TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի հնարավոր տնտեսական հետևանքներից մինչև նավթի գնանկում. Մհեր Գրիգորյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

18:59 12.03.2020

Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպիսի՞ն կարող են լինել Իրանի հետ փակ սահմանի հետևանքներն ու կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա: SHANTNEWS-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ կորոնավիրուսի հետևանքները և նավթի գնի անկման հետևանքները դեռ նոր դրսևորվեցին պիկային տեսքով»,- […]

̰
Էրդողանի թիմը Թուրքիայի հայ համայնքին դրդել է պաշտպանել Սիրիա ներխուժումը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:43 11.03.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ներքին կարգով նամակներ է ուղարկել Ստամբուլում գործող փոքրամասնությունների ղեկավարներին՝ նրանցից պահանջելով զորակցություն հայտնել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող թուրքական բանակին: Մանրամասները SHANTNEWS-ի տաղավարում ներկայացրել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
Կորոնավիրուսը հաստատվեց նաև Թուրքիայում․ ի՞նչ վիճակ է հարևան երկրներում

12:52 11.03.2020

Կորոնավիրուսը հասել է նաև Թուրքիա: Այդ երկրի առողջապահության նախարարը պաշտոնապես հաստատել է վարակման առաջին դեպքը, թեև մինչ այդ արդեն իսկ կային տեղեկություններ, այդ երկրում` վարակի տարածման մասին։ Վարակակիրների թիվը մեծացել է նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում:

̰
Լիբանանը չի կարողանում վճարել պարտքերը․ ի՞նչ սպասի հայ համայնքը

16:20 10.03.2020

Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ անկարող է վճարել պետական պարտքը։ Այս ընթացքում երկրի իշխանությունը պետք է փոխանցեր եվրոբոնդերից ստացած պարտքի 1,2 միլիարդ դոլարը։ Դեֆոլտի եզրին հայտնված Լիբանանում ստվար և կարկառուն հայկական համայնք կա։ Ի՞նչ կարող է պատահել և ինչի՞ց պետք է զգուշանա Լիբանանի հայությունը։ Այս թեմաների վերաբերյալ SHANTNEWS-ը զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանի […]

̰
Թեհրանը կարող է փակվել, նավթի գները ընկնում են․ կորոնավիրուսի հետևանքները Մերձավոր Արևելքում

19:00 09.03.2020

Տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածումը մի շարք վտանգներ է ստեղծել ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ոլորտների համար։ Իրանը, արաբական երկրները, Իսրայելը պատրաստվում են ավելի բարդ իրավիճակների։ Իրանում քննարկվում է մայրաքաղաք մուտքն ու ելքն արգելելու տարբերակը։ Իսրայելում քննարկվում է Երուսաղեմում անցուդարձը դադարեցնելը։ Արաբական երկրներում էլ խնդիրներ են առաջանալու նավթի գնանկման պատճառով։ Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի […]

̰ ̰
Ակնհայտ է, որ Թուրքիան Իդլիբի հետ կապված բոլորովին այլ ծրագրեր ունի. Սարգիս Գրիգորյան

18:00 02.03.2020

Վերջին օրերի ամենաթեժ կետը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը. այնտեղ տարբեր գործողություններ են ընթանում՝ տարբեր ելքերով: Թե ինչ է այնտեղ կատարվում, այս թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի զրույցը արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք հնարավոր էր խուսափել 32 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. քննարկում

19:11 29.02.2020

32 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Արդեն 32 տարի է, ինչ մենք հարգում ենք մեր զոհված հայրենակիցների հիշատակը և փորձում վերլուծել` արդյոք հնարավո՞ր էր խուսափել այն ամենից, ինչ կատարվեց և արդյոք օգտագործել ենք բոլոր հնարավոր լծակները` աշխարհին ապացուցելու, որ տեղի ունեցածը հանցագործություն էր: Այդ հարցի վերաբերյալ քննարկում է հրավիրվել «Շանթ» ՀԸ-ում, որին մասնակցում […]

̰
Պայքար նաև քաղաքական հարթակում. ի՞նչ զարգացումներ են գրանցվել կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ

19:05 26.02.2020

Համաշխարհային մասշտաբով ուշադրության կենտրոնում են հայտնվել Իրանի զարգացումները։ Իրանում, կորոնավիրուսի վարակակիրների թվի աճին զուգահեռ, տեսանելի է իրանցի և ամերիկացի բարձրաստիճան պատասխանատուների լարվածությունն առկա իրավիճակի շուրջ: Այս ամենի, ինչպես նաև Իրանում, Պարսից ծոցում և Լիբանանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված վիճակի մասին SHANTNEWS-ի տաղավարում թարմ տեղեկություններ է հաղորդում «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել. ի՞նչ վիճակում են իրանահայերը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:12 24.02.2020

Կորոնավիրուսը շարունակվում է տարածվել հարևան Իրանում: Իրանի ԿԳՆ պահանջով երեկ Թեհրանում փակվել են համալսարանները, պետական մարմինները սկսել են խիստ միջոցառումներ իրականացնել մահաբեր վիրուսի դեմ պայքարելու համար: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ կարևոր զարգացումներ գրանցվեցին անցնող շաբաթ Հալեպում. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

17:21 23.02.2020

Ի՞նչ կարևոր զարգացումներ գրանցվեցին անցնող շաբաթ Հալեպում: Այս և այլ թեմաների շուրջ է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանը խոսել SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ես կ՚ըսեմ, հալալ թող ըլլայ իրենց». հալեպահայ գրող Հակոբ Միքայելյանը` Հալեպի վերջին զարգացումներին մասին

18:50 19.02.2020

Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանի կարծիքով` Սիրիայի նախագահը վճռական է իր դիրքորոշումներում։ Միքայելյանն ուշագրավ տեղեկություններ է փոխանցում Հալեպի նախապատերազմյան իրադրության մասին: Նրա խոսքերով` եղած հաջողությունները ամրագրելու են սիրիական կառավարական ուժերի վերջնական հաղթանակը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Արդյո՞ք սաբոտաժի արդյունք են Թբիլիսիում պարբերաբար կրկնվող հրդեհները

10:19 15.02.2020

Թբիլիսիի ծայրամասային Դիղոմի թաղամասում՝ քաղաքային սանմաքրման ծառայության կողմից օգտագործվող պահեստում, խոշոր հրդեհ է բռնկվել: Արտակարգ  իրավիճակների դեպարտամենտի հաղորդմամբ՝ վառվում են անվադողեր և դյուրավառ նյութեր: Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարների 12 խումբ, ինչպես նաև շտապօգնության անձնակազմ: Կրակը մեկուսացնել չի հաջողվում ուժեղ քամու պատճառով: Կրակն ընդգրկել է մոտ 500 քմ տարածք: Հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում: Ի դեպ, «Գրուզինֆորմի» […]

̰
Իդլիբի վերջին դեպքերը ազդելո՞ւ են հայկական Հալեպի վրա. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:33 07.02.2020

Ի՞նչ է կատարվում Սիրիայի հյուսիսում, և ի՞նչ պատճառով է Անկարան միջամտում ու փորձում կասեցնել սիրիական բանակի առաջխաղացումը։ Թուրքական կողմը արդյոք դավաճանո՞ւմ է Ռուսաստանի հետ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, և վերջապես, Իդլիբում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են ազդել Հալեպի հայության վրա։ Այս ամենին է անդրադարձել, ինչպես նաև Սիրիայի ու Հալեպի վերջին զարգացումները SHANTNEWS-ի տաղավարում ներկայացրել է […]

̰
Հետևում ենք զարգացումներին, Չինաստանից դուրս գալ ցանկացողները կարանտինից կտարհանվեն. Մնացական Սաֆարյան

17:30 31.01.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի պետ Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսից հետո Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակի մասին: Նա SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Չինաստանում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է բոլորի, հատկապես վարակի օջախ համարվող Ուհանում գտնվողների հետ: Նախարարությունում այս ուղղությամբ քննարկվում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տարհանման հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դարի գործա՞րք, թե՞ մեռելածին պլան. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:14 29.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման նոր պլանը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում զրուցել են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, հեռուստամեկնաբաններ Արտյոմ Երկանյանն ու Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանում մտահոգված են երկրում ՌԴ սահմաններին կից կայանալիք ՆԱՏՕ-ի աննախադեպ զորավարժություններով

13:01 29.01.2020

Արևելյան Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները ՝ «Եվրոպայի պաշտպան» 2020-ը: Զորավարժություններին կմասնակցեն 18 երկրի 37 000 զինվորներ՝ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Լեհաստանից, Բալթյան երկրներից  ու Վրաստանից: Զորավարժությունների  գլխավոր նպատակն է՝ «կատարելագործել» զորքերի արագ  տեղափոխումը Ռուսաստանի սահմաններ: Փորձագետները նշում են, որ այս եղանակով ԱՄՆ գլխավոր շտաբը ցանկանում է փորձարկել Կալինինգրադ ներխուժելու պլանը:  […]

̰
«Իսկանդեր», Սու-30 զինատեսակներ․ ինչպիսի՞ն էր բանակի զարգացման ընթացքը վերջին տարիներին

18:25 28.01.2020

«Իսկանդեր» հրթիռային համալիրներ, Սու-30ՍՄ ինքնաթիռներ և այլ զինատեսակներ․ ի՞նչ զենք գնեց և ի՞նչ ուղի անցավ հայկական բանակը վերջին տարիներին։ Այս հարցերը քննարկվել են SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները` տեսանյութում:  

̰
Սպանդանոցների կարևորության ու սպանդանոցային մորթի պարտադրանքի դեմ պայքարի մասին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:44 25.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հունվարի 23-ի նիստի մեկնարկին անդրադարձել է սպանդանոցների խնդրին: Փաշինյանն առաջարկել է մինչև փետրվարի 6-ի կառավարության նիստը ուսումնասիրել սուբսիդավորող վարկային, լիզինգային ծրագիրը, կազմել սպանդանոցների բաշխվածության քարտեզ: Նա ասել է, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում կգործեն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները` պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում կենդանիների մորթը կիրականացվի սպանդանոցներում: […]

̰
Հայաստանը բարելավել է դիրքը «Ժողովրդավարության ինդեքսում». քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:02 23.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանը մոտենում է ժողովրդավար երկրների խմբին: Հայաստանը կրկին կտրուկ առաջ է ընթացել «Ժողովրդավարության ինդեքսում» ու մոտեցել նոր սահմանագծի։ Այս տեմպով շարունակելու դեպքում հանրապետությունը դուրս կգա հիբրիդային ռեժիմների դասից։ Հաջորդ հանգրվանը կդառնա թեև թույլ, բայց ժողովրդավարական պետությունների խումբը։ Այս և այլ հարցերն են քննարկվել SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունում լուրջ գործընթացներ են կատարվում. Վահրամ Տեր-Մաթևոսյան

18:25 16.01.2020

Դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, ավելի ճիշտ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմայի շուրջ հաղորդավար, մեկնաբան Սագո Արեանը զրուցել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ: Արդյո՞ք տեղին են պնդումները, թե 2023-ին Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չի կարողանալու կազմել: Թուրքագետը նշեց՝ այն, ինչ կատարվում է այս կուսակցության հետ, բավական ուշագրավ է: «Մենք գործ ունենք […]

̰
Հալեպը` ահաբեկիչների թիրախ. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:54 13.01.2020

Աահբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքը: Իրավիճակին հետևել է SHANTNEWS-ի թղթակից Սագօ Արեանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Արյուն և հերքում, ձերբակալված դեսպան, Թրամփի պարսկերենը և լեզուն չանարգելու կոչը․ ի՞նչ է Իրանում կատարվում

18:26 13.01.2020

Մի խումբ իշխանամետ ցուցարարներ հավաքվել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև՝ պահանջելով փակել այն:

̰
Վրաստանի վարչապետը մեղադրվում է իրանական «փողերի լվացման» մեջ. ԶԼՄ

18:21 13.01.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ հնարավոր է՝ «փողերի լվացման» գործով մեղադրանք առաջադրվի: Վրաստանի այժմյան վարչապետի իրանական կապերի մասին խոսել է ամերիկյան վերլուծաբանը: Այդ մասին տեղեկությունը տարածել է վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա TV»-ն: «Ֆորմուլայի» հետ զրույցում Քրիստինա Պիշոուն նշել է, որ այն ժամանակահատվածում, երբ Գախարիան զբաղեցրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը, Վրաստանում իրանական ներդրումները զգալիորեն […]

̰
Աբխազիայի համար հազար հոգին փոքր թիվ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

18:50 10.01.2020

Չճանաչված Աբխազիայի Հանրապետությունում զարգացող իրադարձությունները շարունակում են մնալ SHANTNEWS-ի ուշադրության կենտրոնում: Այստեղ ընդդիմադիրները պահանջում են նախագահի հրաժարականը: Արդյո՞ք սա այն կրիտիկական զանգվածն է, որը կարող է հեղափոխություն կատարել երկրում: Այս և այլ հարցերի շուրջ է SHANTNEWS-ի տաղավարում զրույցը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քաղաքացիական օդանավերի խոցման դրվագներ. ավիացիայի պատմություն

18:21 10.01.2020

Ավիացիայի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լարված հարաբերությունների ժամանակահատվածում սխալմամբ քաղաքացիական օդանավեր են խոցվել՝ զոհերի պատճառ դառնալով: Դրանցից որոշները SHANTNEWS.am-ը ներկայացնում է ստորև.  Անավարտ թռիչք Ամստերդամից Կուալա Լումպուր 2014թ. ամռանը Դոնբասի տարածքում խոցվեց Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ուղևորատար օդանավը: Այն, որ այն խոցվել էր, ոչ ոք չէր կասկածում: Բայց ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում: Հետաքննությունը […]

̰
Արդյո՞ք ուկրաինական «Բոինգը» խոցվել է հրթիռով. Արևմուտքը մեղադրում է, Իրանը` հերքում

13:50 10.01.2020

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան The New York Times-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար ֆիքսված է, ըստ թերթի, իրանական հրթիռով Թեհրան-Կիև թռիչքն իրականացնող օդանավի խոցման պահը: Կադրերը տրամադրել էր իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, որը մինչ այդ տեսանյութը հրապարակել էր իր թվիթերյան էջում և «Տելեգրամ» ալիքում: Օգտատերը գրել էր, որ տեսանյութի հավաստիությունը չի կարող հաստատել: […]

̰
Ի՞նչ արդյունք է ունեցել ՌԴ նախագահի՝ Սիրիա կատարած այցը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:00 09.01.2020

Մինչ Թուրքիա մեկնելը ՌԴ նախագահը եղել է Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հետ այցելել ՌԴ ԶՈւ կենտրոնակայան: Ի՞նչ արդյունք է ունեցել ՌԴ նախագահի՝ Սիրիա կատարած այցը, ի՞նչ քննարկումներ են ունեցել երկու նախագահները և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ հանդիպման ժամանակ: Այս և այլ հարցերի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս կանդրադառնա Իրան-ԱՄՆ լարվածությունը Վրաստանի վրա

10:08 09.01.2020

Քաղաքագետ ու Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն Sputnik Грузия-ին տված հարցազրույցում, վերլուծելով Իրանի ծուրջ ստեղծված իրավիճակը, կարծիք է հայտնել, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը չի հանգեցնի լայնածավալ պատերազմի: Փորձագետը գտնում է, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում ԱՄՆ-ն չի օգտագործի Վրաստանի տարածքն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Ես չեմ սպասում […]

̰ ̰
BACK_TO_TOP