TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ավարները համերաշխություն են հայտնել արցախահայերին

19:26 01.06.2020

Հարավային Կովկասի ավարների միությունը դիմել է ՀՀ և Արցախի բնակչությանը՝ իր համերաշխությունը հայտնելով հայերին: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս է փոխվել երեխաների վարքագիծը, երբ փակված են մնացել տանը. քննարկում հոգեբան Անի Ապիտոնյանի հետ

18:54 30.05.2020

Մի կողմից՝ արևային ամառային օրեր են, մյուս կողմից՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա: Ինչպե՞ս հավասարակշռել այս ամենը, ինչպե՞ս  է պետք բացատրել երեխաներին, որ նրանք պահպանեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է Ալիևը կրկին հիշել Երևանը. քննարկում SHANTNEWS-ում

13:11 29.05.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը Երևանը ադրբեջանական քաղաք է համարել: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:  

̰
«Պետությունը՝ ընդդեմ Նեթանյահուի». Իսրայելի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

13:36 25.05.2020

Բենիամին Նեթանյահուն դարձել է Իսրայելի գործող առաջին վարչապետը, որը դատարանի առջև է կանգնել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով: Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համավարակը բացասաբար ազդեց Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա. Բագրատ Էստուկյան

18:11 22.05.2020

Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից վերադարձան Հայաստան: Ի՞նչ է կատարվում այնտեղ, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ կան, ինչպե՞ս է համավարակն ազդել նրանց վրա: Այս և այլ հարցերի է SHANTNEWS-ի տաղավարում անդրադառնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Վերջինս նշեց, որ համավարակն ամենից շատ ազդեց հենց նրանց՝ Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ղազախստանի կառավարությունն արգելել է Հայաստանից ներկրված մեքենաների վերավաճառքը

13:20 22.05.2020

Ղազախստանի կառավարությունը Հայաստանից ներկրված ավտոմեքենաների անորոշ կարգավիճակը կանոնակարգող որոշում է կայացրել: Երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլժաս Խուբայբերգենովը հայտարարել է, որ կայացրած որոշումը կարելի է փոխզիջումային համարել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չեխիայի խորհրդարանի վերին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ինչպե՞ս կարձագանքի Անկարան

13:30 21.05.2020

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բրազիլիան՝ կորոնավիրուսի նոր օջախ. վերջին տեղեկությունները Սան Պաուլոյից

19:13 20.05.2020

Ի տարբերություն Հարավային Ամերիկայի մյուս երկրների՝ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել Բրազիլիայում: Թեմայի շուրջ է զրույցը  «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ-ում գնված ավտոմեքենաները Ղազախստանում առայժմ հնարավոր կլինի շահագործել առանց իրավական հետևանքների

13:22 19.05.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում միության անդամ մյուս երկրերում գրանցված ավտոմեքենաների գտնվելու սահմանափակումների վերաբերյալ: Այդ որոշումն առնչվում է նաև Հայաստանում գնված ու Ղազախստան արտահանված ավտոմեքենաներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին. քննարկում

17:52 18.05.2020

Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կորոնավիրուսը՝ Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառ. օրինագիծը կքննարկվի Սենատում

12:10 15.05.2020

ԱՄՆ Սենատում քննարկման է ներկայացվել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Չինաստանի նկատմաբ: Պատճառը կորոնավիրուսն է, որը, ըստ օրինագծի հեղինակների, տարածվել է աշխարհում Չինաստանի կառավարության մեղքով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ են վրացի «օրենքով գողերը» դատի տվել Վրաստանի նախագահին

13:34 14.05.2020

Սկանդալի կենտրոնում է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան դատի են տվել: Զարմանալի է, որ հայցվորները «օրենքով գողեր» են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է Լիբանանում քառօրյա պարետային ժամ հայտարարվել. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

16:15 13.05.2020

Հրատապ որոշում Լիբանանում: Կառավարությունը չորս օրով ամբողջապես փակում է երկիրը: Հայտարարվել է պարետային ժամ: Թեմայի շուրջ է քննարկումը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանցիները պատրաստվում են Հայաստանի տարածքում ստեղծել ադրբեջանական երկրորդ պետությունը

19:14 11.05.2020

Սենսացիոն լուր է տարածվել ադրբեջանական Minval.az լրատվական գործակալության կողմից: Մեր հարևանները պատրաստվում են երկրորդ ադրբեջանական հանրապետությունը ստեղծել Հայաստանի տարածքում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Սրի մնացորդներ». ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը արտահայտությունն օգտագործելիս. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

17:37 11.05.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ օգտագործել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: Ի՞նչ է այն նշանակում, ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը այդ արտահայտությունն անելիս: Թեմայի շուրջ է քննարկումը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շուշիի ազատագրումը դարձել է շրջադարձային կետ ողջ հայության պատմության համար. Ալեքսանդր Մանասյան

18:43 09.05.2020

 «Մենք բոլորս հպարտ ենք Եռատոնով, և դա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայության տոնն է, որովհետև Շուշիի ազատագրումը դարձել է շրջադարձային կետ երևի ողջ հայության պատմության համար: Դա իրադարձություն է, որը ձևավորում է նոր հայի կերպար հոգեբանական, գիտակցության իմաստով և վարքի իմաստով: Դրա գիտակցումն արդեն մեծագույն գործոն է»,- SHANTNEWS-ի հետ հեռավար զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ […]

̰
Թուրքիայում կատարված սոցհարցման արդյունքներով՝ Էրդողանի վարկանիշը նվազում է

16:37 07.05.2020

Թուրքիայում վերջերս կատարված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը նվազել է: Թեմային առավել մանրամասն հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ն ևս մեկ տարի չի կիրառի Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելք նախատեսող 907 ուղղման պահանջը

15:40 07.05.2020

ԱՄՆ վարչակազմը կրկին ևս մեկ տարով երկարաձգել է ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: Այդ ուղղումն արգելում է վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս են մեղմացնում կարանտինային ռեժիմը Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում

15:10 05.05.2020

Պաշտոնական տվյալներից ելնելով՝ պարզ է դառնում, որ Վրաստանն ամենից քիչ է տուժել կորոնավիրուսից. այստեղ 604 հիվանդ կա: Գուցե այս պարագայում սահմանափակումների մեղմացումը հասկանալի է: Իսկ ի՞նչ վիճակ է տարածաշրջանային մյուս երկրներում: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի քննարկման տեսանյութում:

̰
Հարձակվել են Ռեդմոնդի հայկական եկեղեցու վրա. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

16:50 04.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել․ քաղաքում գործող միակ հայկական՝ Սուրբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Վանդալիզմի հեղինակները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները։ Թեմային է հետևել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղի բնակիչները հարձակվել են բժիշկների ու ոստիկանների վրա

13:24 04.05.2020

Վրաստանի իրավապահները շարունակում են հետաքննել նախօրեին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Մուշևան գյուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Գյուղի բնակիչները հարձակվել են բժիշկների և ոստիկանների վրա, որոնք փորձել են հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին

18:28 02.05.2020

Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Մի՞ֆ, թե՞ իրականություն. արդյոք սխտորը, օղին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցնե՞ր են

19:13 29.04.2020

Սխտոր, օղի, շոգեբաղնիք… Մինչ ամբողջ աշխարհը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ դեղամիջոցը, տարբեր հարթակներում նաև նման միջոցներով են առաջարկում դիմագրավել հիվանդությանը: Մի՞ֆ, թե՞ իրականություն: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰ ̰
Ի՞նչ դեղորայք կա աշխարհում կորոնավիրուսի բուժման համար. քննարկում Վահե Տեր-Մինասյանի հետ

19:05 24.04.2020

Կորոնավիրուսի բուժմանն առնչվող դեղորայքի, պատվաստանյութերի, բուժման տեսակների ու արդյունավետության մասին է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հեռավար զրույցը «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Թուրքիան շարունակում է ճնշել լրագրողներին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:27 22.04.2020

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Թուրքիան շարունակում է դիտվել որպես ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնող երկիր: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամն անխուսափելի է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:22 21.04.2020

Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամը անխուսափելի է: Միայն պետական նավթային ընկերությունը 5000 աշխատակից է կրճատում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթի» մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP