16:34 31.01.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
13:35 31.01.2025
Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Խինդարխ գյուղում, որը գտնվում է Բաքվից 300 կմ հեռավորության վրա, բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է հինգ և տուժել երկու մարդ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։ Աղջաբեդիի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։ «Ներկայումս […]
12:22 31.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 59, թմրանյութի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, սառը […]
12:05 31.01.2025
Հունվարի 30-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր գյուղի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր, և ջերմահարվել […]
11:52 31.01.2025
Հունվարի 30-ին, ժամը 23:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2002 թ․) ճանապարհի երևեկելի հատվածում շրջվել է. ավտոճանապարհը […]
11:43 31.01.2025
Հունվարի 31-ին, ժամը 00:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի […]
10:18 31.01.2025
Հունվարի 31-ին, ժամը 05։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:09 31.01.2025
Հունվարի 30-ին, ժամը 23:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2003 թ․), «Mercedes-Benz» […]
10:00 31.01.2025
Հունվարի 30-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1980 թ․) կողաշրջվել […]
19:30 30.01.2025
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 44-ամյա Նամդար Գիգլոուն իր վարած «Foton» մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]
17:00 30.01.2025
Վաշինգտոնում ավիավթարի վայրից դուրս են բերվել ավելի քան 30 զոհերի մարմիններ։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Ավելի քան 30 դի է դուրս բերվել Պոտոմակ գետից, որտեղ գտնվում են American Eagle Flight 5342 ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բեկորները», – հայտնում է NBC-ն։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
14:00 30.01.2025
Հունվարի 29-ին, ժամը 13:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բլագոդարնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17։28-ին։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել […]
13:44 30.01.2025
Հունվարի 29-ին, ժամը 15:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։41-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։
13:36 30.01.2025
ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC ժամանակով 4.40-ին Նիկոլայ քաղաքից 71 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 0,1 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:27 30.01.2025
Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ […]
11:43 30.01.2025
Հունվարի 30-ին, ժամը 04:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի առաջին փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […]
11:15 30.01.2025
Վաշինգտոնի օդում կործանված ինքնաթիռում եղել են մի քանի գեղասահորդներ, զոհերի թվում կարող են լինել ծագումով ռուս մարզիչներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աշխարհի չեմպիոն Իլյա Մալինինի մենեջեր Արի Զաքարյանը։ «Մենք գիտենք, որ օդանավում եղել են մեր գեղասահորդները։ Այնտեղ եղել են ռուսական արմատներով մարզիչներ, մենք սպասում ենք պաշտոնական հայտարարության»,- ասաց Զաքարյանը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ […]
10:33 30.01.2025
Հունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […]
10:12 30.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից կարելի էր խուսափել՝ նշելով, որ ինքնաթիռը ստանդարտ ուղու վրա էր, և ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը։ «Ինքնաթիռը իդեալական և սովորական մոտեցում էր ցուցաբերում դեպի օդանավակայան: Ուղղաթիռը երկար ժամանակ ուղղվում էր ուղիղ դեպի այն: Գիշերը պարզկա էր, […]
09:47 30.01.2025
Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետի տարածքում ինքնաթիռի և ուղղաթիռի վթարի զոհերի թվում փրկարարները դեռ չեն գտել ողջ մնացածների, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ չի հաջողվել ջրից հանել մեկ մարդու, ով ողջ մնացած կլիներ աղետից։ Նա նաև պարզաբանել է, որ […]
09:38 30.01.2025
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում […]
18:12 29.01.2025
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» […]
18:06 29.01.2025
Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգում Կումբհ Մելա կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։ Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 6, 12 և 144 տարին մեկ անգամ, ինչը համընկնում է Արեգակի շուրջ Յուպիտերի մասնակի կամ ամբողջական պտույտի հետ։ Հունվարի 13-ին տոնի մեկնարկից ի վեր արդեն […]
16:26 29.01.2025
Հունվարի 29-ին, ժամը 07։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 10։10-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներից մեկի թիթեղյա տանիքի […]
15:03 29.01.2025
Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 մարդ։ Այս մասին հայտնում է South Sudan Eagles Media տեղական պորտալը։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու։ Եվս երեքը ծայրահեղ ծանր վիճակում են։ Վթարը տեղի է ունեցել Unity նավթահանքից օդ բարձրանալիս։
14:12 29.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 7.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ավիա» մակնիշի մեքենաներ։ «Ավիա» մեքենայի վարորդը՝ 65-ամյա Կամո Ն.-ն, մահացել է, իսկ «Տոյոտայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:48 29.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը […]
17:10 28.01.2025
Հունվարի 28-ին՝ ժամը 15:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի […]
16:10 28.01.2025
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Hyundai»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում […]
12:12 28.01.2025
Հունվարի 27-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «MAZ» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։ […]