TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք. արևելագետ

00:24 21.05.2019

Ամերիկյան ուժերի տեղաշարժը դեպի Արաբական Ծոց նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում: Այս տեղաշարժով արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Իրանին հարվածելու քայլին: Արևելագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ին ասել է՝ իրավիճակը, այո, նոր է, բայց ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք, այն տարածաշրջանային գերտերություն է, որն ունի իր սեփական պաշտպանական […]

̰
Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել

16:25 14.05.2019

Հայկական բանակի սպառազինությունից հանվել է 21 միավոր զրահապատ մարտական հին մեքենա և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում վնասազերծվել է։ Զրահապատ մեքենաների վրայից հանվել է սպառազինությունը, իսկ մետաղյա մասերը շուտով որպես թափոն վաճառվելու են։ Հայկական կողմը հաստատում է, որ այդ զինտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէր, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված էր։ ՆԱՏՕ-ի անունից գերմանական կողմն այսօր հաստատել […]

̰
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում, Պորոշենկոն՝ Զելենսկու փոխարեն և այլ ինտրիգներ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

15:10 13.05.2019

Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի […]

̰
Թուրք և քուրդ պատմաբանները պատրաստ են հայերեն սովորել` հայկական աղբյուրներին ծանոթանալու համար. սփյուռքահայ պատմաբան

15:41 25.04.2019

Ցեղասպանագիտությունն ու Ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի պահպանումը տարբեր արխիվներում մշտապես գտնվում է պատմաբանների ուշադրության կենտրոնում: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգությունը և բոլոր այն նյութերը, որոնք գրված են օսմաներենով: Ինչպիսի՞ ջանքեր են տանում հատկապես երիտասարդ պատմաբաններն այս ուղղությամբ, արխիվների առումով ի՞նչ վիճակ է տիրում, մանավանդ այսօրվա Թուրքիայում, որտեղ գտնվում է Օսմանյան Թուրքիայի արխիվների […]

̰
Վրաստանի Պանկիսի կիրճում իրավիճակը շարունակում է լարված մնալ

18:20 23.04.2019

Վրաստանի Պանկիսի կիրճում, որտեղ ՀԷԿ կառուցելու պատճառով բախում էր տեղի ուենեցել ոստիկանության ու տեղացիների միջև, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վրացական իշխանությունները կիրճում ՀԷԿ-երի կառուցման անվտանգության ու օգուտների մասին բնակչությանը երկխոսության կոչ են արել: Տեղացիները պատրաստ են երկխոսության մեջ մտնել գյուղից բավական հեռու ծրագրված երկրորդ ՀԷԿ-ի շինարարության շուրջ՝ շարունակելով պնդել, որ իրենց գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի […]

̰
Վրաց-ադրբեջանական բարեկամության հետկուլիսային ստվերները

00:00 22.04.2019

Վրաց-ադրբեջանական տարածքային վեճերը մի քանի հարյուրամյակների պատմություն ունեն: Սակայն դրանք նոր հնչեղություն ստացան ԽՍՀՄ միության փլուզումից հետո: Ներկայիս վրաց-ադրբեջանական 446 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը պետությունները ժառանգել են 1921-22թթ․-ից, երբ Նարիմանովի, Ստալինի և Օրջոնիկիձեի միջամտությամբ արհեստականորեն Ադրբեջանին կցվեցին վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանը՝ կիսամահմեդականացված վրացիներով, և Գարեջի հովիտը` վրացական միջնադարյան համանուն վանական համալիրով: Ադրբեջանն իրեն համարում […]

̰
Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանն աշխարհում 15-րդն է՝ վերջից

17:16 20.04.2019

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա Մամուլի ազատության ինդեքսում, որտեղ Հայաստանը 61-րդ տեղում է հայտնվել, Ադրբեջանը զբաղեցրել է 166-րդ հորիզոնականը 180 երկրից կամ որ նույնն է՝ վերջից 15-րդ տեղը։ Այս մասին հայտնի է դառնում կազմակերպության հրապարակած աղյուսակից։ Հարևան երկիրն ավելի վատ տեղում է, քան մամուլի դեմ լայնամասշտաբ գործողություններով հայտնի Թուրքիան, ավելի վատ դիրքում է, […]

̰
«Միջերկրականի շրջանէն դուրս մղել Թուրքիան». թուրք վերլուծաբանը մտահոգ է Քոնկրէսի  քայլերով

17:14 18.04.2019

«Հապերթիւրք»ի մէջ հրապարակուած յօդուածով մը թուրք վերլուծաբան Սերտար Թուրկութ անդրադարձած է Միացեալ Նահանգներու Ծերակոյտին ներկայացուած ռազմավարական նախագիծի մը, որ պատրաստուած է ծերակուտականներ Պապ Մենենտեզի ու Մարքօ Ռուպիոյի կողմէ եւ որուն վաւերացումը կրնայ ծանր հետեւանքներ ունենալ Թուրքիոյ համար։ Բացի այդ, այս նախագիծով ամերիկացի քոնկրեսականները կառավարութեան կ՛առաջարկեն դադրեցնել ամերիկեան «Էֆ. 35» ռազմական օդանաւերու մատակարարումը, անոնք նաեւ կ՛անդրադառնան […]

̰
Ես կարծում եմ՝ ադրբեջանցիները շատ խելոք են վարվել. Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀ վարչապետի ելույթի ազդեցության ու արձագանքների մասին

12:23 12.04.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Սաֆարյանի՝ ելույթն արժի բաժանել երեք հատվածի՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, Հայաստան-ԵԽ հարաբերություններ, ինչպես է աշխարհի ու սեփական ապագային նայում Հայաստանը, և որոնք են այն ուղենիշները, որոնցով շարժվելու է Հայաստանը: SHANTNEWS.am-ի այն հարցին, […]

̰
Հայ-իսրայելական հարաբերություններում կան ոլորտներ, որոնք հստակ զարգացման հեռանկարներ ունեն. Կարեն Վերանյան

21:18 10.04.2019

Իսրայելում տեղի ունեցող ընտրությունները կարող են ճակատագրական լինել գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար: Արևելագետ Կարեն Վերանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Իսրայելի ընտրական մթնոլորտը՝ խոսելով նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների մասին: Նա ընտրությունների համատեքստում խոսում է նաև Իսրայելի հայ համայնքի մասին` նշելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները չեն կարող պայմանավորվել երրորդ կողմով, և նրանք զարգացման հստակ հեռանկարներ ունեն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է Թուրքիան համառում ռուսական Ս-400 գնելու հարցում, և ինչպե՞ս կարող է հակազդել Արևմուտքը

22:20 06.04.2019

ԱՄՆ-ի օրենսդիրները միաձայն կողմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի որոշմանը, որի համաձայն՝ նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային կկասեցվի: Միացյալ Նահանգների օրենսդիրներն այս քայլով պատասխանում են Անկարային՝  Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու  գործարքի համար: Ի դեպ, Միացյալ Նահանգները դեռ այս շաբաթվա սկզբին Թուրքիային զգուշացրել է, որ պատրաստ է նման որոշում կայացնել, ինչին Անկարան […]

̰
Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում ծնվում է խաղաղության հասնելու «ճանապարհային քարտեզը». Տարասով

15:02 03.04.2019

«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը […]

̰
Ո՞վ կդառնա «ժողովրդի ծառան». հայտնի են Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտները

15:28 01.04.2019

Հենց սերիալի վերնագրով էլ Զելենսկին անվանել է իր կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան»:

̰
Սև ծովը կռվախնձոր՝ «վրաց-ամերիկա-ռուսական» եռանկյունում

23:28 30.03.2019

Սև ծովը հավակնում է դառնալ կռվախնձոր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: Ծովի՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին Վրաստանում զգուշությամբ սկսեցին խոսել աշնանը՝ տարածաշրջան նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից ամիսներ անց: Այն, որ այդ մասին քաջատեղյակ էր նաև Ռուսաստանը, պարզ դարձավ փետրվարին՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից […]

̰
Ի՞նչ նոր ռազմական տեխնիկա է Ադրբեջանը գնել Բելառուսից

17:20 30.03.2019

Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։ Ըստ ադրբեջանական մասնագիտացված կայքերից մեկի տարածած տեղեկության` Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մի քանի կադր զորավարժության ընթացքից, որտեղ երևում են բելառուսական համակարգերը: SHANTNEWS.am-ի տաղավարում […]

̰
Ալիև-Փաշինյան բանակցությունների ընթացքն ու արդյունքները

14:40 30.03.2019

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը: Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]

̰
Չիրականացած ևս մեկ երազանք. Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվեց

01:12 27.03.2019

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]

̰
Որո՞նք են ամենաշատ զենք գնող ու վաճառող երկրները. Ադրբեջանը գնորդների թվում է

19:00 23.03.2019

Անցած հինգ տարիներին զենքի համաշխարհային առևտուրը շարունակել է աճել նախորդ հնգամյակի համեմատությամբ։ Խոշոր զինատեսակների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին։ Զենք գնողների մեջ աչք է ծակում նաև Ադրբեջանի անունը, որն առաջատարների թվում 23-րդն է։ Այս ամենի քննարկումը կարող եք դիտել տեսանյութում։

̰
Վրաստանում հոգևորականների պարտադիր զինծառայության մասին օրենքի նախագիծը սկանդալի պատճառ է դարձել

17:33 22.03.2019

Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հանդես է եկել զինվորական ծառայությունից հոգևորականների հրաժարվելու օրենսդրական նորմերի վերացման նախաձեռնությամբ, ինչը վրացական հասարակությունում լուրջ սկանդալի պատճառ է դարձել: «Զինվորական ծառայության մասին» գործող օրենքի համաձայն` բանակում զինծառայության ժամկետը հետաձգել կարող են հոգևորականներն ու Աստվածաբանության ակադեմիայի ուսանողները: Մինչդեռ Սեսիաշվիլիի նախաձեռնությամբ նախատեսվում է պարտադիր զինծառայություն բոլոր դավանանքների […]

̰
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը

14:11 21.03.2019

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը: Ընդդիմադիրները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել նրան: Միևնույն ժամանակ ընդդիմությունը քիչ հավանական է համարում ներկա պայմաններում նախագահի պատասխանատվության հարցի բարձրացումը: Վրաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող այս իրավիճակը կապված է նախորդ օրը «Ռեակցիա» հաղորդման ժամանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ արված հայտարարությանը: […]

̰
Հրապարակված որոշումը մեզ համար հաղթանակ է. ամերիկահայ գործիչ

22:51 12.03.2019

Ամերիկահայ շրջանակներում շարունակվում է քննարկման կարևոր թեմա մնալ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սրացումը: Անցյալ շաբաթ այս օրակարգի առնչությամբ կարևոր զարգացումներ գրանցվեցին, երբ Միացյալ Նահանգները չեղյալ համարեց մի օրենք, որով նախկինում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառությունը կատարվում էր ցածրագույն մաքսատուրքերով: Ինչո՞ւ էր նախկինում նախապատվություն տրվել Թուրքիայի հետ առևտրաշրջանառությանը, որը կարգավորող օրենքն այսօր չեղյալ է համարվել: Այս առթիվ […]

̰
Եգիպտոսի համար Էրդողանի վարած քաղաքականությունն անընդունելի է. եգիպտահայ լրագրող

10:39 11.03.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ելույթը Մերձավոր Արևելքում անկայունության հետևանքների մասին շարունակվում է քննարկվել եգիպտական մամուլում: Իր ելույթում Եգիպտոսի նախագահը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության մասին` մասնավորապես ասելով. «100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն»: Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հայ սյունակագիր, վերլուծաբան Թովմաս […]

̰
Հայաստանի մարդասիրական առաքելությունը Սիրիայում. Թեր և դեմ կարծիքներ

15:12 24.02.2019

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Թեման քննարկման նյութ է դարձել մասնագետների և տարածաշրջանային քաղաքական հարցերով հետաքրքրվողների համար: Կան թեր և դեմ կարծքիներ: Հայաստանում հաստատված հալեպահայ երկու գործիչներ՝ Հրայր Ագիլյանն ու Խաչիկ […]

̰
Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա. Նիկոլ Փաշինյան

15:30 23.02.2019

«Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա, և մենք այդ պոտենցիալն իրականացնելու համար պետք է կարողանանք  առաջին հերթին գյուղացիական փոքր տնտեսություններին վարկավորել, նրանց համար    արոտների հասանելիության պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վարկը վերցնեն ու հնարավորություն ունենան մթերել իրենց արտադրանքը իրենց շահավետ գնով, եկամուտ ստանալ, ի վիճակի լինել և´ վարկը փակել, և´  տնտեսությունն ընդլայնել: Ձեր […]

̰
Ո՞ր երկրների հետ Հայաստանն ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ

19:12 18.02.2019

Տևական ժամանակ է` Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Թեման արդիական դարձավ, երբ 2017 թվականին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո: Իրականում, սակայն, դա այդքան էլ արագ կատարվող գործընթաց չէ: Ներկայիս իշխանությունը հայտարարում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար քաղաքական որևէ խոչընդոտ չկա:  Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵՄ անդամ 28 […]

̰
Իրենց ձեռքով հանեցին, իրենց ձեռքով էլ ընտրեցին. անցած ՏԻՄ ընտրությունների ամենաուշագրավ փաստերը

18:53 18.02.2019

Հայաստանի 24 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: Ընտրությունները կայացել են բոլոր մարզերում, բացառությամբ Սյունիքի: 20 համայնքում ղեկավար են ընտրել, 4-ում` ավագանի: Ընդ որում` 24-ից  10 համայնքներում ընտրությունները եղել են արտահերթ: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 37 հազարից ավելի մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 58,5 %-ը։  SHANTNEWS.am-ն ամփոփել է անցած ՏԻՄ ընտրությունների […]

̰
Վրաստանի «պալատական» ինտրիգների հետքերով

00:20 17.02.2019

Վրաստանում ամենահեղինակավոր ТВС Bank-ի  շուրջ  զարգացած իրադարձութունները տեղափոխվել են իրավական դաշտ: «Ազգային բանկ»-ը, փողերի լվացման կասկածանքով, քրեական գործ է հարուցել TBC բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ՝ կասեցնելով բանկային փաստաթղթեր ստորագրելու նրանց իրավունքը: Համակարգից պահանջներ են հնչել՝ ազատել նրանց բանկի վերահսկիչ խորհրդի նախագահի ու տեղակալի պաշտոններից: TBC բանկի ապօրինի եկամուտների օրինականացման կամ «փողերի […]

̰
Որո՞նք են հայերենի ամենաշատ գործածվող տառերը

20:04 11.02.2019

Վերը՝ նկարում, ամենաշատ գործածվողները ներկված են մուգ գույներով, ամենաքիչ գործածվողները՝ բաց գույներով։ Ինչպես և սպասելի էր, ամենագործածվողը «Ա» տառն է։ Սա է ցույց տալիս SHANTNEWS.am-ի փորձը՝ կառավարության ծրագրի տեքստի վերլուծության հիման վրա։ Կառավարության ծրագիրը, ըստ էության, հանրային գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող, ներառական տեքստ է, և եթե մի կողմ թողնենք նրա պաշտոնական ոճը, կարելի է պնդել, […]

̰
Երբ շտապօգնությանը շտապօգնություն է անհրաժեշտ

16:38 08.02.2019

Կեսգիշերին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Արարատի Ոստան գյուղի բնակչի մարդատար ավտոմեքենան ու շտապօգնության մեքենան։ Մարդատար մեքենայի վարորդը մահացել է։ Շտապօգնության մեքենայի վարորդը, դրա մեջ գտնվող բուժքույրը, ինչպես նաև մարդատար մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Սա եզակի դեպք չէ Հայաստանում։ Շտապօգնության մեքենաները պարբերաբար մասնակից են դառնում նման վթարների՝ երբեմն իրենց, երբեմն այլ վարորդների պատճառով։ Միայն […]

̰
Ինչի՞ մասին է ամենաշատը խոսվում կառավարության ծրագրում

14:30 07.02.2019

«Հայաստան» և «հանրապետություն» բառերը միասին ամենաշատն են հիշատակվում կառավարության ծրագրի՝ երեկ հրապարակված տարբերակում (նախագծում)։ Փաստաթղթի տեքստի 13․211 բառից 184 անգամ հիշատակվում է կա՛մ «Հայաստանը», կա՛մ «հանրապետությունը»։ Վերը դրված բառային ամպում հենց ամենաշատ հանդիպող բառերն են, և այստեղից կարելի է շատ ընդհանուր գծերով պատկերացնել, թե ինչի մասին է ավելի շատ շեշտվում այդ ծրագրում։ Հարմարության ու հաշվարկի […]

̰
BACK_TO_TOP