09:18 09.10.2021
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում են ԱՄՆ դեսպանատան 3 աշխատակիցները, որոնց կասկածում են բարերից մեկում Մոսկվայի բնակչից ուսապարկ գողանալու մեջ։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են կասկածյալները՝ ամերիկյան դեսպանության վարչատեխնիկական աշխատակիցները, գողացված ուսապարկով մուտք գործում դիվանագիտական առաքելության շենք։
Դրա հետ կապված՝ ԱԳՆ-ը նոտա է հղել ԱՄՆ դեսպանություն՝ կասկածյալներին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Եթե դեսպանությունը հրաժարվի, ապա կասկածյալները պետք է լքեն ՌԴ տարածքը։
Նշվում է, որ խոսքը 21-16 տարեկան երիտասարդների մասին է։ Վնասը կազմել է 15 հազար ռուբլի։ Փաստի առթիվ հաուցվել է քրեական գործ։
Տուժածը մանկական հոգեբան Դմիտրի Կորնիլովն է, ով հայտնել է, թե ծանր աշխատանքային օրվանից հետո բար է գնացել լիցքաթափվելու, կարճ ժամանակով հեռացել է, իսկ վերադարձին ուսապարկը չի գտել։
14:45 31.01.2025
Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանըՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն […] ...
14:36 31.01.2025
Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ ՓաշինյանՀայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։ «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, […] ...
14:28 31.01.2025
Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
14:20 31.01.2025
Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում […] ...
14:13 31.01.2025
Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց […] ...
14:05 31.01.2025
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի քաղաքացի Յարդեն Բիբասին, ամերիկյան անձնագիր Քիթ Սեգալին և Ֆրանսիայի քաղաքացի Օֆեր Կալդերոնին։ Համապատասխան հայտարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Իսրայելի հետ փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք փետրվարի 1-ին որոշեցինք ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- […] ...