23:29 26.09.2018
Հայաստանի շախմատի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել համաշխարհային օլիմպիադայում: 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Թուրքիայի թիմի հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տոնել է Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթել է Էմրե Չանին: Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մուստաֆա Յիլմազի հետ: Սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար […]
23:17 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով […]
23:07 26.09.2018
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան Մայր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2140500829307081
22:43 26.09.2018
Մարինա Թաշչյանն ասել է, որ Հենրիխ Մխիթարյանը արտոնյալ լինելու կարիք չունի, պարզապես ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը ֆուտբոլիստի և նրա ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում, իսկ ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի արտոնագիր ստանալու պահանջից։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին լրագրողնրեի հետ հանդիպմանը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան […]
22:32 26.09.2018
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ը կունենա նաև կանանց թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։ «Այս առիթով, մեր ակումբն ընդունելություն է հայտարարում` համապատասխան կազմ հավաքագրելու համար: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում, որպեսզի հայկական մյուս ակումբներն էլ միանան այս նախաձեռնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:10 26.09.2018
Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկի սեփականատերը սեպտեմբերի 19-ին՝ վաղ առավոտյան, Մասիսի ոստիկանություն է ահազանգել՝ հայտնելով, որ փորձել են իր ձկնաբուծարանից գողություն կատարել: Տարածքում նկատել է փախչելու փորձ կատարող անծանոթ երկու անձանց։ Սեփականատիրոջը հաջողվել է նրանցից մեկին բռնել: Դեպքի վայր հասնելով՝ ոստիկանները Մասիսի բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հ․Հ․-ին: Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է նաև երկրորդ անձը: […]
21:24 26.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձով դիմեց հանրությանը` ներկայացնելով իրենց վերլուծությունն անցած ընտրությունների վերաբերյալ: «2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են ՀՀ գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր. ՀՀ-ում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչև այս ընտրությունները ՀՀ քաղաքական և տնտեսական […]
21:13 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունեց քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեցին վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։ Ինչպես միշտ ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Որոշ անձինք, […]
20:19 26.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 6, խարդախության և ընտրական իրավունքի խախտման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու կաշառակերության 2-ական, […]
20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված […]
19:42 26.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայությունը:
19:28 26.09.2018
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում […]
19:13 26.09.2018
Սեպտեմբերի 18-21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողովը 2019-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն […]
18:58 26.09.2018
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և […]
18:22 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]
18:03 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:
17:56 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Facebook-ում ՀՀԿ-ի դեմ գրող ֆեյք էջերը վարձատրվում են: «Այսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Ես երբևէ նախկին իշխանություններին գովաբանելու, պաշտպանելու առիթ չեմ ունեցել, ամեն անգամ պատեհ-անպատեհ, տեղին-անտեղի, երբ դիմել եք, ասել եմ` նախկին իշխանության սխալները, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, […]
17:52 26.09.2018
Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]
17:44 26.09.2018
Լեհաստանի Շչեցին քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է ազգությամբ հայ, Բելգիայում սերիական բռնության մեջ կասկածվող 30-ամյա մի քաղաքացի, հայտնում է Europe լրատվական գործակալությունը: «Կասկածյալը 2015 թվականին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման Բրյուգե քաղաքում (Բելգիա-խմբ.) դատարանի կողմից: Նա մեղավոր է ճանաչվել մի քանի կանանց բռնաբարելու, զոհերին զենքով սպառնալու և 2011 ու 2012 թվականներին բելգիական Օսթենդ քաղաքում իրականացրած […]
17:27 26.09.2018
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ: Նախարարը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները: Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել […]
17:17 26.09.2018
Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին: Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե […]
16:50 26.09.2018
Այսօր մի խումբ վարորդներ և ավտոներկրողներ հավաքվել էին Ավտովարորդների պաշտպանության լիգայի գրասենյակում և պատրաստվում էին ավտոմեքենաներով բողոքի ակցիա իրականացնել ու հանդիպել ՊԵԿ նախագահին իրենց խնդիրները բարձրաձայնելու համար: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այժմ աջ ղեկերով մեքենաների ձախ ղեկի ձևափոխման համար վարորդները հանսում են Վրաստան, որտեղ էլ շատ վատ են […]
16:43 26.09.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում […]
16:04 26.09.2018
Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Նախագահը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։ Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է […]
16:03 26.09.2018
Անի համայնքի բնակիչներն այսօր մի քանի ժամ փակել էին Գյումրի- Արմավիր մայրուղին՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու նրա թիմակիցների հրաժարականը։ Այս կերպ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև այն համայնքների վարչական ղեկավարներին, ովքեր օրեր առաջ, ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի, գնացել էին Շիրակի մարզպետարան ու գոհունակություն հայտնել նրա աշխատանքից։ Ոստիկանների միջամտությունից հետո Լուսաղբյուր գյուղի մոտ […]
15:49 26.09.2018
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
15:47 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանը ցրելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Ես, ամեն դեպքում, այս խմբակցության անդամ եմ: Մի քիչ ռեալ գնահատեք: Իսկ ի՞նչ կարծիքի եք, ես հիմա պիտի առաջինը գոռայի, ասեի` շուտ ԱԺ-ն լուծարեք: Ուզում եք իմանաք` էդ ինձ համար տաք է, […]
15:45 26.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյին և ծրագրի ղեկավար Սանտիագո Զուբիյագա Ռոդրիգեսին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքների մանրամասները: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած […]
15:22 26.09.2018
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Օզմենն արդեն ազատության մեջ է: Նա այսօր շրջել է Երևանում, շփվել մարդկանց հետ, լուսանկարվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղայի գործը կարճվել է: Ինչպես հայտնի է, 16-ամյա թուրք տղային տուն տանելու համար սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել տղայի հայրը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն […]
15:02 26.09.2018
Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի […]