TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկնարկեց խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանը

15:37 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության հետ հարցուպատասխանը։ Գործուղման լինելու պատճառով նիստից բացակայում են մի քանի նախարարներ, որոնց պատգամավորներն այս շաբաթ չեն կարողանա հարցեր ուղղել։

̰
Թանկացումները հանգեցնում են զանգվածային դեպրեսիայի. հոգեբան

15:36 17.01.2018

Հունվարի սկզբից Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման և դրա հետևանքով հանրության մեջ խուճապային տրամադրությունների մասին են խոսել հոգեբանները:

̰
Ո՞վ է համապատասխանում ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նշած չափանիշներին

15:14 17.01.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կազմել է այն մարդկանց թոփ 10-նյակը, որոնք համապատասխանում են ՀՀ ապագա նախագահի՝ Սերժ Սարգսյանի նշած չափանիշներին:   Ի դեպ, այս թեմայի մասին քաղտեխնոլոգի հետ զրույց սպասվում է այսօր ժամը 22-ին՝ «Հեռանկար» հաղորդման շրջանակում: Ավելի վաղ SHANTNEWS-ը գրել էր, որ մտավորականների հետ ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին՝ Սերժ Սարգսյանը […]

̰
Պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար Ստամբուլում ձերբակալվածը ՀՀ քաղաքացի չէ. Տիգրան Բալայան

15:11 17.01.2018

Թուրքական պարբերականներն օրեր առաջ գրեցին, որ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ՀՀ 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, որը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման մեջ:

̰
ՊՆ աշխատակիցները կաշառքով «գործ են դասավորել». դատախազություն

14:52 17.01.2018

Քրեական գործը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից հանձնվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

̰
Փոխադրողները չեն սպառնում, այլ զգուշացնում են նոր գործադուլների մասին

14:26 17.01.2018

Ինչպես հայտնի է, երեկ ուղևորափոխադրումներ իրականացնող 4 ընկերության վարորդներ գործադուլ էին արել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումից: Դժգոհող վարորդների հետ հանդիպել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որից հետո վարորդները վերսկսել էին իրենց աշխատանքը:

̰
Սերժ Սարգսյանի չափանիշներով՝ նախագահի ամենահավանական թեկնածուն Հենրիխ Մխիթարյանն է. Կարեն Քոչարյան

14:18 17.01.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ նոր նախագահի՝ Սերժ Սարգսյանի չափանիշներին համապատասխանող տասնյակի իր տարբերակը:

̰
Ի՞նչ են երեկ խոստացել գործադուլ անող փոխադրողներին

13:28 17.01.2018

Երեկ որոշ երթուղային գծերի վարորդներ գործադուլ են արել՝ դժգոհելով գազի սակագնի բարձրացումից; Քաղաքապետարանից խոստացել են այլ լուծում տալ խնդրին, օրինակ՝ իջեցնել գազի սակագինը:

̰
Արմեն Բիլյանին այլ տեղ տեղափոխելու միջնորդություն է ներկայացվել

12:57 17.01.2018

Պպծ գնդի գրավման գործով դատական նիստին ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին միջնորդել է դատարանին իր պաշտպանյալին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն գերբնակեցված է և կեցության բավարար պայմաններ չկան։ Պետական մեղադրող Արամ Արամյանը նշել է, որ միջնորդութունն անհիմն է և ենթակա է մերժման։ «Միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատական նիստի ավարտին»,- […]

̰
Հայաստանյան ՏՏ ոլորտը կարող է տարեկան 10 միլիոն դոլարի վնաս կրել. Կարեն Վարդանյան

12:51 17.01.2018

Հարկային նոր օրենսդրությամբ բարձրացվել է եկամտային հարկը՝ 150 հազար դրամից 2 միլիոն դրամ ստացողների համար այն 26 տոկոսից դարձել է 28 տոկոս:

̰
Ի՞նչ է ուզում անել «Երկիր ծիրանին» Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

12:46 17.01.2018

2018 թվականին «Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակելու է իր պայքարը, Փոստանջյանի խոսքով`դաժան պայքարը:

̰
Սերժ Սարգսյանը և «Ելք»-ը նույն խնդրի շուրջ խոսում են նույն ձևով. Զարուհի Փոստանջյան

12:29 17.01.2018

Փոստանջյանը նշել է, որ ինքն այս պահին տեսել է «Ելք»-ի կողմից հայտարարություններ, իսկ դրանք քաղաքական չեն:

̰
Մի հատ էլ նախագիծ բերեք՝ մարդկանց վրա դնենք ժուչոկներ․ Նաիրա Զոհրաբյան

12:24 17.01.2018

Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավասություն տալն առաջին հայացքից դրական նախաձեռնություն է, սակայն պատգամավորների կասկածները տրամաբանական են, կարծում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մտահոգությունները, որ հնչեցնում են իմ գործընկերները, իրավունք ունեն գոյություն ունենալու, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի […]

̰
ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալից խոշոր գումար է վերցրել

11:58 17.01.2018

Դապապարտյալից խոշոր չափի կաշառք վերցնելու գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ աշխատակցին, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

̰
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջով կարող է դիմել ոչ թե որպես նախարար, այլ անհատ, մտահոգ քաղաքացի. Արթուր Եղիազարյան

11:48 17.01.2018

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջով կարող է նաև դիմել ոչ թե որպես նախարար, այլ անհատ, մտահոգ քաղաքացի, քանի որ նախարարի կոչը հենց այսպես էլ սկսել է` սիրելի ընկերներ:

̰
Պետք է այնպիսի քաղաքականություն մշակել, որ կոչով դիմելու կարիք չլինի. Արթուր Սաքունց

11:47 17.01.2018

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՊՆ Վիգեն Սարգսյանի` զինվորի բուժման համար գումար հավաքելու կոչին:

̰
Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

11:47 17.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ:

̰
Ոստիկանության նոր նախաձեռնությունն Ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ

11:39 17.01.2018

57 կողմ, 31 դեմ ձայներով Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը

̰
Ոչ թե ընդդեմ, այլ հանուն․ Շարմազանովը՝ ոստիկանության նոր նախագծի մասին

11:35 17.01.2018

Ոստիկանությանը հանրային վայրերում տեսանկարահանող սարքեր օգտագործելու թույլտվություն տալու նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու, ընդդեմ քաղաքական գործիչների գործելն է, այլ հանուն քաղաքացու և հանուն հասարակական կարգի պաշտպանության, հնարավոր հանցագործությունների կանխարգելման։ Այսպիսի դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոստիկանության նոր նախագծի վերաբերյալ։

̰
Անկախ մեր մասնագիտությունից՝ նաև կինոդերասաններ ենք․ Գևորգ Պետրոսյան

11:24 17.01.2018

ՀՀ ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության անունից դժգոհություն հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

̰
Հանրային պաշտպանները կարող են գործել միայն ամբաստանյալների համաձայնությամբ. հանրային պաշտպանների տեսակետը

11:13 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հանրային պաշտպանները նշել են, որ թեև Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է անձի պաշտպանությունը, սակայն Սահմանադրության 67 հոդվածը նախատեսում է, որ պաշտպանություն իրականացնելու համար պետք է լինի անձի համաձայնությունը։ Տվյալ դեպքում դատարանն իրավասու չէ իրենց նշանակել, քանի որ ամբաստանյալները չեն տվել իրենց համաձայնությունը։ Հանրային պաշտպանները նշել են, որ կբողոքարկեն դատարանի […]

̰
Տեսախցիկներ տեղադրեք ոստիկանության, դատախազության ու կառավարության սենյակներում․ Արարատ Զուրաբյան

11:09 17.01.2018

Վերջին տարիներին ոստիկանության համակարգում, դատախազությունում ու այլ տեղերում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել, ինչը ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի, նշանակում է, որ հանցագործությունները կատարվում են ոչ միայն հրապարակային վայրերում։

̰
Տեսախցիկ տեղադրել ցանկացած տեղ․ ոստիկանության երազանքը՝ ըստ Փաշինյանի

11:07 17.01.2018

«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։

̰
Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և մյուսները հրաժարվել են հանրային պաշտպաններից

11:04 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության դատավոր Մակյանի նախագահությամբ իրականացվող գործով անցնող բոլոր ամբաստանյալները հրաժարվում են հանրային պաշհպաններից։ SHANTNEWS -ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ էր հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշումը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։ 

̰
Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործը քննող դատավորը դահլիճ է հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին

10:57 17.01.2018

Դատավոր Պետրոս Մակյանն դատարանի դահլիճ է հրավիրել սանկցիայի ենթարկված բոլոր ամբաստանյալներին՝ ճշտելու նրանց դիրքորոշոււմը հանրային պաշտպաններ ներգրավելու մասին։ Բանն այն է, որ նախորդ նիստում բոլոր ամբաստանյալները, ի նշան հացադուլ անող իրենց ընկերների աջակցության, բոյկոտել էին նիստը և լքել դահլիճը։ Նրանք հրաժարվել էին իրենց պաշտպամնեից։ Դատարանը մտադիր է հանրային պաշտպաններ ներգրավել։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հրաժարվել է […]

̰
Տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ ենք մտնում․ Մարուքյանը՝ ոստիկանության նախագծի մասին

10:49 17.01.2018

Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

̰
Ունենալու են նախականխիչ նշանակություն․ Կորյուն Նահապետյանը՝ ոստիկանության նոր նախագծի մասին

10:39 17.01.2018

Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

̰
Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը բերվեցին դատարան

10:17 17.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը բերվել են դատարանի դահլիճ: Դահլիճում գտնվող նրանց հարազատները նրանց դիմավորել են ծափերով եւ բացականչյուններով: Դատարանն անցավ դատաքննության շարունակմանը: 

̰
Չի բացառվում, որ կարող եք հետևել քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին․ Փաշինյանը՝ ոստիկանության նախաձեռնության մասին

10:14 17.01.2018

«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։

̰
Տեսախցիկներ կունենան և՛ ոստիկանները, և՛ ճանապարհային ոստիկանները

09:59 17.01.2018

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։

̰
BACK_TO_TOP