18:05 08.01.2020
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին: Ի՞նչ բանաձևով են հաշվարկվում դրանք և ինչի՞ է միտված նոր օրենքը Բանաձևը հիմա մեկն է: Եկամտային հարկը բոլորի համար հաշվարկվում է մեկ միասնական դրույքաչափով: Նախկին՝ […]
17:00 08.01.2020
Վաղ առավոտյան Իրանի զինված ուժերի մեջ մտնող ԻՀՊԿ հրթիռային զորքերը հրթիռակոծել են Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ բազաները։ Իրանական կողմն ասել է, որ իրենց հարվածների արդյունքում տասնյակ ամերիկացի զինծառայողներ են սպանվել, իսկ ամերիկյան կողմն ասում է՝ հարվածների հետևանքով ամերիկացի որևէ զինծառայող չի տուժել։ Հարվածները Հրթիռային հարվածներն իրականացվել են Իրաքի հյուսիսում՝ քրդական տարածքում գտնվող Էրբիլի ամերիկյան բազայի […]
19:30 07.01.2020
Հայաստանն այս տարի գնեց կործանիչ ավիացիա՝ Սու-30 ՍՄ ինքնաթիռներ, ու այլ խոշոր զինատեսակներ։ Աճեց նաև ռազմարդյունաբերությունը։ Այս և հարակից թեմաներին անդրադարձել ենք SHANTNEWS-ի առանձին թողարկումով՝ ամփոփելով Հայաստանի ռազմական տարին։ Անդրադարձել ենք նաև տարվա ընթացքում հետաքրքրության կենտրոնում գտնվող Նախիջևանի ու Տավուշի ուղղությունների առաջնագծին։ Քննարկել ենք նաև խոշոր զորավարժությունները, որոնք տարվա ընթացքում անցկացվեցին նաև Արցախում։ Մանրամասները` տեսանյութում:
19:00 07.01.2020
Անցած 2019 թվականը դժվար և թեժ տարի էր Լիբանանի համար: Հազարավոր ցուցարարներ, փողոց դուրս գալով, պահանջեցին իշխանությունների արագ հեռացում: Որո՞նք էին 2019-ին Լիբանանի գլխավոր իրադարձությունները: Այս թեման առավել մանրամասն և հստակ հասկանալու համար պետք է հետ գնալ դեպի անցյալ և մանրամասն քննել երկրի քաղաքական և ընդհանուր իրավիճակը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի ամփոփման մեջ:
17:16 26.12.2019
Վրաստանի հանրային հեռուստատեսության «Ազատ հայացք» հաղորդաշարի եթերում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 24-ին խոսել է երկրի սահմանային խնդիրների մասին՝ պատասխանելով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ առաջացած անհամաձայնության հարցին: Վրաստանի նախագահը նախ «բարի ընկեր» է անվանել Ադրբեջանը՝ շեշտելով, որ անլուծելի հարցեր չեն կարող լինել, ապա ավելացրել է, որ վրացական կողմը պետք է վերջապես կայանա որպես […]
21:31 20.12.2019
Արդեն հայտնի է, որ պատրաստ են Հայաստանի զինված ուժերի համար նախատեսված Սու-30ՍՄ ինքնաթիռներից առնվազն երկուսը։ Դրանք փորձարկումներից հետո կհանձնվեն հայկական կողմին ու բանակում կզբաղեցնեն կենտրոնական դեր, որը ենթադրում է․ օդում հակառակորդի նկատմամբ գերակայության ապահովում, հակառակորդի ՀՕՊ միջոցների դեմ պայքար, հակառակորդի թիրախների խոցում և՛ օդում, և՛ ցամաքում։ Այս թեմաները ShantNews-ի տաղավարում քննարկել են ռազմական փորձագետ Լեոնիդ […]
16:46 16.12.2019
Նախորդ շաբաթ վերջապես հանգուցալուծվեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այդ աթոռը փաստացի թափուր էր ավելի քան 11 տարի, այն օրից, երբ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հայտնվել էր հիվանդանոցում` տառապելով անբուժելի հիվանդությամբ: «Շանթ» ՀԸ հաղորդավար Նաիրի Հոխիկյանն ամբողջացրել է Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի շուրջ ծավալված 11-ամյա գործընթացները՝ եկեղեցական կանոնակարգերից մինչև քաղաքական […]
19:57 11.12.2019
2008-ին հիվանդանոցում հայտնված հայոց պատրիարքի հիվանդության մասին բազմաթիվ վարկածներ տարածվեցին՝ սկսած Հրանտ Դինքի սպանությունից հետո Մեսրոպ Մութաֆյանին թունավորելուց մինչև ժառանգաբար փոխանցվող խնդիրներ: Շարժվելու, խոսելու և ինքնուրույն գործելու ունակությունները աստիճանաբար կորցնող պատրիարքը անկարող դարձավ կատարել պարտականությունները: Այդ ժամանակ էլ թուրքական իշխանությունը կամայական կերպով պատրիարքի տեղապահ նշանակեց մինչ այդ անհայտ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Արևմտյան Հայաստանում ծնված Աթեշյանը […]
20:15 30.11.2019
Նախօրեին ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը հաստատվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդպիսով վերջապես լուծում տրվեց մոտ երկու տարի տևած անորոշությանը: Սա կոնսենսո՞ւս է նշանակում, նաև այն, որ Հայաստանը դեմ չէր Ստանիսլավ Զասին: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի տաղավարում Արտյոմ Երկանյանի քննարկումը:
15:44 30.11.2019
Ադրբեջանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ թեմայի շուրջ «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը զրուցել է ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը նոյեմբերի 28-ին որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, ցրելու մասին: Մանրամասները` տեսանյութում:
23:22 27.11.2019
Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հիմքը թերևս պետք է առավել խորքում փնտրել: Հետպատերազմյան Լիբանանի կյանքում բեկումնային եղավ 2005թ. երկրի այդ ժամանակ արդեն նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը: Դա տեղի ունեցավ ականապատված մեքենայի պայթյունով: Այն, որ դա պատահական չէր, ոչ ոք չէր կասկածում: Սիրիայի ազդեցությունը Լիբանանում նվազեցնել ցանկացող հանրահայտ գործչի սպանությունը երկրում սկիզբ դրեց հակասիրիական խոշոր […]
19:07 27.11.2019
Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է բողոքի ակցիաներ և ցույցեր անցկացնել, իսկ հաջորդ մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման մասին կհայտարարի այս շաբաթվա վերջին: «Խաղաղ, ոչ բռնի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման օրը կհայտարարվի շաբաթվա վերջին»,- հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն: Վրացական խնդիրների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում մանրամասներ […]
18:41 27.11.2019
Բրիտանական BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել ադրբեջանական բանակում կտտանքների իրականացման մասին, որոնք, ըստ հեղինակի, կիրառվել են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվողների նկատմամբ: Ըստ հրապարակման՝ 2017-ին իրականացված խոշտանգումների հետևանքով 9 զոհ է գրանցվել, 25 հոգի դատապարտվել է: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ մոտ 100 զինվոր ու սպա է ենթարկվել տանջանքների: Օգտագործվել են տարբեր միջոցներ. նրանց մերկացրել […]
18:15 22.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի ընթացքում մեկնաբան Սագօ Արեանը խոսել է Լիբանանում տիրող ցույցերի մասին. «Այսօր առավոտ անհայտ անձինք այրել են շարժման գլխավոր խորհրդանիշ փայտե հուշարձանը, սակայն ցուցարարներն արագ են արձագանքել: Այսօր ցուցարարների գլխավոր նպատակն է կազմել նոր կառավարություն»: Մանրամասները` տեսանյութում:
18:12 16.11.2019
Թուրքիայի իշխանությունները նորից ԱՄՆ-ին ակնարկում են, որ եթե իրենց պայմանները բավարարվեն, իրենք պատրաստ են գնել ամերիկյան հրթիռները։ Ի՞նչ պայմաններ են դրանք, և ո՞րն է Թուրքիայի իրական ցանկությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում զրուցել ենք մեր գործընկեր Գարիկ Հարությունյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:
19:53 13.11.2019
«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։ Սոցհարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 […]
19:14 06.11.2019
Պոլսո պատրիարքի ընտրությանն առնչվող Անկարայից ուղարկված կանոնադրությունը միայն Թուրքիայի կողմից մշակված կանոնադրություն չէ: Դրա հրապարակման հարցում մեծ դեր են խաղացել Պոլսի միաբանության անդամ հոգևորականները, ինչպես նաև մի շարք ազդեցիկ մարդիկ. SHANTNEWS.am-ի տաղավարում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Թուրքագետը նաև նշել է, որ Պոլսում առաջիկայում սպասվող ընտրություններին թեժ պայքար է ակնկալվում, և երկու թեկնածուների` […]
13:30 02.11.2019
Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից: Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել […]
15:42 31.10.2019
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ: Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը […]
17:57 19.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` թվարկելով այսօր երկրում ընթացող զարգացումների մասին իր տվյալները: «Հըզպալլա»ի առաջնորդ Սէյիտ Նասրալլան պատկերասփռուած ելոյթ ունեցաւ եւ յայտարարեց, որ իրենք դէմ են Հարիրիի եւ անոր կառավարութեան հրաժարման։ Փողոցներուն մէջ ցոյցերը կը շարունակուին, հազարաւոր ցուցարարներ Պէյրութի կեդրոնական «Ռիատ սոլհ» հրապարակ […]
12:23 10.10.2019
2009-ի հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ, նախապես էինք պլանավորում ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել՝ նախ` Երեւանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում, սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:
15:00 16.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, մեկնաբան Արտյոմ Երկանյանը խոսել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին և նշել, որ ընտրություններում շատ վայրերում հաղթել են ազգությամբ քուրդ ներկայացուցիչներ, և Թուրքիան այդ ամենի հետ չի կարողանում համակերպվել. «Թուրքիայում կա մի օրենք, որը թույլ է տալիս ՆԳՆ-ին հեռացնել նոր քաղաքապետին […]
16:14 14.09.2019
Թուրքիա-Սիրիա սահմանին նորից լարված է իրավիճակը, ինչը միջազգային ԶԼՄ-ների անդրադարձների ամենօրյա թեմա է: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան շատ մեծ պլաններ ունի Սիրիայի հետ կապված: Թուրքագետն անդրադարձել է նաև տարածաշրջանում ԱՄՆ դերակատարությանը: Ըստ թուրքագետի` Թուրքիայում չի բացառվում ևս մեկ ռազմական հեղաշրջման փորձ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:43 22.08.2019
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ի՞նչ հարցերում են հակասության մեջ: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմային անդրադարձել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Կան հարցեր, որոնցում երկու երկրների միջև համագործակցությունը շահավետ է, բայց կան հարցեր, որոնցում չկա փոխշահավետություն, և առկա է բացահայտ հակամարտություն»,- ասում է թուրքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:09 13.08.2019
Միջազգային վերլուծաբան Արմենակ Թոքմաջյանը վերջին շրջանում զբաղվում է սիրիացի փախստականների տեղաշարժի վերլուծությամբ: SHANTNEWS-ին ասում է, որ այս խնդիրը կարևոր է ոչ միայն Սիրիայի, այլև տարածաշրջանի երկրների, Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի համար: Նա նշում է, որ սիրիացի փախստականների ներկայությունը հատկապես Լիբանանում աննախադեպ է, ինչն իր հետևանքներն է թողնում երկրի վրա: Փախստականների մեջ քիչ չէ նաև հայերի […]
22:41 13.08.2019
Ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը երկար տարիներ զբաղվել է Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցերով: Նա օտար լրատվամիջոցներով միջազգային հանրությանն իրազեկում է այդ նյութի մասին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահում հայությանը, հատկապես ամերիկահայությանը հուզող հարցեր: SHANTNEWS-ին նա պատմում է ամերիկահայության՝ այսօր ունեցած առաջնահերթությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում.
21:34 10.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պոլսո պատրիարքության տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը հանդիպել են: Հանդիպումը կայացել է ասորական եկեղեցու հիմնարկեքի ժամանակ: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի է կառուցվելու, իսկ նախագահի և հայ կրոնավորի հանդիպման մասին՝ տեսանյութում:
13:17 10.08.2019
Գերմանահայ գործիչ, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը Գերմանիայի հայ համայնքի կյանքից մանրամասներ է պատմում SHANTNEWS-ին: Նա մասնավորապես նշում է Գերմանիայից հայերի վերջին արտաքսումների պատճառը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Գերմանիայի կողմից ապահով երկրներ են համարվել, բայց կան հանգամանքներ, որոնց հիման վրա գերմանական կառավարությունն ընդունում է օտարերկրացիների: Իբրև բժիշկ նա խոսում է նաև բժշկական օգնություն ստանալու օտար […]
19:00 09.08.2019
Լիբանանահայ վերլուծաբան, «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների և սպասվող իրողությունների մասին: Գանտահարյանի խոսքերով` Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ահաբեկչությունների արտահանում: «Հակամարտությունները խորանում են, դրանք դարձել են հարափոփոխ, Սիրիայում էլ ելքը անհասկանալի է, և հաճախ ահաբեկիչները այլ վայրեր են տեղափոխվում, հատկապես դեպի Եվրոպա»,- ասել է լիբանանահայ վերլուծաբանը: Սիրիայում […]