13:00 07.04.2025
Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ: Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ եւ տարածաշրջանային բարդ իրավիճակում: Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարեւորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը: […]
12:44 07.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […]
12:36 07.04.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […]
12:28 07.04.2025
Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:12 07.04.2025
Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:34 07.04.2025
Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու:
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է:
10:58 07.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։
10:42 07.04.2025
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […]
10:35 07.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […]
10:26 07.04.2025
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և […]
10:12 07.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․69 դրամ:
22:35 05.04.2025
Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […]
22:12 05.04.2025
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […]
18:40 05.04.2025
Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
17:40 05.04.2025
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […]
17:25 05.04.2025
Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […]
16:10 05.04.2025
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […]
15:40 05.04.2025
Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
15:12 05.04.2025
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […]
14:38 05.04.2025
Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […]
14:25 05.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […]
14:12 05.04.2025
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […]
13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
13:40 05.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […]
13:26 05.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ: