10:40 21.01.2018
Մեծ Բրիտանիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի ներկայացնելուց հետո, համացանցում բնապահպանների կողմից բուռն քննարկումներ են սկսվել: Իրենց դիտարկմամբ, առաջիկայում ավելի բարդ կարող է լինել «Ամուլսարի» հանքավայրի շահագործման և դրա արդյունքում հնարավոր բնապահպանական ռիսկերի դեմ պայքարը:
10:13 21.01.2018
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։
19:58 20.01.2018
55 տարեկան հասակում Ֆրանսիայում այսօր մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։
19:11 20.01.2018
Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն ժամանակակից տեխնիկական միջոցներով:
18:07 20.01.2018
Ծառայության ընթացքում վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում բուժման համար հավաքվող գումարն այսօր առավոտյան անցավ նախատեսված 45 հազար դոլար ցուցանիշը։ Սրա համար պահանջվեց 9 օր, որի ընթացքում 500-ից ավելի մարդիկ հասցրեցին տարբեր չափի նվիրատվություններ կատարել զինծառայողի բուժման համար։
15:20 20.01.2018
Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:
12:50 20.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ, տեղեկացնում են նախագահականի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
12:42 20.01.2018
«Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է, պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»:
12:09 20.01.2018
Ժամանակ առ ժամանակ Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանում և մարզերում: Արդյունքում երթևեկության կանոները խախտելու համար ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվում բազմաթիվ մեքենաներ:
11:53 20.01.2018
Անձնական նախաձեռնությամբ հանգանակության մասին տեղեկությունը տարածել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում անհարժեշտ գումարը հավաքվեց բարերարների տարբեր չափի փոխանցումների միջոցով։
09:11 20.01.2018
Շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվ քննարկվում էին «Դեպի Եվրատեսիլ» նախագծին ներկայացված երգերը: Ամեն օր նախագծի պաշտոնական էջում հրապարակում էին Հայաստանը Եվրատեսում ներկայացնելու համակնորդ մի քանի երգեր, որից հետո միանգամից նկատելի էր ֆեյսբուքյան անդրադարձը՝ Եվրատեսիլով հետաքրքրված մարդիկ ներկայացնում էին իրենց ֆավորիտներին:
20:09 19.01.2018
Ալավերդի քաղաքի բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։
19:51 19.01.2018
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Համագործակցության արդյունքում Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում այսօր բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
19:35 19.01.2018
Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներ
18:12 19.01.2018
«Մեկնարկել է մի փոքր գործընթաց, որ շատ քաղաքացիներ ասում են թանկացմանը ոչ: Մեր խնդիրն այս պահանջի սեփակամատերը ավելի լայն շրջանակներին դարձնելն է», -ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի կազմակերպած երթի վերջին կանգառում` Հյուսիսային պողոտայում: Նա տեղեկացրեց, որ հաջորդ երթը կկազմակերպվի փետրվարի 5-ին: Փաշինյանի խոսքով` իր ծավալներով այսօրվա երթը իշխանություների համար սարսափելի չէր, […]
17:33 19.01.2018
ԱԺ «ԵԼՔ» խմբակցության կողմից կազմակերպած թանկացումների դեմ երթի մասնակիցներն այս պահին միակողմանի փակել են Տերյան փողոցը և «իջեցում», «Ոչ թանկացումներին» վանկարկումներով շարժվում են դեպ Հյուսիսային պողոտա
16:53 19.01.2018
«Հանրակրթության մասին» օրենքում 2014 թվականին կատարված փոփոխություններով սահմանվել է, որ Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ սա հեղափոխական որոշում էր Հայաստանի համար, սակայն այստեղ ներառական կրթությունը դեռ չի կարողանում հասնել պատշաճ մակարդակի։
16:45 19.01.2018
Ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի կազմակերպած երթի մեկնարկից առաջ մի խումբ համախոհ երիտասարդներ հրում էին «ջորի» մեքենան
16:26 19.01.2018
Նախատեսվածից մի փոքր ուշ` Մոսկվա կինոթատրոնի առջև մեկնարկել է ԱԺ «ԵԼՔ» խմբակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիան`
16:14 19.01.2018
Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ընթացքում փորձագետի հարցաքննությունն ավարտվեց։ Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել մի քանի ապացույցներ, մասնավորապես ամբաստանյալ Հրայր Թոփչանի խուզարկության, տեղազննության, փորձագիտական եզրակացության, նախաքննության փուլում կասկածյալների առերեսման արձանագրությունները։ Դատարանը միջնորդության մի մասը մերժեց, մյուս մասի լուծումը հետաձգեց վերջնական դատական ակտով ներկայացնելու համար, նաև նշեց, որ բոլոր ապացույցների գնահատման իրավասությունը […]
15:50 19.01.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, «Ծառուկյան» խմբակցությունը դեռ դիրքորոշում չունի ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածուի վերաբերյալ:
15:10 19.01.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքին նվիրված ելույթով: Խորհրդարանի ամբիոնից խոսելով Դինքի սպանության 11-րդ տարվա առիթով՝ Փայլանը նշել է, որ թուրքական պետությունը մինչև այժմ ոչինչ չի արել՝ պարզելու սպանության իրական պատվիրատուներին և կանխելու երկրում նմանատիպ հանցանքները:
15:02 19.01.2018
Մի խումբ փաստաբաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ վերջին ամիսներին փորձ է արվում նսեմացնել փաստաբաններին: 5 փաստաբան՝ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Գրիշա Բալասանյանը և Մարինե Ֆարմանյանը, այսօր տեղեկացրեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ հունվարի 18-ին՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկասեցրեց հանրային պաշտպանի լիազորություններն այն դեպքում, երբ ամբաստանյալները պահանջեցին իրենց նախկին՝ պայմանագրային փաստաբաններին: