17:06 07.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է. «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»: Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, […]
16:58 07.04.2025
Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը […]
16:51 07.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի […]
16:46 07.04.2025
Ապրիլի 6-ին՝ ժամը 21.35-ին, Նավուր-Իծաքար խաչմերուկում 44-ամյա Մայիս Օ․-ն քառանիվ կվադրոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց հարվածել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]
16:35 07.04.2025
Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
16:27 07.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […]
16:23 07.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […]
16:16 07.04.2025
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […]
16:06 07.04.2025
Ապրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […]
15:40 07.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ […]
15:25 07.04.2025
էլեկտրական սկուտեր կամ սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ կամ էլեկտրական միանիվ վարելիս պետք է պահպանել սահմանված նորմերը։ Հարգելի՛ քաղաքացիներ, էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցներ, ինչպես օրինակ՝ էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ շահագործելիս ևս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ վարչական պատասխանատվության չենթարկվելու համար։ Ովքե՞ր ունեն անհատական շարժունակության միջոց վարելու […]
15:05 07.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:14 07.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […]
13:47 07.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […]
13:34 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […]
13:10 07.04.2025
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […]
13:00 07.04.2025
Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ: Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ եւ տարածաշրջանային բարդ իրավիճակում: Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարեւորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը: […]
12:44 07.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […]
12:36 07.04.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […]
12:28 07.04.2025
Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:12 07.04.2025
Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:50 07.04.2025
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։
11:34 07.04.2025
Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու:
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է:
10:58 07.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։
10:42 07.04.2025
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […]
10:35 07.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […]
10:26 07.04.2025
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և […]
10:12 07.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․69 դրամ: