21:31 19.12.2023
Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում: Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]
22:04 15.12.2023
Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իլհամ Ալիևը սեփական լիազորություների վաղաժամ դադարեցման ու նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր էր ստորագրել: Քվեարկությունը կկայանա փետրվարի 7-ին: Ովքե՞ր են առաջին առաջադրված թեկնածուները: Արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կանցնեն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ինչպես որ […]
21:26 12.12.2023
Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին: Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]
22:44 11.12.2023
Սերբիան միացել է այն երկրների շարքին, որոնք հարձակողական զենք են մատակարարելու Ադրբեջանին: Ըստ մամուլ թափանցած տեղեկությունների՝ Բելգրադի ու Բաքվի միջև սպառազինության գնման մասին խոշոր պայմանագիր է կնքվել: Ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Եվրոպական երկրները զերծ են մնում Ադրբեջանին զենք մատակարելուց: Սերբիան անտեսե՞լ է այդ որոշումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը՝ Nora B52-ի […]
22:18 08.12.2023
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]
22:06 07.12.2023
Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է […]
22:36 06.12.2023
Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]
17:26 05.12.2023
Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]
22:07 24.11.2023
Նախիջևանում այսօր բացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնն ու «Ճանապարհ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջազգային կոնֆերանսը: Դրանք անցկացվում են Ադրբեջանի նախագահի հովանու ներքո: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս միջոցառումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մենք գիտենք ինչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ ասելով «Արևմտյան Ադրբեջան»: Պետք է հիշեցնեմ, որ այդպիսի տեղանուն միշտ եղել է: Այդպես […]
23:00 23.11.2023
Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ քննարկել արտահանձման այդ […]
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
21:19 21.11.2023
Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
19:39 18.11.2023
Կառավարությունն այսօր տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Թե ինչ է այն ենթադրում, անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:28 17.11.2023
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկը մերժելու Բաքվի որոշումը: Հիշեցնենք, Հայաստանի ու Ադրբեջանի արտտգործախարարների հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 20-ին՝ Վաշինգնոտում: Ինչպե՞ս են գնահատել դա Պետդեպարտամենտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հնարավոր չի համարում այդպիսի հանդիպմանը իր մասնակցությունը, քանի որ ամերիկյան կողմը, […]
22:27 16.11.2023
Երուսաղեմի Հայկական թաղամասում կրկին լարվածություն է: Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի հայ երիտասարդ է ձերբակալվել: Ի՞նչ է տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախապատմությունը հիշեցնեմ՝ այստեղ կա վիճելի խնդիր: Երկու տարի առաջ Հայոց Պատրիարքությունը վիճելի մի գործարք է կնքել, ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ 98 տարի ժամկետով իսրայելական մի ընկերության վարձակալության […]
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]
21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]
21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
22:47 08.11.2023
Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]
21:28 07.11.2023
Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]
15:47 07.11.2023
Բաքու է այցելել Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Ո՞վ է այդ Աշուրբեյլին ու ի՞նչ պետության մասին է խոսքը, ո՞ւմ հետ է նա հանդիպել Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իգոր Աշուրբեյլին Ադրբեջանում հայտնի ազնվական տոհմի ներկայացուցիչ է, էթնիկ ադրբեջանցի է, որը վաղուց […]
19:55 04.11.2023
Ղազախստանի մայրաքաղաքում ավարտել է աշխատանքը Թուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովը: Ովքե՞ր են մասնակցել և Հայաստանին ու Արցախին վերաբերվող հայտարարություններ հնչե՞լ են ելույթներում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան և 2 դիտորդ անդամ պետությունների՝ Թուրքմենստանի ու Հունգարիայի ղեկավարները: Անցած գագաթնաժողովին, որը կայացել էր Անկարայում […]
21:55 02.11.2023
Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]
22:24 01.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]
22:15 31.10.2023
Ադրբեջանի սահմանից ոչ հեռու՝ Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլական գործարանը տեղափոխվելու է այլ վայր: Տեղեկությունն այդ մասին այսօր պաշտոնապես հաստատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ինչո՞ւ են տեղափոխում, որքանո՞վ են հիմնավոր Բաքվի մեղադրանքները միջազգային նորմերի տեսակետից, և ինչո՞ւ է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ գործարանը կառուցվում էր […]
21:50 31.10.2023
Մերձավոր Արևելքում իրավիճակը առավել թեժանում է: Հրադադար հաստատելու կոչերին անգամ Իսրայելը բացասաբար է մոտենում: Ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը, և ինչպե՞ս այն կանդրադառնա գլոբալ գործողությունների վրա: Այս թեմային անդրադարձել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:
22:05 30.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]