TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան

12:14 17.05.2019

Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]

̰
Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց

12:10 17.05.2019

Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։ Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները SHANTNEWS.am-ի […]

̰
Ծեծե՞լ են Փարաքար համայնքի ղեկավարին, թե՞ ոչ

12:03 17.05.2019

Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ծեծի է ենթարկվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Սամվել Վարդանյանի հետ, և վերջինս հերքեց այդ տեղեկությունը: «Նման բան չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սամվել Վարդանյանը:

̰
Աննա Հակոբյանը բարձրացել է Չինական Մեծ պատը

11:48 17.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին, որպես պատվավոր հյուր, համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ: Գիդի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում: […]

̰
Մայիսի 16-17-ը բացահայտվել է հանցագործության 76 դեպք

11:44 17.05.2019

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 18, բնակարանային գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ապօրինի ծառահատման 3, կողոպուտի, կաշառակերության […]

̰
Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:43 17.05.2019

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն: «Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ […]

̰
Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված

11:39 17.05.2019

ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ վարորդական տուգանային բալային համակարգը գործելու է ոչ բոլոր խախտումների դեպքում: «Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Միաժամանակ, բանախոսը տեղեկացրել է, որ եթե վարորդական իրավունքից զրկված անձը շարունակի մեքենա […]

̰
ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան

11:32 17.05.2019

ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, […]

̰
Մայրաքաղաքում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

11:31 17.05.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 04:00-07:00-ն, կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00- 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր […]

̰
ՃՈ պետի նախկին տեղակալ պատգամավորը խոսել է վարորդական բալային համակարգի մասին

11:26 17.05.2019

Վարորդական նոր բալային համակարգի մասին է այսօր խոսել ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` նշելով, թե ինչ նորամուծություններ է բերելու համակարգը: Ըստ բանախոսի` այսօր ճանապարհային երթևեկության մակարդակը շատ մտահոգիչ է, միայն 2019-ին արդեն կա 105 զոհ, ինչը Հայաստանի պայմաններում շատ անհանգստացնող է: Արմեն Խաչատրյանն ասել է, որ վարորդների ստվար զանգվածը […]

̰
Ինչո՞ւ են ավելացել ավտոմեքենաները. պատգամավորի պարզաբանումը

11:25 17.05.2019

ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ: Ըստ բանախոսի տեղեկությունների` միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն […]

̰
Տրվել է ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը. խիստ հանձնարարականներ կազմակերպությունների ղեկավարներին

11:08 17.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ արդեն մեկնարկել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող հիմնանորոգման, միջին նորոգման, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով» կատարվող ճանապարհաշինական աշխատանքների զգալի մասը: Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հատկապես […]

̰
Մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

10:54 17.05.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր […]

̰
Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված. Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային այցը

10:50 17.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել, Պեկին աշխատանքային այցերն ամփոփող տեսանյութ: «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված»,- գրել է նա:

̰
Բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

10:45 17.05.2019

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ: Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր […]

̰
ՀՊՏՀ նախկին ռեկտորի նկատմամբ քրգործ է հարուցվել

10:18 17.05.2019

ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ:

̰
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW X5-ն ու Honda Fit-ը, կա տուժած

10:09 17.05.2019

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են ՌԴ քաղաքացի՝ 26-ամյա Կարեն Միքայելյանի վարած BMW X5 մակնիշի 55 ՏՏ 500 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած շտապօգնության 656 AO 61 համարանիշի և 31-ամյա Գոռ Մինասյանի վարած Honda Fit մակնիշի 35 MO 618 համարանիշի […]

̰
21-րդ դարը հայերի դարն է. Արմեն Սարգսյան

10:02 17.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

09:46 17.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:15 17.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7/1 շենքը, Արամի փ. 4/3 շենքը, Աբովյան փ. 2/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դեմիրճյան փ. 38, 40 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 […]

̰
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

09:00 17.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում՝ […]

̰
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

08:30 17.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10։00- 24։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ2 հեռուստաընկերության վարչական շենքի, «Պրոֆալ» ՍՊԸ վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը: Նշվում է նաև, որ հոսանքազրկման պատճառով ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի […]

̰
Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ փուլ

07:17 17.05.2019

Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանը ներկայացնում էր Սրբուկը ՝ «Walking Out» երգով։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ Եզրափակչում են հայտնվել Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։

̰
«Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ». «Афиша Daily»-ն պատմում է հայկական համերի մասին

00:52 17.05.2019

«Афиша Daily»  ռուսական հրատարակությունը հրապարակել է Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին հոդված, որտեղ խոսվում է հայկական ավանդական ճաշատեսակների համային հատկանիշների մասին: «Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ: Տատիկը, որը շատ բան գիտի տոլմայի, խաշի, քյաբաբի և հարիսայի մասին, իսկ իրիկնադեմին  սունդուկից կհանես ամենանորաձևը և հնոտիներով կցնծաս տեխնոյի հնչյունների տակ, և կամ կվերլուծես անցած օրերը ջազի […]

̰
Մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են

00:47 17.05.2019

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին: Վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել […]

̰
Ապարանի քաղաքապետը կասկածվում է եղբոր հետ ժամկետային զինծառայողին ծեծելու և նրանից խոշոր չափի գումար շորթելու մեջ

00:36 17.05.2019

Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա […]

̰
Ասֆալտ անողին ասֆալտին փռելու խնդիր չկա դրված .Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու անդրադարձել Գյումրիի ձգձգվող փողոցաշինությանը

00:14 17.05.2019

Պաշտոնավարման հարյուր օրն է երեկ ամփոփել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում մինչ 100- օրյա հաշվետությանն անցնելը Շիրակի մարզպետն օրվա խորհուրդներին անդրադարձավ: Մայիսի 16-ին նշվում է ուսանողության օրը, իսկ այս օրը նաև մեր քաղաքի համար կարևոր ու հատկանշական իրադարձոթյամբ է առանձնանում: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրապոլում հիմնվել է  առաջին […]

̰
Կոտայքի մարզում Opel մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

23:13 16.05.2019

Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա […]

̰
Ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դեմ դիմաց

22:16 16.05.2019

Որոշ ժամանակ առաջ  SHANTNEWS. am-ն անդրադարձել է  Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին: Տարածքի բնակիչներն էլ պատմել էին, թե ինչ խնդիրներ է ստեղծում գերեզմանոցը, իսկ մասնագետները խոսել են այն մասին, թե ինչ վնաս է հասցնում ԴՏՏ-ն շրջակայքին ու մարդու առողջությանը: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ապoրինի տարածք կատարած այցի ժամանակ մեր նկարահանող խմբին չի հաջողվել […]

̰
Ադրբեջանը հրաժարվել է անցագրեր տրամադրել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող հայ երկրպագուներին

22:13 16.05.2019

Բաքուն հրաժարվել է «Արսենալ»-ի երկրպագու, Մեծ Բրիտանիայի և միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայերին անցագիր տրամադրել: Այս մասին հայտնում է The Times-ը: Հայ երկրպագուները պատրաստվել են ներկա գտնվել մայիսի 29-ին Ադրբեջանի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Աղբյուրը հայտնում է, որ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել՝ […]

̰
BACK_TO_TOP