20:10 17.05.2019
Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Մանրամասները` ոստիկանության տրամադրած տեսանյութում:
19:50 17.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։ Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ […]
19:43 17.05.2019
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: […]
19:30 17.05.2019
Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի: Խոնարհված եկեղեցին կառուցելու համար 30 տարի է, ինչ քաղաքն ու եկեղեցին գումարների փնտրտուքի մեջ էին: Անգամ դրամահավաք էր սկսվել: Աշխատանքները ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ արթիկցի գործարար Արմեն Մարտիրոսյանը: Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկը, մշակույթի նախարարության պահանջով, տարածքում պեղումներ են սկսվել: Եկեղեցին պատմամշակութային կառույց է և […]
19:26 17.05.2019
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի արած հայտարարության հետ: Ներկայացնենք ՀՔԾ պարզաբանումն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես […]
19:06 17.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր […]
18:54 17.05.2019
Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Բելառուսի մշակույթի […]
18:19 17.05.2019
Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
18:10 17.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարձր գնահատելով Հայաստանի ու Նորվեգիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կզարգանան ու կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
17:57 17.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը այդ մտադրության մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ստացել նրա կարծիքը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Փաշինյանը։ «Դիմելուց մեկ օր առաջ նա ինձ տեղեկացրել է, և ես հայտնել եմ իմ վերաբերմունքը։ Բարոյապես նորմալ եմ համարում, բայց […]
17:45 17.05.2019
Այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հավանության արժանացրեց համաձայնագրի՝ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը և այն շուտով կներկայացվի վարչապետի հաստատմանը։ Ճանապարհային քարտեզը բաղկացած է համաձայնագրի կիրարկումն ապահովող 200 գործողություններից, որոնք առնչվում են բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, արդարադատության, տարածքային կառավարման, սպառողների շահերի պաշտպանության և մի շարք այլ ոլորտներին։ Միևնույն […]
17:13 17.05.2019
Մայիսի 15-ին՝ ժամը 9:45-ին, առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից 1 ժամ 45 րոպե անց, 13000 երեխայից գրանցվել է 9321 երեխա: Որոշ դպրոցներ, որոնք հեղինակություն ունեին, արդեն նոր հերթագրումների տեղ չունեին: Ավելին, դպրոցներ կային, որոնք 10 րոպե անց արդեն «լցվել» էին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ զրույցում ասաց […]
17:12 17.05.2019
Հայկական տոլմա Տոլմայի գրեթե 70 տեսակ կա` խաղողի տերևով տոլմա, Էջմիածնի տոլմա՝ կաղամբով և բանջարեղենով, պասուց տոլմա, երևանյան տոլմա, Մշո տոլմա` պատրաստված կտրտած մսով և բլղուրով, «Փլըտուծ»` փլած դոլման, երբ տոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին եփում, Տիգրանակերտի «փըթէ-փըլէ»՝ փաթաթած տոլմա, որը մատուցելու ժամանակ քանդում են, վրան ավելացնում ձվածեղ, մածուն-սխտոր։ Հնում Հայաստանի ամեն մի շրջան […]
17:09 17.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։ Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։ Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս […]
17:01 17.05.2019
Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, […]
16:58 17.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը: Քննարկման թեմաները մասնավորապես վերաբերել են աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին ու մարտահրավերներին, նոր տեխնոլոգիական հեղափոխության հնարավոր հետևանքներին, հակադիր թվացող հասկացությունների միջև հավասարակշռությանը: Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, աշխարհն արագ […]
16:40 17.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ИТАР ТАСС, РИА Новости, Интерфакс, Lenta.ru լրատվական գործակալությունների, Эхо Москвы, Комсомольская правда ռադիոկայանների, Коммерсант, Известия, Московский комсомолец, Независимая газета թերթերի և Russia Today հեռուստաընկերության լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան […]
16:37 17.05.2019
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։ Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման […]
16:28 17.05.2019
Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ […]
16:19 17.05.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցության հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային […]
16:12 17.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսել է դպրոց ընդունվելու առցանց հերթագրումների մասին: Նա նշել է, որ մշտապես կապեր, ծանոթություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տեղավորել են «լավ» դպրոցներ: «Երբեմն ծանոթ-բարեկամը բավարար չէր: Տեղ կար, որ կաշառք էր գործում: Ծանոթ-բարեկամի դերն այն էր, որ միջնորդեր, երեխան ընդունվեր «լավ» դպրոց: Բայց մեկ վտանգ էլ […]
16:01 17.05.2019
Լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում վերջին շրջանում նորից շահարկվող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները: «Միայն մի բան կարող եմ ասել, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն, այսպես ասած, ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա և չի կարող լինել: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, մեր անվտանգության երաշխիքն է՝ որպես երկու […]
15:56 17.05.2019
Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, Վարդգես Գասպարին մայիսի 13-ին ոստիկանություն հաղորդում է տվել Երևան […]
15:56 17.05.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել և տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի […]
15:46 17.05.2019
Մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն: Վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ […]
15:43 17.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե իրավապահ մարմինները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին վերաբերող թեմաները փակեցին, այստեղ քաղաքական որոշում կա՞ր, պատասխանեց, թե օրենսդիր և գործադիր մարմնի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի և իրավապահ մարմինների աշխատանքի վրա: Մակունցի խոսքերով՝ քաղաքական որոշումներ վերնագրել […]
15:40 17.05.2019
SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ իր տեղեկություններով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնելու և այդ նիստի ընթացքում խմբակցության անդամները քննարկելու և հաշվետվություն են ներկայացնելու, թե օրենսդիր մարմնի ձևավորումից հետո ինչ են արել այս երեք ամսվա ընթացքում, ինչ թերություններ ունեն և ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը: Խմբակցությունում քննարկումն արդեն ավարտվել է: Քննարկումից հետո […]
15:12 17.05.2019
Մայիսի 17-ին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից: «Նշանակումը մեկ տարով է և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը […]
14:51 17.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ընդգծեց՝ հայկական կողմը ունեցել է սկզբունքների հետ կապված մի քանի դիրքորոշում, և գլխավորն այն է եղել, որ ըստ էության՝ կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր […]