TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմել է եվրոպական կառույցներին

14:05 26.09.2018

Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական միության գործակալություններին՝  աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ: «Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում  է ողջ […]

̰
Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր

14:01 26.09.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը […]

̰
Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ պարզաբանումը

13:56 26.09.2018

Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները […]

̰
ԵԱՏՄ ներսում ազգային արժույթներով հաշվարկները հնարավոր կլինեն 2025-ին. Տիգրան Սարգսյան

13:34 26.09.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]

̰
Պաշտոնատար անձինք ԱԺ քննիչ հանձնաժողովից հրավեր ստանալու դեպքում պարտավոր են ներկայանալ. Կոստանյան

13:33 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]

̰
Նախագահն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ

13:10 26.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող […]

̰
Գևորգ Պետրոսյանը ԶԼՄ-ներից պահանջում է մաքրել հարցազրույց տվողի հասցեին հնչող խուլիգանական արտահայտությունները

12:59 26.09.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանդես եկավ հայտարարությամբ, որ այսուհետ խորհրդարանը ցրելու թեմայով լրատվամիջոցներին հարցազրույց չի տալու: Իր որոշումը Պետրոսյանն այսպես մեկնաբանեց. «Դուք` լրատվամիջոցներդ, բարի չեք գտնվում ձեր էջերից մաքրել այն խուլիգանական արտահայտությունները, որոնք հնչում են հարցազրույց տվողների հասցեին: Անգամ […]

̰
ՌԴ նախագահը կայցելի Հայաստան. Տիգրան Բալայանը հաստատել է

12:37 26.09.2018

«ՌԴ նախագահի հնարավոր այցելության վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն»,-սեպտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով`այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն հստակ է, որ երկու կողմերն էլ հաստատել են՝ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական  բնույթ:

̰
Ալեն Սիմոնյանը` ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

12:28 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Որոշումն անցավ միաձայն: Հատկանշական է, որ ինքը` Սիմոնյանը, Հայաստանում չէ և ներկա չէր նիստին: Սիմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է, ինչն էլ հենց ընտրության ժամանակ հաշվի առավ հանձնաժողովը: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ Մարդու իրավունքների […]

̰
Չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր. Տիգրան Բալայան

12:24 26.09.2018

«Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որը մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել, ում է տրված եղել»,- սեպտեմբերի 26-ին լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից: Տիգրան Բալայանը նաև հիշեցրեց, որ այս […]

̰
Նոր գործարար հնարավորություններ ԵՄ և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակում

12:02 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան […]

̰
ԵԱՏՄ-ն կարող է 2 տարուց դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:48 26.09.2018

Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող է տևել մոտավորապես երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ՝ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց […]

̰
Կառավարությունը Շիրակի մարզում ֆինանսավորում է հեղեղատարների մաքրման աշխատանքները

11:47 26.09.2018

Որո՞նք են մարզի համայնքներում այն խնդիրները, որոնց լուծումը հրատապ է … մարզպետարանները նման խնդիրների ցանկ են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Այդ ցանկում են դպրոցներ ու հիվանդանոցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, գործարար նախաձեռնություններ և գյուղերում սելավատարների ու հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Այս ծրագրերը հրատապ ֆինանսավորվում են համայնքային համաֆինանսավորման պայմանով: Օրինակը Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղն է: […]

̰
Չինաստանը Հայաստանին շտապօգնության 200 մեքենա է նվիրաբերել

11:40 26.09.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման մասին: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում՝ շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Շտապ […]

̰
Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱԳՆ

11:39 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ռուս փորձագետներին հնարավորություն է տրվել այցելել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ: «Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք միայն հայկական են, և այո՛, ռուս փորձագետներին հնարավորություն տրվել է այցելել, քանի որ նրանք մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է […]

̰
Հայկական զորամիավորումը Սիրիա կմեկնի սիրիական կառավարության հրավերով. ԱԳՆ

11:34 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

̰
Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Ադրբեջանի կողմից հետապնդվող գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը. ԱԳՆ

11:32 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմնա ԱՄՆ-ում

11:28 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքում հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմնա ԱՄՆ-ում և կշարունակի հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանին մասնակցող այլ երկրների դիվանագիտական կառույցների ղեկավարների հետ:

̰
Լևոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

11:27 26.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և […]

̰
ՄԻՊ-ը դատապարտյալներին հեռախոսային հաղորդակցությունից զրկելու հարցով դիմել է ՍԴ

10:47 26.09.2018

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը և կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումը ցույց […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում

09:50 26.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09։30-ից մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 09։30-ը, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր կհոսանքազրկվեն Երևանի որոշ թաղամասեր և 6 մարզեր

09:42 26.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դավիթ Անհաղթի փ. 19, 19ա շենքերը, Ուլնեցի փ. 62, 62/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 1-ին թաղ. 4, 5, 6, 7 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 4-րդ թաղ. […]

̰
Նոր ցեղասպանությունը կանխելու համար Արցախը չպետք է Ադրբեջանի մաս կազմի․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

07:20 26.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Նա մեծ պատիվ է համարել 73-րդ նստաշրջանի ամբիոնից հանդես գալը որպես մի երկրի վարչապետ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն։ Նա մեկ րոպե է խնդրել՝ կիսվելու հաղթանակի պատմությամբ։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Փաշինյանը նշել է, որ Բաքուն պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը […]

̰
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը․ Արծրուն Հովհաննիսյան

01:35 26.09.2018

Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]

̰
Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԶԾ-ի կազմակերպած քննարկումներին

01:20 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի […]

̰
Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Յոհաննես Հանի հետ

01:14 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:10 26.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:04 26.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթնաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև ջերմորեն Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր […]

̰
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն վերելակից

01:01 26.09.2018

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 2011 թ.) դուրս են բերել վերելակից:

̰
Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի․ Յոհաննես Հան

00:56 26.09.2018

Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Եվրամիությունը Հայաստանի բարեփոխումներին շարունակական աջակցություն կցուցաբերի»։ Good meeting #UNGA2018 w @armenia PM #Pashinyan. Assured him of continued #EU support to his country and its reforms. Key to move ahead w implementation of our […]

̰
BACK_TO_TOP