19:44 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանում նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Տարիներ շարունակ ՀՀ և […]
19:40 27.09.2018
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք չկարողացան ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ անցողիկ շեմ ապահովել, բնականաբար, պետք է գիտակցեն, թե ինչն են սխալ արել, որ իրենց խոսքը տեղ չի հասել: Իրենք ընտրողին չեն կարողացել ճիշտ խոսքերով գայթակղել, որ իրենց օգնեն: Դա իրենց անցյալի՞ պատճառով է, թե՞ ներկայի, չգիտեմ, սակայն դասեր կան սովորելու, թե ինչ վարքագիծ պետք է լինի […]
19:26 27.09.2018
Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ […]
19:13 27.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային […]
18:30 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ հանդիպումը նախագահի նստավայրում է: Հանդիպումը փակ է, այնտեղ միայն կառավարության օպերատորներն են նկարահանում իրականացնում: Հանդիպմանը կհաջորդի պաշտոնական ընթրիք` ի պատիվ երկրների ղեկավարների: Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին հատուկ են նախապատրաստվել. […]
18:28 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք […]
18:20 27.09.2018
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր Գյումրիում անդրադարձել է նաև սահմանային լարվածությանը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել էր, Արտակ Դավթյանը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր մասնակցել է հայ-ռուսական միացյալ զորամիավորման խմբավորման կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում գնդակոծություններ պարբերաբար լինում են: «Եղել […]
18:16 27.09.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]
17:59 27.09.2018
Հայկական և ռուսական զորամիավորումներն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Սա բխում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման ծրագրերից: Իսկ այդ ծրագրերը ՊՆ օրակարգում են: Արտակ Դավթյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է, որ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կազմավորվել է 18 տարի առաջ և դա քիչ ժամանակ է […]
17:55 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ: «Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական […]
17:36 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Զոհրաբ Մնացականյանը […]
17:25 27.09.2018
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր սպառազինության ցուցադրություն է կազմակերպել: Հայ-ռուսական միացյալ զորամիավորման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակում ռուսական ռազմաբազան ներկայացրել էր անօդաչու սարքերի, զրահամեքենաների, զենիթահրթիռային կայանների տեսակներ: Սպառազինության ցուցադրությանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա նկատել է, որ ՀՀ զինված ուժերում կան սպառազինության այնպիսի տեսակներ, որոնք ռուսական 102-րդ ռազմաբազայում […]
17:18 27.09.2018
Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն […]
16:54 27.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել, որ արդեն հասել են Դուշանբե: «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետն իր էջում լուսանկար էր հրապարակել, որից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, […]
16:53 27.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության […]
16:37 27.09.2018
SHANTNEWS.AM-ն օրեր առաջ հայտնել էր, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չեղարկվել են ավելի քան 200 դիվանագիտական անձնագիր: Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։ ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, […]
16:24 27.09.2018
Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
16:16 27.09.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ ժողովրդի մեջ կոնսենսուս կա, սակայն պետք է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը նստեն սեղանի շուրջ և գնան, պայմանավորվեն և բանակցված լուծում ունենան և ներկայացնեն հանրությանը, որ այսպիսի տեսակի գործողություններ են անելու, որ […]
16:11 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած […]
15:33 27.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության […]
15:20 27.09.2018
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
15:19 27.09.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթի մասին: «Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթն էր, և կար խնդիր ներկայացնելու Հայաստանը հեղափոխությունից հետո. ովքե՞ր ենք, ո՞ւր էինք, ի՞նչ տեսլական ունենք: Այս դեպքում գլխավոր հարցը նոր Հայաստանի կողմից առաջ քաշվածն էր, որ Արցախը պետք […]
15:09 27.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]
15:03 27.09.2018
«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը Երևանի 2800-ամյակին ընդառաջ հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Երևանում՝ Կարապի լճի տարածքում։ Ընկերությունը հատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան, որպես աշխարհի ամենամեծ գաթա, ռեկորդների գրքում ներառելու նպատակով դիմել է «GUINNESS WORLD RECORDS»-ին։ Ներկայացվող գաթայի քաշը, ըստ նախնական գնահատականի, 280 կիլոգրամ է: […]
14:55 27.09.2018
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում բավարարել է «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տեքստիլի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է […]
14:54 27.09.2018
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման եթերում նշել է, որ պետք է տարբերակել իրավացիության և անիրավության սահմանը: «Մարդիկ համարում են այդ օրենքները անիրավ օրենքներ, որոնք թույլ են տվել նախկին իշխանությանը այդպես գործել: Կար դատական անիրավ համակարգ: Բոլորը հիշում են, թե դատավորները ինչպես են գործում և ինչպես են գործել. երբ մի տոնածառ դնելու համար մարդուն […]
14:46 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ […]
14:44 27.09.2018
«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշել է, որ լայն առումով մենք այսօր չենք կարող ասել, որ ժողովուրդը դարձել է քաղաքացի: «Քաղաքացիական տարրեր կան, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, և այդ ժամանակ մենք միայն կարող ենք խոսել Հայաստանի մասին՝ որպես քաղաքացիական հասարակություն: Հիմա շատ հետաքրքրիր խմորումներ են տեղի ունենում հասարակությունում՝ ընդհուպ […]
14:29 27.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»: ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի […]