11:05 19.05.2019
Ընդամենը 63 համայնքների թվով 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Պաշտպանվող տարածքներ՝ Արագածոտնի մարզի Արագածոտն, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներ: Չպաշտպանվող տարածքներ՝ Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան համայնքներ: *** Մայիսի 18-ին, ժամը 20:17-ից մինչև 20:29-ը Արագածոտնի մարզի […]
10:32 19.05.2019
Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]
10:01 19.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 19-ին, […]
09:46 19.05.2019
Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]
23:16 18.05.2019
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։ Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։ Տիկին Նինան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի այն […]
22:54 18.05.2019
«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։ Ծնունդը Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ 37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում երեխաներին՝ Հենրիին […]
21:19 18.05.2019
Դռնփակ դատական նիստում դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ Ավելի վաղ հայտնել էինք, որ TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու […]
20:54 18.05.2019
Չնայած այն մտադրությանը, որ ԲՆ-ն որոշել է այս տարի թույլատրել սիգի որսը, այնուամենայնիվ, այն դեռ արգելված է: Ամեն դեպքում, սիգ այսօր էլ վաճառում են: SHANTNEWS.am-ն այսօր վաճառքի հերթական դեպքն է գրանցել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ, անդրադառնալով սիգի որսի թույլտվությանը, ասաց, որ 150 տոննա որսի թույլտվություն տալու մասին […]
20:39 18.05.2019
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քայլերթի ընթացքում նրանք հարգանքի տուրք են մատուցել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերի հիշատակին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք […]
20:10 18.05.2019
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»: Ինչպես տեղեկացնում […]
20:04 18.05.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության […]
19:43 18.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների […]
19:14 18.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար […]
18:55 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են: Նրանք որոշում են կայացրել այսօր՝ ժ. 20.00-ին, հանրահավաք անել և որոշել իրեն հետագա քայլերը: Մինչ այդ հայտարարեցին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի կրկին չձերբակալվի, իրենք ողջ հանրապետությունը տոտալ բլոկադայի կենթարկեն, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից: Նրանք պահանջում են դատական […]
18:41 18.05.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով: Քաղաքացին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը […]
18:15 18.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու […]
18:10 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին լրագրողները հարց ուղղեցին՝ քաղհալածյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ, միջազգային կազմակերպություններն արդյո՞ք նման գնահատական, որոշում ունեն: «Այդ որոշումները գիտե՞ք՝ ոնց են. այնպես չէ, որ սկզբից որոշումն է լինում, հետո պաշտպաններն են սկսում խոսել: Հակառակը, պաշտպանները դա ասում են, ապացուցում, հետո կառույցներն ընդունում են, որ դա քաղաքական հալածանք է, […]
18:05 18.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցտ փոխելու մասին: «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի […]
17:53 18.05.2019
Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]
17:32 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական որոշումից հետո լրագրողները մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանից ճշտեցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել այս որոշումը: Բիշարյանը, նախ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցում Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորության դերակատարմանը, նշեց, որ պետք չէ շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից […]
17:25 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]
17:09 18.05.2019
Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյամը, գոհ է դատարանի որոշումից, որի համաձայն՝ հայրն ազատվելու է կալանքից։ Դատարանի որոշման հրապարակումից հետո այս մասին կրտսեր Քոչարյանն ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:04 18.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
16:54 18.05.2019
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ազատագրված Բերձորից արխիվային կադրեր են: Տեսանյութին կից Գեղամյանը հետևյալ գրառումն է արել. «1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը (նախկին Լաչինը) ու Արցախը ցամաքային ճանապարհով միացավ ՀՀ-ին։ Հայաստանի երկու կտոր միացան՝ չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին։ Այս օրերին առավել արդիական է ըմբռնել էս տոնի խորհրդանիշը»:
16:48 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ ցուցարարները աղբամաններով փակել են դատարանի հարակից Գյուլիքեխվյան փողոցը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
16:38 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դատարանի որոշմամբ, փոխվեց. նա ազատ կարձակվի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց՝ ասում էր, որ կան վատատեսական և լավատեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում գործի կարճում էր ենթադրվում, իսկ վատատեսականի դեպքում՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակում: «Մենք ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Կա՞ […]
16:28 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]
16:04 18.05.2019
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]
16:01 18.05.2019
Հայաստանի Ժուռնալիստների միությունն այսօր հայատարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ՀՀ գլխավոր դատախազության վերջին հայտարարություններից մեկը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։ Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային […]
15:44 18.05.2019
Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]