19:56 21.08.2024
Եվրամիությանն անդամակցելու հարցով մի քանի արտախորհրդարանական ուժեր փորձում են նախաձեռնել հանրաքվե: Այդ մասին ժամանակին առաջարկ է եղել կառավարությանը, իսկ այս փուլում արտախորհրդարանական ուժերը իրազեկման աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում։ «Հեռանկարում» այսօր հյուրընկալվել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Ինչո՞ւ իշխանությունները չեն ընդունել հանրաքվե անցկացնելու առաջարկը, ո՞րն է լինելու նախաձեռնող ուժերի հաջորդ քայլը, եթե 50 […]
21:50 20.08.2024
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունով մահվան դեպք է գրանցվել Հայաստանում: Սա ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է տարածվում, որքանո՞վ է վտանգավոր, Հայաստանում նախկինում եղե՞լ են վարակվելու և մահվան դեպքեր: Այս և վարակիչ մյուս հիվանդությունների վտանգնենրի մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: « Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում: Մեծ հավանականությամբ սա կապված […]
21:15 20.08.2024
Մոսկվայում նոր արշավ է սկսվում հայկական կոնյակի դեմ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հետազոտությունը հաստատել է խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսի վնանգավոր լինելու փաստը: Այստեղ ինչ-որ միտո՞ւմ կա, թե՞ իրականությունն է արձանագրվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարող է լուրը և համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով այն, որ ռուսաստանյան խանութներում շատ հաճախ […]
21:56 19.08.2024
Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում: Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նա ասել է, թե Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից: Էլ ո՞ր հարցերն են օրակարգում եղել կարևորագույն տեղում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև […]
21:43 19.08.2024
Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:13 17.08.2024
Այս շաբաթ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Այն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Պաշտպանի գրասենյակը նաև արբանյակային լուսանկարներ էր հրապարակել: Բայց սա միակ դեպքը չէ: Այդ մասին առավել մանրամասն անդրադարձել է Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Հայկուհի […]
11:47 17.08.2024
«Հեռանկարը» հյուրընկալել է Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին: Զրույցը ծավալվել է զբոսաշրջության խնդիրներից, վերջին շրջանի միտումների շուրջ: Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 %-ով նվազել են։ Ինչո՞վ է պայմանավորված զբոսաշրջիկների թվի նվազումը, ո՞ր երկրներն են, որոնց համար ճանապարհորդությունը դեպի Հայաստան ոչ անվտանգ է համարվում: «Հայաստանը […]
21:55 16.08.2024
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը: Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը: Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, […]
22:30 14.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը, ուկրաինական բանակի վերջին հաջողություններին: Հակամարտության ո՞ր ելքն է ավելի շահեկան Հայաստանի համար: Ի՞նչ կլինի եթե հաղթի Ուկրաինան, և ինչ կլինի եթե հաղթի Ռուսաստանը: «Ռուսաստանը չի հաղթելու, ասեմ, որ Թրամփն էլ չի հաղթելու: Այս երկուսը թող մտքներից հանեն: Ակնհայտ է, […]
21:53 14.08.2024
Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից: Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ […]
22:13 13.08.2024
ԱՄՆ նախագահական ընտություններին մասնակցող անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է դուրս գալ ընտրապայքարից: Նյու Յորք նահանգի դատարանը որոշել է, որ նրա անունը չի լինելու նահանգի տարածքի քվեաթերթիկների մեջ: Ի՞նչն է պատճառը. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը իր բոլոր փաստաթղթերում ներկայանում էր որպես Նյու Յորք […]
21:57 12.08.2024
Թուրքիան Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող է վերավաճառել 3-րդ երկրի: Տեղեկություններն այդ մասին տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները: Ինչո՞ւ պետք է վաճառեն: Չէ՞ որ այն գնելը Անկարան իր համար շատ մեծ հաջողություն էր համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Նախ նշեմ, որ արդեն մի քանի անգամ […]
20:50 10.08.2024
Անցած շաբաթ հայ-թուրքական սահմանին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Թեև կայացրած կոնկրետ որևե որոշման մասին հանդիպման ավարտից հետո չի հայտարարվել, երկխոսության վերսկսումը այս ձևաչափով ինքնին շատ բան է նշանակում: Ի՞նչ արժե սպասել Երևանի ու Անկարայի միջև վերսկսված բանակցություններից: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել […]
21:54 09.08.2024
Ռուս-ուկրաիանական պատերազմում շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում: Ուկրաինական ստորաբաժանումները մտել են Ռուսաստանի տարածք: Վերջին օրերին նաև հայ-ադրբեջանական բանակցություններից փակագծեր բացվեցին: Այս թեմաներին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Առնոլդ Բլեյանը:
22:40 08.08.2024
Իրանը կարող է վերանայել Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին որոշումը: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Որքանո՞վ են տեղեկությունները հավաստի, իսկ լուրը՝ հավանական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ինֆորմացիայի աղբյուրն ընդամենը լրատվամիջոց է, բայց տեղեկացված լրատվամիջոց. ամերիկյան Politico պարբերականն է այդ մասին գրում և վկայակոչում է ամերիկյան վարչակազմում բարձրաստիճան […]
20:28 08.08.2024
Երկրաշարժերի թեման միշտ արդիական է մեր երկրում, բայց միշտ չէ, որ մենք զգում ու գիտակցում ենք դրա կարևորությունը, և դա հասկանալի է: Մարդկանց հիմա ավելի շատ աշխարհաքաղաքական ցնցումներն են մտահոգում, իսկ երկրակեղևի ցնցումների մասին հիշում ենք, երբ քիչ թե շատ զգալի երկրաշարժեր են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ու նաև հիշում ենք, որ փոքրիկ Հայաստանը համարվում […]
22:33 07.08.2024
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել: «Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը: Արդյո՞ք սպասելի էր այն, […]
21:51 06.08.2024
Բաքվում քննադատել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությունները: Հիշեցնենք՝ JAMnews պարբերականին տված հարցազրույցում նա նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել արցախահեյերի վերադարձը հայրենիք: Արդյո՞ք Կլաարի ասածի մեջ ինչ-որ նոր բան կա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Տոյվո Կլաարը ոչ միայն հաստատել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություն արցախահայերին […]
21:25 06.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել հարաբերություններին, արդեն անխուսափելի համարվող էսկալացիային, դրա հնարավոր ազդեցությանը Կովկասյան տարածաշրջանի վրա: Ո՞ւմ շահերից է բխում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս ու ի՞նչ սցենարներով կարող է իրանա-իսրայելական հակամարտությունն ազդել Հայաստանի վրա: «Եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, Հարավային Կովկասում ներգրավվածությունը կթուլանա, իսկ դրանից օգտվելու են […]
21:52 05.08.2024
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն է իր քաղաքացիներին հորդորել ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց: Տարբեր վերլուծությունների համաձայն`Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո Իրանը պատասխան հարված է հասցնելու Իսրայելին և դա հնարավոր է լինի մի քանի ճակատից, այդ թվում` Լիբանանից: Ի՞նչ իրավիճակ է մերաձավորարևելյան այդ երկրում և ի՞նչ տեղեկություններ են […]
21:18 05.08.2024
Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: Չի բացառվում, որ պատերազմական գործողությունը սկսեն արդեն այս շաբաթ: Կա՞ն տեղեկություններ, թե կոնկրետ երբ ու ինչ տեսքով են լինելու այդ գործողությունները, ինչպես կդրսևորեն իրենց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, և ինչպես են արձագանքում զարգացումներին Բաքվում. այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում պատասխանել է Արտյոմ Երկանյանը:
21:39 02.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումներին և հարակից թեմաներին: Մեզ բարեփոխումնե՞ր են պետք, թե՞ նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրություն պետք է, որովհետև ժողովո՞ւրդը պետք է լեգիտիմ ճանապարհով իր Սահմանադրությունն ընդունի, թե՞ նրա համար, որ աշխարհն ու աշխարհակարգն է փոխվել: Իսկ ի՞նչ […]
21:16 02.08.2024
Վրաց ուղափառ եկեղեցին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող Կուրմուխիի վանքը վրացական պատրիարքությանը ու հնարավորություն տալ այնտեղ կանոնավոր ծեսեր անցկացնել: Բաքվի իշխանությունները տարիներ շարունակ արգելում են հավատացյալներին օգտագործել եկեղեցին որպես աղոթատեղի: Ի՞նչն է հերթական դիմումի առիթ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ առիթը եղավ այն, որ հաճախակի […]
12:11 02.08.2024
Ֆրանսիայի Սենատի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված է արտաքին վնասակար ազդեցությունը հետաքննելու համար, հրապարակել է իր զեկույցը: Փաստաթղթում արձանագրվում է, որ Ֆրանսիային վնաս հասցնող սպառնալիքներից մեկը ստեղծում է Ադրբեջանը: Ո՞րն է այդ սպառնալիքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանական այդ հատուկ հանձնաժողովը ձևավորվել էր մայիսին, այն բանից հետո, երբ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում զանգվածային […]
21:51 01.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել քաղաքական վերջին զարգացումներին՝ հայ-թուրքական բանակցությունների վերսկսմանը, դրա վրա Արևմուտքի ազդեցությանը, ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուն և բազմաթիվ այլ թեմաների: Ազատ Արշակյանը կրկին անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի գաղափարին: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք արդյո՞ք Եվրամիությունից ստացել ենք ազդակներ, […]
21:17 31.07.2024
Թեհրանում «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Ի՞նչ է հայտնի Հանիեի մասին, ինչո՞ւ հենց հիմա ու ինչո՞ւ հենց Իրանում, ինչպե՞ս են տեղի ունեցածին արձագանքում մեր հարևան երկրներում, և մասշտաբային պատերազմի վտանգը իրակա՞ն է: Բոլոր հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
19:50 31.07.2024
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները տևական դադարից հետո կրկին հանդիպեցին հայ-թուրքական սահմանին ու քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վստահության ամրապնդման քայլերը: Ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին զուգահեռ հայ-ադրբեջանական բանակցություններն են դանդաղում: Մեր հարևան երկու երկրների հետ տեղի ունեցող գործընթացներին և այդ ամենում գերտերությունների ազդեցությանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ […]
22:15 29.07.2024
Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ այս ձևաչափում արդեն 5-րդ հանդիպումն է: Այս ընթացքում Թուրքիայից էլ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում են հայկական թեմաներին: Այս ու այլ հարցերի անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:39 29.07.2024
Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:
22:44 27.07.2024
Ջո Բայդենը բացատրեց նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշումը: Քամալա Հարիսն էլ ամրապնդում է իր դիրքերը: Բայց վերլուծաբանները դեռ դժվարանում են կանխատեսումներ անել: Ինչպիսի՞ առանձահատկություններ ունի ամերիկյան քաղաքականությունը: Այս ու այլ հարցերի պատասխանել է «ԱՊՐԻ-ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը: