TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Արազի ճանապարհ»․ Բաքուն որոշել է շրջանցել Սյունիքը

22:05 30.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]

̰
Հունգարիան կարողացավ վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այդպես էլ չդատապարտելով Բաքվին Ռամիլ Սաֆարովի շուրջ կատարվածի համար

22:31 27.10.2023

Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան առաջինն է Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնելուց հետո: Արդտգործնախարարը հայտարարեց, որ Հունգարիան պատրաստվում է Երևանում հյուպատոսություն բացել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ հարաբերությունները վերականգնվել են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-հունգարական հարաբերություններն ավելի քան 9 դարի պատմություն ունեն: Դեռևս […]

̰
Թբիլիսին Երևանին ու Բաքվին կրկին իր միջնորդական ծառայություններն է առաջարկում

22:43 26.10.2023

Վրաստանի վարչապետը կրկին հիշեցրել է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման հարցում Թբիլիսին պատրաստ է հատուկ  առաքելություն ստանձնել: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին ասել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման իր խոսքում: Կոնկրտ ի՞նչ է ենթադրում Ղարիբաշվիլիի նախաձեռնությունը և  ինչպե՞ս է Բաքուն վերաբերվում այս նախաձեռնությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօրվա այդ ֆորումի […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում Բրյուսելում բանակցելուց

22:51 25.10.2023

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր […]

̰
Ի՞նչ են քննարկել Թեհրանում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները

21:29 23.10.2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով այսօր Թեհրանում մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ովքե՞ր են մասնակցելու հանդիպմանը և ի՞նչ է իրենից ներկայացնում «3+3» ձևաչափը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս հանդիպմանը մասնակցելու հրավերը հայկական կողմը ստացել է իրանական կողմից։ Բանակցություններին, հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի […]

̰
Ի՞նչ փուլում են Երևանի ու Բաքվի շփումները. միջազգային փորձագետներ

20:27 21.10.2023

Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]

̰
Ինչի՞ համար են թուրքական F-16 կործանիչները կրկին տեղափոխվել Ադրբեջան

23:12 20.10.2023

Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]

̰
Քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքներ հնչեցնող Բաքվի իշխանությունը նույն մեղադրանքն Արցախին է ուղղում

22:36 19.10.2023

Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]

̰
Կարո՞ղ է արդյոք Նեդերլանդները Հայաստանին զենք մատակարարել

22:30 18.10.2023

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հայանպաստ երկու բանաձև է ընդունել: Ինչի՞ մասին են եղել դրանք և ինչպիսի՞ն է Բաքվի արձագանքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ստորին պալատի կայացրած երկու որոշումներեն էլ ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախաձեռնողների թվում են եղել խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու փաստաթղթերն էլ միջնորդություններ են՝ ուղղված կառավարությանը: Առաջին փաստաթուղթը վերաբերում […]

̰
Ինչո՞ւ է Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրամադրված անվճար փաստաբանից

22:27 17.10.2023

Այսօր Բաքվի ռազմական հարցերով դատարանում կայացել է Արցախում առևանգված 68-այմա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Ինչո՞ւմ են նրան մեղադրում և ի՞նչ պատիժ կարող են նշանակել շինծու մեղադրանքներով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աբսուրդային մեղադրանք են ներկայացրել մեր հայրենակցին, թե իբր նա առնչություն է ունեցել 25 ադրբեջանցիների սպանության հետ: Այդ […]

̰
ԱՄՆ վարչակազմը հակված է վերականգնել Բաքվի նկատմամբ պատժամիջոցները

23:18 16.10.2023

Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]

̰
Իլհամ Ալիևը պատրաստ է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պաշտոնական ճանաչման գործընթացը

21:55 12.10.2023

Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու:  Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը: Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ:  Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի  են ակտիվացել: Թեմային […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը

22:09 11.10.2023

Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է  World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի  այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]

̰
Ի՞նչ կարելի է սպասել Արցախ գործուղված ՄԱԿ-ի նոր առաքելությունից

22:29 10.10.2023

Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]

̰
Բաքուն դեմ չէ Երևանի հետ բանակցությունների շարունակությանը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի

23:11 05.10.2023

Շուրջ 50 երկրների  առաջնորդներ  Գրանադայում քննարկել են, թե ինչպես  խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև  Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ:  Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվել Փաշինյանի հետ բանակցելուց

22:28 04.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

22:08 29.09.2023

Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:  Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]

̰
Ինչպե՞ս են ադրբեջանցիները մտադիր իրենց «մարդասիրական օգնությունը» հասցնել Արցախ

22:06 30.08.2023

Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]

̰
Ինչո՞ւ Ֆրանսիան չի շտապում հաստատել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախին սատարող բանաձևի նախագիծ է ներկայացրել

21:37 28.08.2023

Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես չի հաստատում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի ու Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ: Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները և ովքե՞ր կարող են խանգարել, եթե Ֆրանսիան իսկապես ներկայացնի բանաձևի հայանպաստ նախագիծ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկություններն այն մասին, […]

̰
Մոսկվայում չեն բացառում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հեռանկարը

21:18 23.08.2023

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]

̰
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան համագործակցության ձևաչափն իրատեսական է

22:08 22.08.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]

̰
Բաքուն արտոնում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող արցախցիների տեղափոխումը Հայաստան

21:50 21.08.2023

Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]

̰
Ադրբեջանում մեկ օրում 13 ընդիմադիր կուսակցություն է լուծարվել․ Բաքվում միակուսակցական համակարգ է ձևավորվում

21:30 18.08.2023

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]

̰
Կկարողանա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Արցախի հարցով բանաձև

21:30 17.08.2023

Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]

̰
Ինչպիսի՞ն է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկման ընթացակարգը

22:39 16.08.2023

Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է  Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը:  Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]

̰
Չեխիայի հայ համայնքի կոչը լսվել է․ Պրահայում Աթաթուրքի արձան չի տեղադրվի

21:43 15.08.2023

Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]

̰
Ի՞նչ էր ենթադրում Արցախի շրջափակումը վերացնելու՝ Սերգեյ Լավրովի պլանը

21:23 11.08.2023

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում  Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից. Արա Ղազարյան

13:20 11.08.2023

«Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից»,- այս կարծիքն է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նրան, որ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ ի՞նչ նշանակություն կունենա հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում կանխատեսվող աղետալի երկրաշարժին

22:40 09.08.2023

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]

̰
Ի՞նչ է պատասխանել Հայաստանի ՇՄ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ նամակին

21:23 08.08.2023

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ […]

̰
BACK_TO_TOP