TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

16:40 17.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան […]

̰
Դատարանը բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի

16:37 17.05.2019

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։ Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման […]

̰
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու հարցը

16:28 17.05.2019

Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ […]

̰
Կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակության աջակցությունը կարևոր է. Գեորգի Ավետիսյան

16:19 17.05.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցության հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային […]

̰
Հիմա այս համակարգը չի ճանաչում ծանոթ-բարեկամ, փող. Բախշյան

16:12 17.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսել է դպրոց ընդունվելու առցանց հերթագրումների մասին: Նա նշել է, որ մշտապես կապեր, ծանոթություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տեղավորել են «լավ» դպրոցներ: «Երբեմն ծանոթ-բարեկամը բավարար չէր: Տեղ կար, որ կաշառք էր գործում: Ծանոթ-բարեկամի դերն այն էր, որ միջնորդեր, երեխան ընդունվեր «լավ» դպրոց: Բայց մեկ վտանգ էլ […]

̰
Ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա և չի կարող լինել. Մակունց

16:01 17.05.2019

Լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում վերջին շրջանում նորից շահարկվող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները: «Միայն մի բան կարող եմ ասել, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն, այսպես ասած, ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա և չի կարող լինել: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, մեր անվտանգության երաշխիքն է՝ որպես երկու […]

̰
Վարդգես Գասպարին հարցաքննվել է և տուժող ճանաչվել. Նաիրա Հարությունյան

15:56 17.05.2019

Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, Վարդգես Գասպարին մայիսի 13-ին ոստիկանություն հաղորդում է տվել Երևան […]

̰
Ոստիկանները բացահայտել են 2017թ. ընտրակաշառք տալու դեպքեր

15:56 17.05.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել և տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի […]

̰
Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը

15:46 17.05.2019

Մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն: Վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ […]

̰
Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ մշտական էթիկայի հանձնաժողով. Մակունց

15:43 17.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին վերաբերող թեմաները փակեցին, այստեղ քաղաքական որոշում կա՞ր, պատասխանեց, թե օրենսդիր և գործադիր մարմնի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի և իրավապահ մարմինների աշխատանքի վրա: Մակունցի խոսքերով՝ քաղաքական որոշումներ վերնագրել […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը հաշվետվություն կներկայացնի

15:40 17.05.2019

SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ իր տեղեկություններով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնելու և այդ նիստի ընթացքում խմբակցության անդամները քննարկելու և հաշվետվություն են ներկայացնելու, թե օրենսդիր մարմնի ձևավորումից հետո ինչ են արել այս երեք ամսվա ընթացքում, ինչ թերություններ ունեն և ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը: Խմբակցությունում քննարկումն արդեն ավարտվել է: Քննարկումից հետո […]

̰
Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

15:12 17.05.2019

Մայիսի 17-ին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից: «Նշանակումը մեկ տարով է և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան

14:51 17.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ընդգծեց՝ հայկական կողմը ունեցել է սկզբունքների հետ կապված մի քանի դիրքորոշում, և գլխավորն այն է եղել, որ ըստ էության՝ կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց

14:44 17.05.2019

Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվել է: Ներկա են եղել ամբաստանյալներն ու դատապաշտպանը: Պետմեղադրողը տեղեկացրել է, սակայն, որ չի կարող մասնակցել նիստին: Դատարանը որոշել է հետաձգել նիստը: Պատասխանող կողմի խնդրանքով այն նշանակվել է հունիսի 14-ին:

̰
Այս տարվա առաջին 4 ամիսներին  բացահայտվել է հանցագործության դեպքերով պետությանը պատճառված ավելի քան 22 մլրդ դրամի վնաս

14:43 17.05.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ. 2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու […]

̰
Մանրամասներ Եղվարդում բակի սանհանգույցն ընկած երեխայի մահվան դեպքից

14:35 17.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 17-ին` ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի սանհանգույցը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն հոսպիտալացվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: SHANTNEWS.am-ը Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնից երեխայի մահվան դեպքից որոշ մանրամասներ է իմացել: Հիվանդանոցի պատասխանատու բժիշկը […]

̰
Արթուր Մեսչյանի և Կոնդի բնակիչների հանդիպումները կշարունակվեն

14:33 17.05.2019

Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանի և Կոնդ թաղամասի բնակիչների հանդիպումն ավարտվեց: Հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրին համակարգային լուծում տալու համար: Մեսչյանը խոստացավ՝ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձևավորվի: Մինչ այդ, Կոնդ թաղամասի բնակիչները ներկայացրին իրենց հուզող խնդիրները: Բնակչուհիներից մեկը նշեց՝ նախկինում հրաման է եղել՝ կոնդեցիների տները միտումնավոր թերի չափագրեն, քանի որ այն իրացման գոտի է հայտարարված: […]

̰
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների ու ամբաստանյալի բացակայության պատճառով

13:57 17.05.2019

Այսօր նշանակված էր «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը: Սակայն ամբաստանյալների պաշտպաններից միայն մեկն էր ներկայացել, բացակայում էր նաև մեղադրյալ Գևորգ Իրիցյանը: Դատավորը հայտարարեց, որ դեմ է նման պայմաններում նիստի անցկացմանը, իսկ ամբաստանյալներն ու պետմեղադրողները հայտնեցին, որ նշված անձանց բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը: Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան, […]

̰
Որն է լինելու Կոնդի բնակիչների օգուտը. Արթուր Մեսչյանն ընդունել է բողոքող բնակիչներին

13:54 17.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին: «Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ […]

̰
Որևէ պաշտոնյայի հայտարարություն չի կարող լարում մտցնել ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև. Ռուբեն Ռուբինյան

13:42 17.05.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: «Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- ասաց նա: Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը […]

̰
Մայիսի 23-ին Ռումինիայում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

13:35 17.05.2019

Մայիսի 23-ից հունիսի 2-ը Ռումինիայի Գալաց քաղաքում կկայանա ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: Ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և մարզիչ Գևորգ Կոստանդյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը […]

̰
Պորոշենկոն և ՀՀ դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը

13:31 17.05.2019

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը` որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք: Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ […]

̰
ՔԿՀ-ներում «հնարամիտ» թաքստոցներ են հայտնաբերվել

13:20 17.05.2019

Մայիսի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի վարդակի տակից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2 հատ սայր, 21 հատ ինքնաշեն խաղաքարտ, սիգարետի տուփի միջից՝ 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Նույն օրը՝ […]

̰
Ի՞նչ քայլ է արել «Իմ քայլը». փակ քննարկում խմբակցությունում

13:04 17.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնելու, և այդ նիստի ընթացքում խմբակցության անդամները քննարկում են անելու և հաշվետվություն ներկայացնելու, թե օրենսդիր մարմնի ձևավորումից հետո ինչ են արել այս երեք ամսվա ընթացքում, ինչ թերություններ ունեն և ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը: Հիշեցնենք` «Իմ քայլը» խմբակցության նախորդ փակ նիստում քննարկվել էր խմբակցության դիրքորոշումը ԱԺ […]

̰
«Թումոյի» տնօրենն արժանացել է Ֆրանսիայի Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին

12:50 17.05.2019

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին Փարիզում արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին, որը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար: Մրցանակի համար տիկին Փափազյանին առաջադրել է Փարիզի ակադեմիայի և Իլ դե Ֆրանսի ռեկտոր և Palmes Académiques-ի շքանշանակիր Ժիլ Պեկուն: Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ շքանշանը Մարի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը` ազատ ոճի հագուստով զբոսնելիս

12:46 17.05.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյբուքյան էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել: «Մեր բակում»,- գրել է նա և նշել լուսանկարչի անունը: Լուսանկարում ԱԺ պատգամավորը ոճային տեսք ունի և դուրս է պատգամավորական դրեսս-կոդից:

̰
Հո՞ կրակը չենք ընկել, Հայոց պատմությունն է, ի՞նչն է. Կոնդի բնակիչները զայրացել են

12:40 17.05.2019

Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ Երևանի ճարտարապետը կամ քաղաքապետը մեզ չի ընդունել: Մինչև չհանդիպենք, մենք չենք գնա: Հո՞ կրակը չենք ընկել: Հայոց պատմությունն է, ի՞նչն է: Ինչքան կարելի է այսքան գնալ-գալ: Մենք ուզում ենք հստակ պատասխան լսել: 2011 թվականից գնում-գալիս ենք: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ զրույցում հայտարարեցին […]

̰
Արտակարգ դեպք Արարատի մարզում. ամուսինը դանակով հարվածել է նախկին կնոջ սրտին

12:19 17.05.2019

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորն […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրենի հետ

12:17 17.05.2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի […]

̰
Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան

12:14 17.05.2019

Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]

̰
BACK_TO_TOP