19:36 07.10.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 40 մեդալով։ Մեդալների հաշվարկով առաջատարն է Ֆինլանդիայում անցկացված մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Տարբեր քաշային կարգերում մեր հավաքականի ծանրորդներից ինը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ:
Գյումրեցի ծանրորդները երկու օր առաջ են վերադարձել ու առանց դադարի վերսկսել են մարզումները: Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճեց Գառնիկ Չոլակյանը, 2022-ի գարնանը աշխարհի առաջնությանն է մասնակցելու: Մինչև 20 տարեկանների պայքարում, 55 կգ քաշային կարգում, Գառնիկը երկամարտում գրանցեց 230 կգ արդյունք՝ միավորներով հետ թողնելով երկու թուրք մարզիկներին:
81 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիրը Ռաֆիկ Հարությունյանն է, նա անպարտելի էր հրում վարժությունում: Ընդամենը մեկ մոտեցմամբ կարողացավ գլխավերևում պահել 190 կգ ծանրաձողը և առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մեկ տարվա դադարից հետո մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը փայլուն հանդես եկան նաև գյումրեցիներ Արա Աղանյանն ու երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Միջազգային կարգ սպորտի վարպետ Արա Աղանյանն առաջնությանը մասնակցում էր փոխված քաշով: Ծանրորդներն այս առաջնության արծաթե մեդալակիրներն են՝ Եվրոպայի փոխչեմպիոնները:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ ելույթում 109 + քաշային կարգում երեք ոսկե մեդալներով առաջնության բացարձակ չեմպիոն հռչակվեց գյումրեցի Վարազդատ Լալայանը:
22-ամյա ծանրորդը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը, այս տարիքային խմբում սահմանել է երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում, այսպիսով՝ թարմացնելով մինչ այս ցուցաբերած իր ռեկորդը:
Առաջնության բրոնզե մեդալակիրը Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի սան Գևորգ Ղահրամանյանն է: Հայաստանի հավաքականն իր նվաճած 40 մեդալներով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, շրջանցելով մյուս պետությունների մեծաթիվ հավաքականներին։
Հայկական ծանրամարտում սերնդափոխություն է, հավաքականների կազմում երիտասարդ մարզիկներ են, որոնք մեծ ներուժ ունեն։
«Մեր Հայ գենի ու որակի մասին ենք խոսում՝ տարիներով, տասնամյակներով ցույց ենք տվել, որ ուժեղ ենք։ Գյումրիից մասնակիցների քանակը, որակն ավելի բարձր է, դա արդեն միանշանակ մեր հողի ու ջրի արժեքն է»,- նշում է ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանը։
«Սերնդափոխությունը շատ լավ է գնում, մենք շատ ուժեղ պոտենցիալ ունենք։ Փոքր Հայաստան է, բայց մեծ ուժով։ Դա գալիս է երկար տարիների քրտնաջան մարզումներից, շատ մեծ աշխատանք են կատարում թե՛ անձնական մարզիչները, թե՛ հավաքականի մարզիչներն ու ֆեդերացիան, դրա համար էլ միջազգային մրցաշարերում մեր ծանրորդները միշտ փայլուն ելույթներ են ունենում»,- ասում է Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Ալեքսան Կարապետյանը։
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ևս խոսել է կանանց հավաքականում արժանի սերնդափոխությունից։ Երկարատև դադարից հետո հայ ծանրորդուհիները միջազգային հարթակներում հաղթական ելույթներ են ունենում: Եվրոպայի առաջնությանը Լիանա Գյուրջյանն ու Մարգարիտա Առաքելյանը դարձել են չեմպիոններ, իսկ Մելինե Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր: Հիմա էլ պատրաստվում են դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Ծանրամարտի աղջիկների հավաքականում էլ արժանի սերնդափոխություն է եղել։ Դեկտեմբերի 10-ից մասնակցելու ենք մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Ես պլանավորում եմ 2-3 մարզուհիների մասնակցություն։ Եվրոպայի մրցաշարում մեր հաղթանակներն էլ փաստեցին, որ հայ ծանրորդուհիները կրկին ուժեղագույնների շարքերում են»,- նշում է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Պատանի ծանրորդները այս օրերին մասնակցում են Սաուդյան Արաբիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությանը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են նաև գյումրեցի մարզիկները, որոնք Եվրոպայի գործող չեմպիոններ ու փոխչեմպիոններ են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...