22:15 27.07.2024
Հայկական թեմաներով ստահոդ տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե ամենօրյա լրահոսում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է եղել, իսկ առիթը՝ այն գիրքը, որում քարտեզագետը հիմնավորում, փաստականորեն ապացուցում է ադրբեջանական կեղծիքները։ Այդ կեղծիքներին եւ այլ հարցերին անդրադարձել է Ռուբեն Գալչյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
14:25 27.07.2024
Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունը անվիճելի է: Բայց ԱԷԿ-ի որ տարբերակը ընտրել՝ ամերիկացիների առաջարկած մոդուլային մինի ռեակտորները, թե ռուսների խոստացած հզոր էներգաբլոկը: Արդյո՞ք այս որոշումով մենք պետք է պարզապես ապահովենք մեր էներգետիկ անվտանգությունը, թե դրանով նաև երկրի արտաքին վեկտորն ենք ընդգծելու: Տնտեսակա՞ն որոշում է կայացվելու, թե քաղաքական: Հայաստանի կառավարությունը մինչև տարվա վերջ պետք է որոշում կայացնի […]
19:55 22.07.2024
Հայաստանում ժողովրդական ուժերի հարթակը, որ միավորում է մի քանի քաղաքական ուժի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախատեսում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնել: «Հեռանկար»-ի տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է խոսել այդ նախաձեռնության անհրաժեշտության մասին, անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:
22:27 19.07.2024
3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը նախապատրաստվում է ու կկայանա արդեն մոտ ժամանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Որտեղ է այն կայանալու ու ինչ մակարդակով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հաստատել է դեսպանը, հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում, իսկ ձևաչափը լինելու է նույնը, ինչ նախորդ հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերին […]
13:26 19.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հուլիսի 18-ի գիշերը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 81-ամյա ամերիկացի առաջնորդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, և նրա մոտ վերին շնչուղիների միայն մեղմ ախտանշաններ են նկատվում։ Ինքը՝ Բայդենը, ասել է, որ իրեն լավ է զգում։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մտադիր է վերադառնալ իր տուն՝ […]
22:30 18.07.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին: Անդրադարձ է եղել հարցին, թե ինչու այսօր Լոնդոնում չի կայացել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և ինչ փաստարկներ ու պատճառներ են նշել կողմերը: Քոչինյանը անդրադարձել է նաև օրերս Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի արած հայտարարությանը, «ծանր փոխզիջումների» թեմային, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերին […]
21:14 17.07.2024
Եվրոպական խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչն է խանգարում հարցի դրական լուծմանը և ի՞նչն է վախեցնում ԵՄ անդամ պետություններին. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
21:35 16.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր փոխնախագահի թելնածուի անունը: Թրամփի հաղթանակի դեպքում, վարչակազմի երկրորդ դեմքը կլինի Միլուոկի նահանգը ներկայացնող սենատոր Ջեյ Դի Վերնսը: Ամերիկյան քաղաքական ավանդույթը այնպիսին է, որ փոխնախագահի դերը բավական համեստ է: Բայց, այս ընտրարշավում, փոխնախագահների թեկնածուների անձը շատ է կարևորվում: Ինչո՞ւ. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
21:26 15.07.2024
Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսում է իր աշխատանքը: Տեղեկությունն այդ մասին պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ չնայած նրան, որ հայտարարվել էր այս ամսվա վերջին դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին: Ազդարարված ժամկետից շո՞ւտ են դիվանագետները գործի անցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշումը կայացվեց բանակցությունների արդյունքում, իսկ այդ բանակցություններին նախորդել էր Իլհամ […]
21:40 12.07.2024
Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար: Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել […]
20:08 12.07.2024
Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով այսօր մամուլի ասուլիս է անցկացվել: «Ադրբեջանի Քրեական […]
22:20 11.07.2024
Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]
22:05 09.07.2024
«Հեռանկարի» տաղավարում քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը խոսել է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ բանակցություններ սկսելու խոսակցությունների, Հունգարիայի վարչապետի այցերի ու այլ թեմաների մասին։
21:42 09.07.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր: Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ […]
22:05 08.07.2024
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […]
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
23:10 02.07.2024
Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […]
21:13 01.07.2024
Երեկ Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Արդյունքների համաձայն՝ առաջատար է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի ծայրահեղական աջ «Ազգային միավորում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 34%-ը։ Երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոս, նախագահ Մակրոնի կենտրոնամետները հավաքել են ձայների 20,3 տոկոսը։ Հուլիսի 7-ին նշանակված է ընտրությունների երկրորդ փուլը։ Տեղի՞ն է խոսել Մակրոնի […]
21:02 28.06.2024
Ամերիկյան Politico պարբերականը պարզել է, թե արգելված ի՞նչ հնարքներ է բանեցնում ադրբեջանական քարոզչությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացմանը խանգարելու համար: Բաքվի լոբբիստների գլխավոր զենքը՝ կրկին բացահայտ կեղծիքն է: Politico-ին կոնկրետ ի՞նչ է հաջողվել պարզել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Politico պարբերականը Եվրոպական փիառ ընկերության կողմից ստացել էր […]
22:22 27.06.2024
Վաղն Իրանում կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները: Այսօր հարևան երկրում լռության օր է: Ամենավերջին պահին իրենց թեկնածությունները հանելու մասին հայտարարեցին վեց թեկնածուներից երկուսը: Ովքե՞ր են ու ինչո՞ւ են հանել իրենց թեկնածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ի սկզբանե, 80 թեկնածու է գրանցվելու հայտ ներկայացրել, սակայն «Սահմանադրության պահապանների խորհուրդը» թույլ տվեց գրանցվելու նրանցից ընդամենը 6-ին, […]
20:06 26.06.2024
Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին նոր զինտեխնիկա վաճառել: Տեղեկացնելով այդ մասին, Բաքվի լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին նոր զենք մատակարարելու պլանները Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևա՞նք են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ զուգահեռն անցկացնել և ակնարկել, որ այժմ այն […]
21:50 25.06.2024
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բողոքում է Իսրայելի կառավարության որոշման դեմ, որը պարտավորեցնում է եկեղեցապատկան անշարժ գույքի համար հարկ վճարել: Այդ որոշումը, ըստ պատրիարքության, հակասում է հարյուրամյակներ շարունակ գործող ստատուս-քվոյին: Արդյո՞ք այն հայկական եկեղեցու դեմ է ուղղված միայն. թեմային՝ «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ո՛չ, միայն հայկական եկեղեցու դեմ չէ, այլ քրիստոնեական մյուս եկեղեցիները նույնպես տուժելու […]
00:14 25.06.2024
Ադրբեջանում կրկին երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը, որը մտցվել էր Քովիդ-19-ի համավարակի պատճատռով: Սա այն դեպքում, երբ համավարակը վաղուց մարած է: Ի՞նչ սահմանափակումներ է ենթադրում ռեժիմը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այդ կարանտինային ռեժիմը երկարացնելու մասին որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: Այն երկարացվելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ մինչև հուլիսի […]
21:35 21.06.2024
Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել, որով խնդրել է նախագահ Իլհամ Ալիևին լուծարել Մեջլիսը ու նշանակել նոր ընտրություններ: Ո՞րն է պատճառը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, բայց մոտ 1.5 ամիս առաջ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր պարտքը համարեց հիշեցնել, որ նոյեմբերին Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, անցկացվելու է […]
21:41 20.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկին: Հիշեցնենք, որ հարթակը առաջարկում է իշխանություններին առաջիկա 3-4 ամիսներին հանրաքվե անցկացնել «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով: Ի՞նչ փուլում է գործընթացը, ինչ սպասելիքներ կան իշխանություններից, կա՞ գնահատական թե ինչպիսին կարող են լինել այդ հանրաքվեի արդյունքները: Այս հարցերին է […]
21:25 19.06.2024
Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական և հանցավոր նախագծերից։ Արդյո՞ք այս նախաձեռնությունը […]
22:34 17.06.2024
Արևմտյան մամուլը գրում է, որ այսօր Եվրամիության անդամ պետությունների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միավորված Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կվերընտրվի այդ պաշտոնում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հեղինակավոր The Guardian և Financial Times պարբերականներն են գրում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի […]
22:02 14.06.2024
Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]
21:57 13.06.2024
Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]
21:22 13.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]