17:11 31.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական […]
16:40 31.03.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟏-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով […]
16:20 31.03.2025
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների […]
16:08 31.03.2025
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում […]
15:52 31.03.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […]
15:40 31.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական […]
15:16 31.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 54, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 16, հոգեկան ներգործության […]
14:45 31.03.2025
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
14:36 31.03.2025
Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է […]
14:20 31.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:05 31.03.2025
Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների […]
13:20 31.03.2025
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 394 LED լուսարձակներով, ծրագրով կանցկացվեն 4960 մ հոսանքի նոր մալուխներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:12 31.03.2025
Ներդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ․ նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Սեպտեմբեր ամսից նպաստ ստանալու համար շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա: Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից […]
12:54 31.03.2025
Փարաքարի ավագանու ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել: «Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա: Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։
12:35 31.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ:
12:07 31.03.2025
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը: Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն […]
12:05 31.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […]
11:48 31.03.2025
Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,-ասել են ԱԳՆ-ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին […]
11:37 31.03.2025
Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […]
11:22 31.03.2025
Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա […]
11:13 31.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […]
11:07 31.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […]
10:58 31.03.2025
Մարտի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 315-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 241, փլուզման՝ 6, օձի նկատման՝ 3, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, քարաթափման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 10, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, […]
10:26 31.03.2025
Մարտի 29-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
10:17 31.03.2025
Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ […]
08:21 31.03.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։
07:15 31.03.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է Գյումրու 82 ընտրական տեղամասերից 73-ի նախնական արդյունքները. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14 476, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 8 338, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 479, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 518, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 560, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 1 877, «Դեմոկրատական այլընտրանք» […]
00:05 31.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Փարաքար համայնքի 16 տեղամասից 4-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 027 «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 1 457 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 138 «Կայունություն» կուսակցություն – 99 Անճշտությունների գումարային չափը՝ 1։