովրդի, այլև մյուս ազգերի ջարդերը:
14:13 15.01.2018
«Ամենաժամանակակից, ճիշտ, ստանդարտներին համապատասխան հայեցակարգ է մշակված», – այսօր՝ հունվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ երկու բանախոսները՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և Տապան էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը իրենց հիացմունքը արտահայտեցին բնապահպանության, բնօգտագործման նոր հայեցակարգի վերաբերյալ:
14:01 15.01.2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնությունը խախտում է սպառողների իրավունքները, պնդում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի արգելքի փոխարեն կարելի էր թանկացնել աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, և եթե որևէ մեկը ցանկանար վարել հենց աջ ղեկով մեքենա, կկարողանար ներմուծել այն ավելի թանկ գնով։
13:36 15.01.2018
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակն է հանձնվել ԱԻՆ-ին:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված «КАМАЗ»մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց:
12:39 15.01.2018
Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելը սպառողի իրավունքի խախտում է, կարծում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա պնդմամբ` կարող էին մաքսազերծումը թանկացնել, ինչպես արվեց Վրաստանում։ Եթե մարդն ուզում է, թող ներկրի թանկ գնով։ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի պնդմամբ մասնավորապես Ռուսաստանում արգելվել է աջ ղեկով մեքենաների շահագործումը, բայց միայն որոշ դասերինը։ Դա […]
12:32 15.01.2018
Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այս մասին […]
12:16 15.01.2018
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը, թե անհրաժեշտություն կա օգնել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին՝ արտերկրում բուժվելու համար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվել՝ նշելով, որ չի կարելի հեգնական կամ վիրավորական արտահայտություններով դիմել Վիգեն Սարգսյանի նման գործիչներին:
12:01 15.01.2018
ԱԺ-ն պատգամավորներին հրավիրեց «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացումը պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով քննարկմանը:
11:53 15.01.2018
Հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ:
11:39 15.01.2018
Կայուն զարգացում 2030 օրակարգի շրջանակում պարենի միջազգային կազմակերպությունն ընդունել է սովը վերացելու, պարենային ապահովության և սնուցման վիճակի բարելավման, գյուղատնտեսության խթանման հիմնական թիրախները:
11:16 15.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները
10:41 15.01.2018
Փաշինյանը ընգծել է, որ խորհրդարանական մեծամասնությունը զիջումների չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ 100 հազարվոր քաղաքացիներ չեն պահանջում հարկային բեռի նվազեցումը:
10:31 15.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:19-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
10:09 15.01.2018
Նման օրենք մտցնելով (խմբ. Հարկային նոր օրենսգիրք) մենք ամբողջությամբ հարվածում ենք նոր զարգացող ոլորտներին: