TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թուրքիան Կիպրոսում միջազգային իրավունքներ է խախտում. համայնքային գործիչ

15:44 18.05.2019

Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]

̰
Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. վարորդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

15:32 18.05.2019

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ […]

̰
Ի՞նչ նոր ցուցադրություններ կարելի է տեսնել այսօր. զրույց Գևորգ Օրբելյանի հետ

15:29 18.05.2019

Այսօր ո՞ր թանգարանները նոր և բացառիկ ցուցադրություններ կունենան, ինչպիսի՞ն է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանում անցկացվող Թանգարանային գիշերվա հանդեպ, և ի՞նչն է առանձնացնում հայաստանյան թանգարանները միջազգային թանգարաններից: SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ. «Թանգարանների եվրոպական գիշերն ամենահայտնի տոներից մեկն է, երբ թանգարաններն աշխատում են մինչ կեսգիշեր, իսկ Հայաստանն այս ակցիային միացել է […]

̰
Քաղցկեղ ունեցող մարդը կմահանա՞, թե՞ ոչ. կենսաբանի ստեղծած սարքավորումը կտա հարցի պատասխանը

15:13 18.05.2019

Հայտնի է, որ կան անոմալ երևույթներ, որոնք մինչև հիմա հասկանալի չեն գիտնականներին: Չկար այդպիսի սարք, որը թույլ կտար յուրաքանչյուր լաբորատորիայում ստուգել նման երևույթները, մեզ հաջողվել է այդպիսի սարք ստեղծել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը: «Դա իրենից ներկայացնում է փակ տուփ, որի մեջ կա լույսի աղբյուր և […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՊՆ հսկիչ – անցագրային կետի դիմաց

15:06 18.05.2019

Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և, մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի […]

̰
Թանգարանային գիշեր. SHANTNEWS.am-ն առաջարկում է 13 թանգարան այցելության երթուղի

14:59 18.05.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Թանգարանային գիշերն է: Բոլոր թանգարանների այսօրվա ցուցադրությունների օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Իհարկե, թանգարանները շատ են, և կողմնորոշվելը դժվար է: Մինչ դուք կմտածեք, SHANTNEWS.am-ն առաջարկում է Ձեզ երթուղի, որին հետևելով` կարող եք այսօր այցելել մինչև 13 թանգարան և ներկա գտնվել հետաքրքիր միջոցառումների: Թանգարաններով շրջայցը կարող եք սկսել 16:30-ին, […]

̰
Թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ

14:37 18.05.2019

Մայիսի 18-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են Թանգարանային գիշերը: Այդ օրը թանգարանները և մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար կազմակերպում են միջոցառումներ, ներկայացնում են հատուկ հավաքածուներ և այլն: Հայաստանն այս միջոցառումն իրականացնում է արդեն 16 տարի: Եվ ամեն տարի մասնակից թանգարանների թիվն ավելանում է: Երևանի փոխքաղաքապետ […]

̰
Աքլո՞րն է ճիշտ ապրում, թե՞ մարդը

14:32 18.05.2019

Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել՝ խոսելու այն մասին, թե որքանով է ճիշտ Ամանորը նշել ոչ թե հունվարին, այլ օգոստոսին: «Բիոլոգիական ռիթմ կա, էդ ռիթմին տրված է ողջ բնությունը, բացի մարդուց: Դուք կարո՞ղ եք, ասենք, երաժիշտի նվագին միանաք տակտի կեսից: Եթե մենք ուզում ենք նոր սկզիբ, դա […]

̰
Երկիր մոլորակը տարին մեկ անգամ ռեստարտի է ենթարկվում

14:24 18.05.2019

Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել «Ջրհոսի դարաշրջանի գալուստը և տիեզերագիտությունը՝ որպես հայոց մշակույթի հիմնաքար» թեմայով: Բանախոսները ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները՝ կապված Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից […]

̰
Քոչարյանին կալանքից ազատելու կողմնակիցները և ընդդիմացողները հավաքվել են դատարանի առջև

14:19 18.05.2019

Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանի հայերը կարողացել են փրկել աշխարհի ամենափոքր աղոթագիրքը

13:36 18.05.2019

Աշխարհի ամենափոքր աղոթքագիրքը պահվում է Նոր Ջուղայի Սբ. Քրիստոս Ամենափրկիչ հայկական տաճարում: 1606 թվականին հիմնադրված տաճարի թանգարան-գրադարանում գոյություն ունեն ավելի քան 700 բացառիկ ձեռագիր և տպագիր գրքեր, բայց գլխավոր ցուցանմուշը համարվում է փոքրիկ աղոթքագիրքը: «Հայաստանի մանրանկարիչների ստեղծած աղոթքի գրքույկը կշռում է 1 գրամից էլ քիչ: Այն պարունակում է 14 էջ, տեքստը գրված է 7 լեզվով, […]

̰
Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

13:34 18.05.2019

Մայիսի 17-ին` ժամը 03.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 16-ին` ժամը 21-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Հայկական հեքիաթ-մուլտֆիլմերը կներկայացվեն Տրետյակովյան պատկերասրահում

13:30 18.05.2019

Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը: Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի […]

̰
Գորիսում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

13:24 18.05.2019

Մայիսի 15-ին` ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ […]

̰
Էսկալացիայի դեպքում Արցախի հակամարտությունը կսպառնա միջազգային անվտանգությանը. Արթուր Ղազինյան

13:14 18.05.2019

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]

̰
Չշահագործվող ավտոմեքենաներն ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն

12:39 18.05.2019

Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից  իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին  ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]

̰
Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ. Դիանա Գասպարյան

12:28 18.05.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է: «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, […]

̰
Հայ և օտարերկրյա դատապարտյալները միասին ֆուտբոլ են խաղացել

12:15 18.05.2019

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև կայացել է ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակել է քրեակատարողական […]

̰
Նախորդ իշխանությանը քննադատելու վրա հիմնված կապիտալը հոսող ավազ է. Արթուր Ղազինյան

12:09 18.05.2019

Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Այս մասին մայիսի 18-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք […]

̰
Քոչարյանի պաշտպանը հատուկ հայտարարություն տարածեց պատգամավորի գրառման մասին

12:07 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։ Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել […]

̰
Գագիկ Սուրենյանը «որսացել է» Արագածի գույները

11:58 18.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն առավոտյան լուսանկարներ է հրապարկել Արագածից: «Արագածի այսօրվա գույները»,-այսպես է նա մակագրել ձյունոտ, սակայն տեղ-տեղ ծաղկառատ լեռների լուսանկարները:

̰
Խոշոր վթար Նուբարաշենում. մեքենաներից մեկը կողաշրջվել է

11:46 18.05.2019

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 36 CO 813 համարանիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի 35 DQ 872 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
«Աթոս» տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին

11:40 18.05.2019

«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին […]

̰
Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է կամրջի ճաղավանդակներից և փորձել ցած նետվել

11:29 18.05.2019

Մայիսի 18-ին` ժամը 02:58-ին. 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել: Փրկարարներն […]

̰
Նոր քաղաքական ուժ Հայաստանում. «Մեկ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է հիմնադիր համագումարը

11:20 18.05.2019

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:

̰
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով

11:07 18.05.2019

Մայրաքաղաք Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։  

̰
Հովտաշատ գյուղում մեքենաներ են բախվել․ տուժածի վիճակը ծանր է

10:36 18.05.2019

Մայիսի 18-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում […]

̰
Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենը ստիպում է ծնողներին ստորագրել դիմումի տակ, որով իբր թե դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն. «Ժամանակ»

09:15 18.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտ­պանություն իրեն ստիպողա­կան հանրահավաք կազմա­կերպելով, հիմա էլ ծնողնե­րին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնող­ները իբր թե իրենց աջակ­ցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն: Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց, ինքն էլ […]

̰
Շունը գտել է ողջ-ողջ թաղված երեխային և փրկել նրա կյանքը

08:45 18.05.2019

Թաիլանդի հյուս-արևելքում գտնվող Նաքհեն Ռատչասիմա գյուղաքաղաքում շունը դաշտում հայտնաբերել է ողջ-ողջ թաղված նորածին երեխայի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիասական շան հետ զբոսանքի է գնացել, որի ընթացքում շունը հանկարծակի սկսել է հաչալ և հողը փորել։ Շան տերը մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչն է հետաքրքրել շանը և հայտնաբերել […]

̰
Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

08:31 18.05.2019

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]

̰
BACK_TO_TOP