TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեսախցիկներ կունենան և՛ ոստիկանները, և՛ ճանապարհային ոստիկանները

09:59 17.01.2018

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։

̰
Միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին․ Արտակ Զեյնալյանը ոստիկանության նախագծի մասին

09:57 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։

̰
Հոսանքազրկումներ Երևանում, Մարալիկում և Իջևանում

09:37 17.01.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 17-ին կհոսանքազրկվեն

Երևան քաղաքի

10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 9-րդ և 10-րդ մուտքերը և հարակից հանրային բաժանորդները, Խորենացի փ. 3-17 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Դեղատան փ. 4 շենքը և հարակից հանրային բաժանորդները:

̰
Հանրային վայրերում ոստիկանությունը կիրականացնի տեսանկարահանում․ նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

09:35 17.01.2018

Ոստիկանությունը նախատեսում է տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև նման սարքեր տրամադրել ոստիկաններին։ Դրանք նախատեսված են հասարակական կարգի պահպանման համար։

̰
Շահումով խաղերից մինչև ահաբեկչության դեմ պայքար․ ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց

09:24 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

̰
Սյունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է

09:24 17.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 17-ին ժամը 10:20-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Կոտայքի մարզի Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

̰
Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա նախագահը. Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը

09:19 17.01.2018

Երեկ մտավորականներիկ հետ զրույցում ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, […]

̰
ԱԺ -ն այսօր շարունակում է աշխատանքը

09:15 17.01.2018

 ԱԺ նիստի այսօրվա օրակարգում երեկ քննարկված հարցերն են: Դրանց մի մասն արդեն քվեարկության է դրվել, մի մասի քվեարկման գործընացը այս պահին ընթացքի մեջ է: 

̰
Փաստաբանի նկատմամբ տուգանքը սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի անկախությունը. ՓՊ նախագահի առաջին տեղակալ

20:25 16.01.2018

Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ իրենք հարցի առնչությամբ իրենց մտահոգություններն արդեն փոխանցել են պատկան մարմիններին, առաջարկել են հանել այդ դրույթը, բայց մերժում են ստացել, պատճառաբանությամբ, որ այդպիսի դրույթ կիրառվում է աշխարհի շատ երկրներում.

̰
Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

19:08 16.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

̰
Մեկ ամսից ՀՀ-ում կգործի արտակարգ իրավիճակներում ԱԹՍ-ների կիրառման մասնագիտացված խումբը

18:54 16.01.2018

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» այսօր մեկնարկել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներից ձևավորված անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խմբի ավարտական դասընթացը: Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության 911tert.am էլեկտրոնային հրատարակությունը: Խումբը կսկսի աշխատել մեկ ամսից:

̰
Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Կարեն Կարապետյան

18:27 16.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին:

̰
Երթուղային տաքսիների վարորդները պահանջում են նվազեցնել սեղմված գազի սակագինը

17:14 16.01.2018

Վարորդների բողոքը լսել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և վստահեցրել, որ փորձում են հարցին լուծում գտնել:

̰
«Երկիր Ծիրանին» դատի է տվել Տարոն Մարգարյանին

17:06 16.01.2018

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Խմբակցությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Տարոն Մարգարյանին համապատասխան արձանագրություն կազմել Երևան քաղաքի ավագանիում Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

̰
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

17:05 16.01.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

̰
Ֆինանսների նախարարությունը խոստանում է տվյալներ ներկայացնել խաղատուն հաճախածների վերաբերյալ

16:59 16.01.2018

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը խորհրդարանում վստահեցրել է, որ մինչև այս շաբաթվա ավարտը կունենան տվյալներ, թե 18-ից 21 տարեկան քանի հոգի է խաղատուն այցելել:

Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, խաղատուն հաճախել և խաղադրույք կատարելու իրավունք ունեն միայն 21 տարին լրացած անձինք:

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստն այսօր էլ տապալվեց

16:02 16.01.2018

ՊՊԾ գնդի գրավման 11 ամբաստանյալների գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսվել է առանց պաշտպանների։ Պետական մեղադրող Արթուր Չախոյանը միջնորդել է սանկցիա կիրառել պաշտպանների նկատմամբ,ովքեր անհասկանալի հիմնավորմամբ չէին ներկայացել դատական նիստին: Պետական մեղադրողը նշել է, որ դատական նիստերը հաճախ սկսվում են 5-10 րոպե ուշացումով, սակայն դա հիմք չէ , որպեսզի փաստաբանը , ով, ի դեպ, դատարանում էր նիստից առաջ,չմտնի դահլիճ: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն, կրկին հնարավորություն է տվել պաշտպաններին ներկայանալ և նորից ընդմիջում հայտարարել մինչև ժամը 14 00-ը։ Ընդմիջումից հետո դատավորը որոշել է դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, և այլ պաշտպաններ ներգրավել գործում:

̰
Բարձրացնել աշխատավարձը կամ իջեցնել եկամտահարկը. թանկացումների դեմ Ծառուկյանի բանաձևը

15:50 16.01.2018

Գնաճի դեպքում պետք է աշխատավարձերն ու թոշակները բարձրացվեն, որ մարդիկ կարողանան միջին զամբյուղն ապահովել։ Հայաստանում ապրանքների թանկացումները զսպելու վերաբերյալ նման դիրքորոշում է այսօր հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը:

̰
Հայաստանում անհրաժեշտ քանակից եռակի քիչ դատավորներ կան. Արտակ Զեյնալյան

15:30 16.01.2018

Քաղաքացիական հասարակության նկատառումները Դատական և Քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա ևս ելույթ ունեցավ և հիմնականում անդրադարձավ դատավորների թվի սակավությանը և նրանց նկատմամբ կարգապահական տույժեր սահմանելուն:

̰
«Պատգամավորները ներկա են ստանում, իսկ Ծառուկյանը գործ է անում». Ծառուկյանն իր բացակայությունների մասին

15:22 16.01.2018

Պատգամավորների 90 տոկոսը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժա հետո խորհրդարանը դատարկ է, խորհրդարանում մարդ չկա

̰
Հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ

15:17 16.01.2018

Այսօր հայտնաբերվել է դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դրանք հայտնաբերվել են Վանաձորում՝ գնորդի տանը։

̰
Օմբուդսմենի աջակցությամբ քաղաքացուն վճարել են մայրության նպաստը

14:41 16.01.2018

Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքը:

̰
Պատգամավորներն առաջարկում են ավելացնել խաղատների համար սահմանված տուգանքները

14:35 16.01.2018

Խորհրդարանի պատգամավորների զգալի մասը պնդում է, որ անհրաժեշտություն կա փոփոխություններ և լրացումներ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում: Առաջարկներ են ներկայացրել հատկապես ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների ներկայացուցիչները:

̰
Ճանապարհներին թույլ ձյուն է տեղում

14:33 16.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է :

Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

̰
« Խնդիր ունենք բանկերի և դատավորների կապերի բացահայտման հետ». փաստաբան

14:27 16.01.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 16-ին կազմակերպվել է քննարկում դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ: Միջոցառման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է զեկույց «Արդյո՞ք Դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին» թեմայով: Ըստ փաստաբանի՝ պետք է լինի դրույթ, որը կամրագրի դատավորի`այս կամ այն բանկի հետ ունեցած հարաբերությունները:

̰
ԵԼՔ-ն առաջարկում է՝ քաղաքացին հնարավորություն ունենա ինքն իրեն զրկել խաղատուն մտնելուց

14:23 16.01.2018

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն խորհրդարանի այսօրվա նիստի ժամանկ ասել է, որ իրենք չեն հրաժարվել այն գաղափարից, ըստ որի՝ մարդը հնարավորություն պետք է ունանա իրնքն իրեն զրկել խաղատուն գնալուց:

«Մարդն, օրինակ, որ ունի թուլություն գնալ խաղատներում գումարներ տարվել, կարող է ալկոհոլի ազդեցության տակ լինի, կարող է ժամանակ անցկացնելու համար լինի, և հետագայում ինքը գիտակցում է, որ իրեն, իր ընտանիքին դրել է ծանր նյութական կացության մեջ: Մենք առաջարկում ենք, որ նա գնա լիազոր մարմին՝ այսինքն Ֆինանսների նախարարություն, հայտարարություն տա, որ ես ինքս ինձ արգելում եմ մուտք գործել ՀՀ տարածքում ցանկացած խաղատուն և այն բազան, որ մենք որ առաջարկում ենք, որ վարվի, երբ որ ինքը մի օր էլի ալկոհոլի ազդեցության տակ գնա մտնի խաղատուն, իրեն անձը հաստատող փաստաթղթով ստուգեին և թույլ չտային, որ ինքը մուտք գործեր խաղատուն և խաղադրույքներ կատարար ու պարտվեր», – ասել է Մարուքյանը:

̰
Արայիկ Խանդոյանին վիրահատել են

14:10 16.01.2018

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Արայիկ Խանդոյանին վիրահատել են:

̰
Մի կողմ թողնել խոսակցությունները և օգնել Ալբերտին․ վիրավոր զինծառայողի ծառայակցի կոչը

13:56 16.01.2018

Ալբերտ Դալլաքյանի ծառայակիցներն ու վիրավոր մյուս զինծառայողները կոչ են անում մի կողմ թողնել խոսակցություններն ու տարբեր ճամբարների բաժանվելը, քանի որ հիմա վիրավորված զինծառայողի հարցը պետք է լինի օրակարգում։ Ալբերտ Դալլաքյանի ծառայակից Մանվել Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում զինծառայողի բուժման հնարավորություն կա, բայց լավ արդյունք ունենալու հավանականությունն ավելի մեծ է, եթե նրան տեղափոխեն արտերկրում բուժելու։

̰
Էներգետիկայի փոխնախարարը պարզաբանել է, թե ինչ փոփոխություններ ու լրացումներ են ցանկանում կատարել օրենքում

13:11 16.01.2018

Ինչպես արդեն հայտնի է, խորհրդարանն այսօր քննարկել է «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

̰
«Հայաստանը կկարողանա՞ վաճառել արտադրած էլեկտրաէներգիան». հարց փոխնախարարին

12:39 16.01.2018

«Հնարավոր է, որ մենք ներդրումներ անենք էներգետիկ կայանների մեջ և հանկարծ իրացման պրոբլեմ ունենանք», – «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նաև այսպիսի հարց է ուղղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին:

̰
BACK_TO_TOP