15:35 08.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS.am-ին մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու լուրի վերաբերյալ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափը ավելացնու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը` նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
20:14 02.08.2019
Հալեպում նորից լարվել է իրավիճակը: Արաբագետ Արաքս Փաշայանը SHANTNEWS-ին ներկայացնում է Հալեպի վերջին օրերի ռազմական լարվածության պատճառը՝ նշելով, որ ջիհադական կազմակերպություններն աննախադեպ ակտիվացել են Սիրիայում: Նա խոսում է նաև այլ պատճառների մասին․ և այդ համատեքտում ներկայացնում է հայկական մարդասիրական առաքելության դերը Սիրիայում: Ըստ նրա, չնայած ԱՄՆ և այլ երկրների բացասական կեցվածքին, հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում, […]
15:55 30.07.2019
ԱՄՆ դատական մարմինները ծանր մեղադրանք են հնչեցրել թուրք գործարար Բիջան Քիանի դեմ: Հայտնի է, որ Քիանն Էրդողանի համար լոբբիստական աշխատանքներ իրականացնող թուրք գործիչ է: Ամերիկաբնակ գործիչ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS-ն ասում է, որ Քիանը մեկն է այն թուրք լոբբիստներից, որ չի հայտարարագրել ԱՄՆ-ում ի օգուտ Թուրքիայի իր ծավալած լոբբիստական […]
23:15 27.07.2019
Վերջին օրերին միջազզգային լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում է Թուրքիայի զորքերի կուտակումը՝ հատկապես Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում: Ռազմական վերլուծաբանները նշում են, որ շատ հավանական է, որ Թուրքիան նոր զինվորական գործողություններ սկսի Սիրիայի դեմ: Սահմանին աշխատող քուրդ լրագրող Ահմադ Աճուրը, SHANTNEWS-ին ներկայացնելով Սիրիա-Թուրքիա սահմանին տիրող իրավիճակը, ասում է, որ թուրքական տրակտորները փլուզել են պատնեշները, փորում են ընդհատակյա փոսեր, […]
21:44 27.07.2019
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին՝ անդրադառնալով ինչպես իր գլխավորած գերատեսչության գործունեությանը, այնպես էլ Հայաստան-Լիբանան հարաբերություններին: Հայազգի նախարարն ասել է, որ 2019-ը զբոսաշրջային առումով 1950-ականներից հետո լավագույն տարին է, ինչի շնորհիվ մեծ գումարներ են մտնում երկրի գանձարան: Ավետիս Կիտանյանի խոսքերով՝ Լիբանանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելի շատ է, քան Հայաստանից Լիբանան: «Վերջին […]
18:40 25.07.2019
Վրացի քաղաքագետ ու հրապարակախոս, «Գրուզինֆորմ »-ի գլխավոր խմբագիր Առնո Հիդիրբեգիշվիլին անդրադարձել է հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Վրաստանի միանգամից 3 տարածքներում կայանալիք «Agile Spirit 2019» միջազգային բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք Վրաստանում արդեն ավանդական բնույթ են կրում: Անց են կացվում 2011 թվականից ի վեր: Միջազգային զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 000 զինվոր՝ 14 գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ […]
13:13 23.07.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել: Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում […]
12:47 21.07.2019
Անցնող օրերին Պարսից ծոցում ծավալված զարգացումների մասին ուշագրավ հրապարակում է կատարել բրիտանական The Observer թերթը։ Այն գրում է, որ Իրանի իսլամական հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև օրեցօր աճող լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնն է, ով որոշ աշխատանք է տանում այս ուղղությամբ: Թերթը նաև հիշեցնում է, որ երբ Մեծ Բրիտանիային հաջողվեց […]
19:11 16.07.2019
Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։ Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն […]
18:16 16.07.2019
Վրաստանի ու Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մերթ ընդ մերթ տեղի ունեցող միջադեպերն էլ ավելի են սրում իրավիճակը: Օրեր առաջ Ադրբեջանի սահմանապահների հրահրմամբ հերթական միջադեպն էր տեղի ունեցել համալիրի տարածքում: Իրավիճակը կրկին սրվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական տարածքում գտնվող վրացական Հարության տաճարից ադրբեջանցի սահմանապահները հանել ու […]
19:57 13.07.2019
Լիբանանի խորհրդարանի՝ ազգությամբ հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին՝ պատասխանելով ինչպես ներլիբանանյան, այնպես էլ տարածաշրջանային և համայնքային խնդիրներին վերաբերող հարցերի: Հակոբ Բագրատունին նշել է, որ Լիբանանում բնակիչների, այդ թվում` հայ համայնքի մասին թվաքանակ նշելը շատ դժվար է: Մոտ 140.000 հայ է հաշվվում Լիբանանում, սակայն կա արտագաղթ, բացի այդ, շատ են հայկական համայնքի հետ […]
08:35 06.07.2019
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մասին Էրդողանի հայտարարությունից հետո լարվածության նոր ալիք է բարձրացել Անկարա-Կահիրե հարաբերություններում: Էրդողանը մասնավորապես ասել է, որ Մուրսին ոչ թե բնական մահով է մահացել, այլ նրան սպանել են: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել էր իր իսկ դատավարության ժամանակ՝ հունիսի 17-ին: Եգիպտացի պատմաբան Մուհամեդ Ուֆհադը SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացնում […]
16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
23:23 01.07.2019
Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերը նույնպես զգում են Էրդողանի թշնամանքի սրացումը: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Բրանսոնի ելույթը մեկ անգամ ևս հաստատում է Թուրքիայում քրիստոնյա և մյուս փոքրամասնությունների հանդեպ հալածանքի և անհանդորժողականության փաստը, […]
22:46 01.07.2019
ԱՄՆ Կոնգրեսում մի օրինագիծ է քննարկվելու, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հնարավորությունները: ՀՅԴ ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ օրինագծի ընդունման մասին դեռ վաղ է խոսել, բայց հայկական լոբբինգը պատրաստ է ամեն ինչ անել, որ այն ընդունվի: Մանրամասները՝ տեսանյութում։
22:12 01.07.2019
Այս շաբաթ կարևոր իրադարձություն է սպասվում Ստամբուլում: Հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, նշանակված է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրություն, որն անցած շաբաթ հետաձգվել էր: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Պոլսո պատրիարքարանի աթոռակալի շուրջ ի սկզբանե եղած խաղերն այսօր էլ շարունակվում են: Ըստ նրա՝ այդ խաղերի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Տիրան Լոքմագյոզյանը նաև ասում է, թե […]
14:59 01.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Միջին Արևելքից: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «1. Այս պահին հրթիռակոծվում է Իսրայելի հարավը: 2. Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող թիրախներ: Իսրայելական օդուժի դեմ գործի է դրվել սիրիական ՀՕՊ համակարգը, և, ըստ տեղեկությունների, ՀՕՊ-ի հրթիռներից մեկն ընկել է Կիպրոսում: 2. Ամերիկյան օդուժը հրթիռակոծել է […]
16:56 30.06.2019
Թբիլիսի․ քաղաքական թեժ ամառ… Վերջին 9 օրերի ընթացքում խախտվել է Վրաստանի մայրաքաղաքի անդորրը. զանգվածային բողոքի ակցիաներ խորհրդարանի շենքի ու Իվանիշվիլիի առանձնատան մոտ, բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև`փայտեր, մահակներ, թռչող փամփուշտներ…տասնյակ վիրավորներ, խոշտանգված մարմիններ, անլույս ու անհույս մնացած 3, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող 2 երիտասարդներ…Հանուն ինչի՞․ հանուն հուսադրող ու գրեթե միշտ չարդարացված ապագայի… Վրացի […]
18:30 28.06.2019
Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:59 20.06.2019
Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս, պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, SHANTNEWS.am-ին այդ համատեքստում ներկայացնում է նաև այդ երկրներում ապրող հայության վիճակը: Նա ասում է, որ տարածաշրջանային իրավիճակի պատճառով գրեթե բոլոր արաբական երկրներից հայերը արտագաղթել են, այսօր արտագաղթ է նկատվում նաև Լիբանանից: Մանրամասները՝ տեսանյութում:
18:39 19.06.2019
SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]
18:30 19.06.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը. «Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ ☑️Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենյամին, […]
18:45 13.06.2019
Շաբաթներ առաջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հարձակման ենթարկված կնոջ դեպքը սպասելի էր: SHANTNEWS.am-ին այս միտքը հայտնեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` թուրքական հավաքական ընկալման մեջ թշնամու թիրախներ կան, և հայերը այդ թիրախի հնգյակում են: «Ուստի նման հարձակումներից չպետք է զարմանալ, և պետք է կանխատեսել նմանատիպ հարձակումների շարունակություն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նա SHANTNEWS.am-ին […]
19:10 10.06.2019
Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը: Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, […]
21:00 29.05.2019
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ լարվածությունը վերածվում է հակամարտության: Վերջին մեկ ամսում փոխադարձ մեղադրանքներին հաջորդել են սահմանի այդ հատվածը միակողմանի փակելու գործողություններ, պաշտոնական անձանց կողմից հնչող սպառնալիքներ: Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիին ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ Դավիթ Գարեջի քրիստոնեական վանական համալիրին՝ հայտարարելով, թե դա պատկանում […]
19:27 28.05.2019
1918 թվականին Հայաստանն անկախացավ պատերազմական իրավիճակում։ Պատերազմում հայկական ուժերի հաղթանակը բախտորոշ եղավ նաև Վրաստանի ու Ադրբեջանի համար։ Այդ ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերը շարժվում էին դեպի արևելք, որտեղ նրանց միակ դիմադրողը հայկական ուժերն էին, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը փաստացի իրենց հարցերը լուծել էին Թուրքիայի հետ։ Հայաստանն էր, որ դիմադրում էր թուրքական բանակին ու դրա հիման […]
19:00 28.05.2019
Հայաստանում օրակարգային գլխավոր թեմաներից մեկը մնում է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Համակարգի առողջացման առաջարկվող մեթոդների և հեռանկարների մասին հանրությունը պատկերացում է կազմում ոչ միայն տեղի փորձագիտական շրջանակների, այլև միջազգային հանրության արձագանքներից: Առաջինը Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը: Հայտարարության մեջ […]
17:37 28.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանում է՝ ստանալու պաշտոնական Երևանի համաձայնությունը այդ պաշտոնի համար: Բելառուս պաշտոնյային արդեն ընդունել են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,– մայիսի […]
10:47 27.05.2019
Ինչպիսի՞ քաղաքականություն է պետք որդեգրել Արցախյան խնդրի կարգավորման համար. այս հարցը պարբերաբար բուռն բանավեճերի առիթ է դառնում: Վերջին օրերին խնդիրը դարձյալ օրակարգային է. արդյո՞ք պետք է հետամուտ լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, թե՞ գնալ Հայաստանի հետ միացման ճանապարհով: Թեմայի մասին «Շանթնյուզի» եթերում խոսել է քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով՝ Արցախի ինքնորոշման և առանձին հանրապետության ձևավորումը […]