14:38 24.01.2025
Առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 7-ը` վիրավորվել Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Նիթին Գադկարին։ Պայթյունի հետևանքով փլուզվել է գործարանի տանիքը։ Փլատակներից հաջողվել է դուրս բերել 14 մարու։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Պայթյունի պատճառը առայժմ հայտնի չէ։ Հետաքննություն է սկսվել։
14:24 24.01.2025
Հունվարի 24-ին, ժամը 11:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
12:05 24.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, […]
10:40 24.01.2025
Հունվարի 24-ին, ժամը 00:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Կ., […]
10:33 24.01.2025
Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Երևանի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։
10:00 24.01.2025
Հունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված […]
22:15 23.01.2025
Հունվարի 23-ին, ժամը 19։56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական […]
19:35 23.01.2025
Հունվարի 23-ին՝ ժամը 13:29-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմի մոտակայքում, այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 13։46-ին, մարվել՝ 14։38-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։
18:44 23.01.2025
Այսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված փողոցի թիվ 13 տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը […]
12:38 23.01.2025
Նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայում. իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 30 հազար տեղի բնակիչների, հինգշաբթի հաղորդում է CNN-ը։ Բացի այդ, շտապ օգնության ծառայությունները նախազգուշացրել են ևս 23 հազար մարդու, որ նրանք նույնպես կարող են ստիպված լինել մոտ ապագայում լքել իրենց տները։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը, որն ընդգրկել է Լոս Անջելեսի […]
10:17 23.01.2025
Ֆիլիպինների Մինդանաո կղզում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Սիոկոն քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 5 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել Լեյտե կղզում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը նույնպես […]
17:05 22.01.2025
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […]
13:22 22.01.2025
Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […]
13:17 22.01.2025
Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […]
11:38 22.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, […]
10:50 22.01.2025
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, հայտնում է Haberturk-ը։ Նախարարի խոսքով՝ պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Մնացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Հրդեհի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
10:31 22.01.2025
Հունվարի 22-ին, ժամը 07:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են […]
10:20 22.01.2025
Հունվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Աշոցք-Մեծ Սեպասար, Սարիար-Սալուտ և Արա գյուղ տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:15 22.01.2025
Հունվարի 22-ին, ժամը 04:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 138 հասցեի մոտակայքում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:09 22.01.2025
Հունվարի 22-ին, ժամը 00:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 5/1 […]
08:50 22.01.2025
Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […]
17:51 21.01.2025
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ևս 51-ը՝ վիրավորվել, հայտնում է Daily Sabah-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում փայտե հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ կար 237 մարդ։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են հյուրանոցի գտնվելու վայրը, որը գտնվում է լեռան լանջին։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, […]
15:57 21.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, […]
13:13 21.01.2025
Առնվազն 15 մարդ տուժել է Թայվանում 6,4 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով տեղի հրշեջներին։ «Այս պահին տուժել է 15 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին Թայվանի Կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը հայտնել էր, որ կղզում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախն ընկել է 9,7 կիլոմետր […]
12:08 21.01.2025
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի […]
11:04 21.01.2025
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում (Բոլու նահանգ) բռնկված հրդեհի զոհ է դարձել 10 մարդ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։ Նախկինում հաղորդվում էր վեց զոհի մասին: «Քարթալկայա լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 32-ը տուժել են»,- գրել է նախարարը X-ում։
10:00 21.01.2025
Հունվարի 21-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Ն., […]
17:14 20.01.2025
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի […]
17:03 20.01.2025
Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և […]
16:06 20.01.2025
Հունվարի 17-ին` ժամը 18:55-ի սահմաններում, մայրաքաղաքի Մուշեղ Գալշոյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 -ամյա Նունե Դ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]