11:41 19.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ.
11:35 19.01.2018
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա դատական նիստով շարունակվել է Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործի քննությունը։ Դատարանն այսօր հրավիրել է դատաձգաբանական փորձագետի, ումից ակնկալում է լսել պարզաբանումներ արդեն հրապարակված իրեղեն ապացույցների՝ ինքնաձիգների և փամփուշտների վերաբերյալ։ Հիշեցնենք՝ այդ միջնորդությունը դատարանին ներկայացրել էին պաշտպանները։ Նրանք նախորդ նիստին նաև միջնորդել էին գործի նախաքննությունն իրականացրած հետաքննիչին հրավիրել […]
10:48 19.01.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 19-ին կհոսանքազրկվեն Երևան քաղաքի 10:00-16:00 Սիլիկյան թաղամասն ամբողջությամբ, 10:30-16:30 Լաբրոնի փ. 13 շենքը, Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Հանրապետության փ. 67, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Ավանեսովի 1-ին փողոցի հանրային բաժանորդները, Արարատի մարզի 10։00-13։00 Մասիս […]
10:35 19.01.2018
SHANTNEWS-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի ունեցավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հանդիպումը: Մի քանի րոպեից կհրապարկվի նրա անունը: Ամենայն հավանականությամբ, հնչելու է Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը:
09:12 19.01.2018
Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։ Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղ ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ «Արտգործնախարարները սկզբունքորեն […]
06:34 19.01.2018
Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում:
06:19 19.01.2018
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, այս ժամի դրությամբ անբարենպաստ եղանակի պատճառով փակ է Վարդենյանց լեռնանցքը:
20:45 18.01.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։
20:11 18.01.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղյակ է կառավարության նախաձեռնության մասին, որով փոփոխություններ են լինելու հանձնաժողովին վերաբերող օրենքում։ Սակայն այդ փոփոխությունները չպետք է ազդեն աշխատանքի վրա։
19:05 18.01.2018
Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա:
18:41 18.01.2018
Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:
17:09 18.01.2018
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ , որն ընդգրկում է 2015 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմվարության 3 տարվա՝մինչև 2018 թվականը միջոցառումների ծրագիրը: Դրա համաձայն կրթական, առողջապահական, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայություն մատուցելու ոլորտները համարվում են թիրախային:
16:11 18.01.2018
Հայաստանն այսօր ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։ ԵԽ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի 45-րդը անդամ պետությունը, որը ստորագրել է այն։ Անդամ 47 պետություններից միայն Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն միացել կոնվենցիային։ Այս կոնվենցիան ստորագրելով՝ երկիրը պարտավորվում է կանխարգելել, հետաքննել եւ վերացնել կանանց […]
15:51 18.01.2018
Այսօր՝ Տավուշի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանը վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
15:44 18.01.2018
Մինչև նախագահական ընտրությունների անցկացումը, դեռևս նախորդ տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական ներքին հարթակներում ամեն բան արդեն իսկ որոշված է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
15:33 18.01.2018
Վերջին ընդմիջումից հետո 1 ժամի փոխարեն նիստը վերսկսվեց 20 րոպեից, քանի որ փաստաբան Արա Ղարագոզյանը հրաժարվեց միջնորդություն ներկայացնել,սակայն նիստն այդպես էլ տեղի չունեցավ։ Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կրկին տապալում են նիստը ու այդպես կվարվեն այնքան ժամանակ, քանի դեռ հացադուլ հայտարարած իրենց ընկերների պահանջը չի կատարվել։
15:21 18.01.2018
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշեց, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել.
15:14 18.01.2018
րակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:Այն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Կրակովում մեկնարկել է #Հայաստան|ի և Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը pic.twitter.com/RAURpF6fke — Tigran Balayan (@tbalayan) 18 января 2018 г. Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ նախարար Նալբանդյանը հանդիպել է […]
15:05 18.01.2018
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
14:47 18.01.2018
Ո՞րն է պրոբացիոն ծառայությունում իրականացված այս տարվա նորարարությունը հարցին, ծառայության պետ Արսեն Նավասարդյանը պատասխանեց, որ ստեղծել են այն աշխատանքային գործիքները, որի միջոցով ավելի արդյունավետ իրականացնում են դատապարտյալների վերահսկողությունը:
14:30 18.01.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվում են ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քերական գործեր:
14:21 18.01.2018
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական ցուցակների մասին մի քանի պատգամավորների առաջարկը՝ զերծ մնալ տարածքային ցուցակներից