16:48 07.02.2025
Փետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։ Մինչ փրկարարների […]
15:37 07.02.2025
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […]
13:30 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
10:51 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 20:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 […]
02:18 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […]
20:36 06.02.2025
Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […]
20:13 06.02.2025
Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […]
18:16 06.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի […]
17:16 06.02.2025
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ […]
16:17 06.02.2025
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 օդանավը կործանվել է Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուները հաջողությամբ դուրս են նետվել, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը: «Հնդկական ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Շիվպուրիի մոտակայքում՝ սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ համակարգի անսարքության հետևանքով: Երկու օդաչուները փրկվել են»,- ասվում է հաղորդագրությունում: Հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի […]
14:34 06.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի […]
13:45 06.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Հանքավան ընթանալիս, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 58-ամյա Անդրանիկ Մ.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
03:02 06.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ […]
20:53 05.02.2025
Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […]
19:17 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […]
18:06 05.02.2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին […]
14:46 05.02.2025
Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
14:00 05.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի […]
13:53 05.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։
12:05 05.02.2025
Հունվարի 4-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը: Վարորդը՝ 22-ամյա Նարեկ Գ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
11:25 05.02.2025
Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։
21:26 04.02.2025
Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու […]
16:42 04.02.2025
Փետրվարի 4-ին՝ ժամը 13:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
14:38 04.02.2025
Փետրվարի 4-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ […]
12:28 04.02.2025
Միացյալ ազգերի կազմակերպության կողմերի կլիմանական կոնֆերանսին (COP) ներկայացվել է զեկույց կլիմայական աղետների զարգացման և դրանց հետևանքների վերաբերյալ։ Փոթորիկների, տորնադոների, ջրհեղեղների, երաշտների և հրդեհների վերաբերյալ ուշագրավ փաստերը բերված են ստորև․ 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բոլոր օվկիանոսների վրա՝ բացառությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, ձևավորվեցին 5-րդ կարգի ուժգնության արևադարձային ցիկլոններ։ Օվկիանոսի տաքացման շնորհիվ ավելի շատ խոնավություն է […]
10:20 04.02.2025
Փետրվարի 3-ին, ժամը 21:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում` «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։
01:31 04.02.2025
Փետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:42 03.02.2025
Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […]
19:50 03.02.2025
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […]
19:12 03.02.2025
Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […]